Եւս մեկ թատրոն. ուշացած բացում

01/02/2017 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի փետրվարի 3-ի համարում

Հունվարի 30-ին բացվեց Լինսի ծրագրով վերանորոգված եւս մեկ թատրոն: Խոսքը Պատանի հանդիսատեսի թատրոնի մասին է, որը Լինսի ծրագրի մեջ մտավ երկարատեւ բանակցություններից, բողոքի ակցիաներից ու աղմուկ-աղաղակից հետո: Նախկինում վթարային այս թատրոնը, որ իսկապես սարսափելի վատ վիճակում էր գտնվում եւ փակվեց մոտ երկու տարի առաջ՝ հենց երեխաների պաշտպանության օրը, ըստ ծրագրի, պետք է բացվեր դեռ ամիսներ առաջ: Թատրոնի ուշացած բացումը տեղի ունեցավ Սոֆոկլեսի «Անտիգոնե» ներկայացումով, որը Ստոբիի միջազգային փառատոնում ստացել էր գլխավոր մրցանակը:

Պատմական այդ իրադարձությանը հրավիրված էին Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը... Դեռ բացումից առաջ թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց, որ բացմանը հրավիրված են բոլոր նրանք, ովքեր պետք է տրամաբանորեն ներկա լինեն այդ իրադարձությանը: Սակայն ո՛չ Քոչարյանն ու Մարգարյանը, եւ ոչ էլ Զախարյանն ու Բաղդասարյանը այդպես էլ թատրոն չժամանեցին: Եկել էր միայն ԱԺ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, որը ներկայացման կեսից հեռացավ: Չնայած սրան, թատրոնի աշխատակիցները երջանիկ էին:

«Նույնիսկ ամենաերջանիկ երազում մենք չէինք կարող նման բան տեսնել: Սա հրաշալի հեքիաթ է: Քըրք Քըրքորյանի անունը պետք է ոսկե տառերով գրվի հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ: Հիմա մենք կարող ենք հանգիստ լինել, որ մեր գլխին առաստաղ փուլ չի գա»,- հուզված ասում էր թատրոնի ղեկավարը՝ նկատի ունենալով իրենց 10 սանտիմետրով ճկված նախկին առաստաղը, որի փլուզման սպառնալիքի տակ նրանք ամեն շաբաթ ներկայացում էին խաղում: Պարզվում է՝ երկարատեւ վերանորոգման ընթացքում շինարարների հետ ներքին համաձայնության գալուց հետո, Ղազանչյանը կարողացել է թատրոնում կառուցել տալ եւս երկու դահլիճ:

Մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ նա հայտնեց, որ նոր դահլիճներից մեկը լրիվ մեկուսացված է թատրոնից. փողոցի կողմից ունի իր առանձին ծառայողական մուտքը, դիմահարդարման սենյակները, փոքրիկ ճեմասրահը, սրճարանը եւ այլն: Ըստ ամենայնի, դահլիճը կունենա 90 տեղ (աթոռները դեռ տեղադրված չեն): «Եթե փող ճարենք, ես ուզում եմ շատ հետաքրքիր ոճ լինի, էլիտար մի բան»,- ասում էր թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Այս դահլիճը հիմնականում կծառայի «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին: Իսկ ընթացքում տարբեր դերասաններ (ոչ սույն թատրոնից) այնտեղ կբեմադրեն մոնոներկայացումներ:

Մյուս նոր դահլիճն ամֆիթատրոնի նման մի բան է, որտեղ նստարաններ չկան: Այսինքն, բեմը լինելու է ներքեւում, մարդիկ նստելու են «աստիճանների» վրա. մի խոսքով՝ հունական ամֆիթատրոնների տիպի նոր մի բան, որպիսին Հայաստանի թատրոններում չկա: Այս դահլիճներում տեղադրվել են Լինսի ծրագրի շրջանակներում թատրոնի ձեռք բերած տեխնիկայի մի մասն ու դեմոնտաժված հին տեխնիկան: Բնականաբար, այս ամենը թատրոնին հնարավորություն կտա է՛լ ավելի մեծացնել իր խաղացանկն ու նոր էքսպերիմենտներ անել այնտեղ: Իսկ ընդհանրապես, Պատանի հանդիսատեսի թատրոնը ներկայանալի տեսքի է եկել:

Սակայն ամբողջական տեսքի բերելու համար «Լինսի» հիմնադրամի գումարները չեն բավարարել, եւ մնացյալն արվել է Երեւանի քաղաքապետարանի ու նաեւ պարտքերի միջոցով (երեկ մեզ հայտնի դարձավ, որ թատրոնի համար վարագույրներ ձեռք բերելու համար Ղազանչյանն արդեն 1000 դոլար պարտք է արել): Ինչ վերաբերում է ստեղծագործական մասին, փետրվարի 16-ին Պատանի հանդիսատեսում պրեմիերա է: Բեմադրվել է  Ալեքսանդր Վամպիլովի «Ավագ որդին» պիեսը: Իսկ ավելի ուշ դերասան Վարդան Պետրոսյանն առաջին անգամ այստեղ կներկայանա նոր ժանրում: Նա հանդես կգա Պատրիկ Զյուսկինդի աշխարհում բավական հայտնի «Կոնտրաբաս» մոնոներկայացումով:

Սույն մոնոներկայացումը բեմադրվել է աշխարհի շատ հեղինակավոր բեմերում, եւ խաղացել են շատ հեղինակավոր դերասաններ. օրինակ, Մոսկվայում՝ Կոնստանտին Ռայկինը: Պրեմիերան տեղի կունենա գարնանը: Պատանի հանդիսատեսի թատրոնում կբեմադրվի նաեւ ֆրանսահայ հայտնի դրամատուրգ Րաֆֆի Շարտի «Իմ կնոջ անունը Մորիս է» կատակերգությունը: Այս գործն, ըստ Հակոբ Ղազանչյանի, բեմադրվել է աշխարհի 30-ից ավելի երկրներում, իսկ ինքը՝ Րաֆֆի Շարտն, այսօր համարվում է Ֆրանսիայի ամենաեկամտաբեր դրամատուրգը: Ի դեպ, այս թատերաշրջանը Պատանի հանդիսատեսի թատրոնում 75-րդն է:

«Մենք մեր առջեւ մեծ խնդիրներ ենք դրել 75-րդ թատերաշրջանում: Կոլեկտիվն այս տարի ոչ արձակուրդ է գնալու, ոչ հանգստյան օր է ունենալու. մենք շատ հանգստացանք»,- թատրոնի բացման ժամանակ հայտարարեց գեղարվեստական ղեկավարը: Բացի այն, որ այստեղ տեղի կունենա «Արմմոնո» միջազգային երկրորդ թատերական փառատոնը, թատրոնը նաեւ պատրաստվում է մասնակցել երեք միջազգային թատերական փառատոնների՝ Ստոբիում, Գդանսկում եւ Կերչում: Ընթացքում, շաբաթական 5 օր (երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 16-ին եւ կիրակի օրերին՝ ժամը 12-ին եւ 14-ին), թատրոնը ներկայացումներ կտա պատանիների համար, իսկ ուրբաթ եւ շաբաթ օրերին՝ ժամը 17-ին ներկայացումներ կտա նաեւ մեծահասակների համար:

Լուսինե Բարսեղյան

Տպել
2050 դիտում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց