Դիվանագիտական ցինիզմի մաստեր կլաս Նալբանդյանից. դիրքերում այս գիշեր զգոն է պետք լինել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ցնցող ասուլիս տվեց: Մի քանի կարեւոր հարցերի նա այնպիսի ցինիզմով անդրադարձավ, որ ապշեցուցիչ էր:

Նալբանդյանի ասուլիսից ժամեր առաջ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ առաջարկ կա փետրվարի 17-19-ը Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակներում Մինսկի խմբի հետ հանդիպում անցկացնել, եւ ինքն ընդունել է առաջարկը: Մամեդյարովը նաեւ ասել էր, որ Մոսկվան ջանում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել, ինչին նույնպես Ադրբեջանն իր համաձայնությունը տվել է:

Մոսկվայի ջանքերի պահը, թերեւս, Մամեդյարովի իմպրովզին էր: Վերջերս Ադրբեջանը յուրաքանչյուր առիթ օգտագործում է ղարաբաղյան հարցով հնարավոր հանդիպումներն ավելի ներկայացուցչական դարձնելու համար: Նման փորձեր արվեցին նաեւ անցյալ դեկտեմբերին Համբուրգում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կազմակերպվող հանդիպումից առաջ: Այն ժամանակ Բաքվից ասում էին, որ նախատեսված էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը սակայն Հայաստանի պատճառով չկայացավ:

Նալբանդյանին իր ասուլիսում հաստատեց, որ համանախագահներն առաջարկել են Մյունխենում իր եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի միջեւ հանդիպում կազմակերպել (ՌԴ ԱԳ նախարարի հետ եռակողմ հանդիպման մասին, բնականաբար, խոսք չկար): Նա շատ հպանցիկ ասաց, որ այո, Հայաստանը համաձայն է այդ հանդիպմանը, որին սակայն հաջորդեց հետեւյալ տեքստը. «Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել, որովհետեւ հայտնի չէ, թե ինչ խաղեր այս անգամ կտա Ադրբեջանը...մեղադրում են, թե հայկական կողմն է հրաժարվում: Աբսուրդ է, իհարկե։ Համբուրգում ասացին, որ հանդիպում ընդհանրապես չի կայացել... Ապա ասացին, որ այդ հանդիպումը եղել է ճաշի ընթացքում: Բայց հանդիպում էր չէ՞: Կարո՞ղ է մեկ սեղանի շուրջ ճաշել էինք, եւ իրար չէինք տեսել, եւ չէինք հանդիպել: Այսինքն՝ տեսնենք, միգուցե նախարարների մակարդակով էլ այդ հանդիպումը կայանա, եթե Ադրբեջանը չհրաժարվի»:

Իրականում Համբուրգի հանդիպումից Ադրբեջանը չի հրաժարվել, իսկ Հայաստանը մինչեւ վերջին պահը փորձել է չմասնակցել դրան: Նալբանդյանի այս պատասխանը, որտեղ նա իրականությունը գլխիվայր է ներկայացնում, նույնիսկ դիվանագիտական հնարք չես անվանի: Այն նոր խոսք է դիվանագիտության մեջ` կարելի է պայմանականորեն կոչել դիվանագիտական ցինիզմ:

Բնականաբար, Հայաստանը նորից պետք է փորձի խուսափել ղարաբաղյան բանակցություններից, քանի դեռ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման մասով թեկուզ չնչին տեղաշարժ չկա: Եւ հիմա Նալբանդյանն ակնհայտորեն հող է նախապատրաստում դրա համար: Բայց արդյո՞ք մի քիչ չափը չի անցնում: Եւ արդյո՞ք ղարաբաղաադրբեջանական շփման գծում կրակոցների ինտենսիվության աստիճանն ուղիղ համեմատական չէ դիվանագիտական հարթակում արձակվող այսպիսի կրակոցների հետ:

Չինարիի վերջին դեպքերի մասին արտգործնախարարի խոսքն էլ ավելի անհասկանալի էր: Փորձելով ապացուցել, թե որքան անհիմն են ադրբեջանական կողմի մեղադրանքները, թե հունվարի 29-ի դիվերսիան Հայաստանն է կազմակերպել, Նալբանդյանը նկարագրեց հետեւյալ պատկերը. այդ օրը երեք հայ զինծառայող է զոհվել, ստացվում է նրանք անցել են ադրբեջանական կողմ, այնտեղ սպանվել են, հետո սպանել են ադրբեջանցի դիվերսանտին, եւ իրենց հետ բերել հայկական դիրքեր: Հենց այսպես էլ նկարագրեց, ոչ ավել, ոչ պակաս:

Նալբանդյանը տարօրինակ ակնարկներ արեց նաեւ այն մասին, որ այդ դիվերսիան կարող էին կազմակերպած լինել ադրբեջանական առանձին խմբեր, տեղական հրամանատարներ կամ խելքները թռցրած դիվերսանտներ, առանց Ադրբեջանի ղեկավարության իմացության եւ հրամանի: Ի՞նչ էր սա, ինչու նման բան ասվեց: Հայկական կողմն այժմ սեփական հետաքննությունն է անցկացնում կատարվածի հետ կապված եւ ինչպես հասկացրեց Նալբանդյանն ադրբեջանցի դիվերսանտի դին չի վերադարձվի, քանի դեռ այդ հետաքննությունը չավարտվի:

Արդյո՞ք այդ հետաքննության ընթացքն է հիմքեր տվել կասկածելու, թե խելքները թռցրած ինչ-որ դիվերսանտներ են կանգնած միջադեպի ետեւում, ինչը նշանակում է, որ Ալիեւը չի տիրապետում իր զինված ուժերին:

Այս եւ միջադեպի հետ կապված մի շարք այլ անպատասխան հարցերի իրական պատասխանը, թերեւս, ամփոփված է Նալբանդյանի հետեւյալ խոսքում. «Ադրբեջանը հրաժարվում է զինադադարի հետաքննության մեխանիզմների ստեղծման առաջարկից (Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից-հեղ.) եւ այդ պայմաններում Հայաստանը ստիպված է Ղարաբաղի հետ միասին ինքնուրույն կատարել հետաքննության անհրաժեշտ գործողությունները, որ ամեն մի միջադեպից հետո հնարավոր կլիներ անել, եթե հետաքննության մեխանիզմ լիներ»:

ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ինքնուրույն հետաքննության արդյունքները, բնականաբար, դարակներում չեն պահվելու, այլ ներկայացվելու են ինչ-որ հարթակներում, միջազգային ատյաններում: Ադրբեջանն, իհարկե, նման իրավիճակում կնախընտրեր ավելի օբյեկտիվ, միջազգային մասնագետների եւ ԵԱՀԿ դիտորդների մասնակցությամբ հետաքննությունը, ինչը եւ դրված է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հիմքում: Բայց այդ պայմանավորվածությունները, ցավոք, Ադրբեջանն ինքը մերժում է:

Տպել
11940 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն