Տղայիս մեկ տարի չտեսա ու էլ չեմ տեսնի. Չինարիում զոհված սպայի հայրը հուզվեց. ՖՈՏՈ

Այսօր՝ հունվարի 29-ին, Աշոցքի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանի անունով:

Ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանի մասին Աշոցքում բոլորն են խոսում հպարտությամբ ու սիրով, մանկուց «Գեներալ» մականունը ստացած երիտասարդը միշտ զինվորական կեցվածքով ու պարտաճանաչությամբ է աչքի ընկել շրջապատում:

Հայոց բանակի 25-ամյակի առիթով՝ ավագ լեյտենանտ Մելիքյանը Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Արիության մեդալով»` հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անվեհերության եւ խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար:

Շավարշի մայրը՝ Ռոզա Մելիքյանը, armtimes.com-ի հետ զրույցում նշում է, որ դեմ է եղել տղայի ընտրած մասնագիտությանը:

«Դպրոցում սովորելիս արդեն որոշեց գնալ զինվորական ուսում ստանալու, չնայած ես չէի էլ ուզում, բայց ինքն այնքան վճռական էր, որ որեւէ մեկս չկարողացանք հակառակը համոզել: Գնաց, սովորեց, բարձր առաջադիմությամբ ավարտեց ու ոգեւորությամբ աշխատանքի անցավ բալես....»,- արցունքն աչքերին armtimes.com-ին պատմում է Շավարշի մայրը:

Նա տղայի հետ վերջին անգամ խոսել է 2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան: «Ամբողջ օրը չէր զանգել, որոշեցի ես զանգեմ: Վազում էր, շունչը կտրվում էր, հեւալով ասեց՝ մամ ջան, սպասի, կզանգեմ ու չզանգեց»,- պատմեց Ռոզա Մելիքյանը:

Շավարշի հայրը՝ Մելիքսեթ Մելիքյանը, ավելի քչախոս է, բայց այնքան հպարտությամբ է խոսում որդու մասին, իսկ որդու անունը կրող դասասենյակի ժապավենը կտրելուց միայն հպարտության ու կարոտի արցունքներ են երեւում նրա աչքերում:

«Արտագնա աշխատող եմ: Տղայիս մեկ տարի չէի տեսել: Փող աշխատելու էի գնացել: Տան սաղ հոգսը էրեխուս վրա էր: Տղայիս մեկ տարի չտեսա ու էլ չեմ էլ տեսնի...»,- armtimes.com-ին ասում է հերոսի հայրը:

Ռազմագիտության դասարանում, որն արդեն Շավարշի անունն է կրում, նաեւ «Փառքի անկյուն» կա, որտեղ դասակի հրամանատար Շավարշի բազմաթիվ պատվոգրերն ու շնորհակալագրերն են, նկարներն ու մեդալները: Միջոցառմանը ներկա էր նաեւ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

«Ես այնքան հպարտություն եմ զգում, որ այժմ Շավարշի անունը կրող դասասենյակում եմ գտնվում: Շավարշն այն քչերից էր, ում համար կյանքը երկրորդական էր, հայրենիքն էր առաջինը ու նա դա ապացուցեց իր սխրանքով: Թող լույս իջնի Շավարշի շիրմին, ծնողներին համբերություն եմ մաղթում, իսկ մեր 25-ամյա բանակին` հաղթական ճանապարհ, խաղաղ երկինք»,- նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

Շավարշն ընտանիքի միակ արու զավակն էր, տան սոցիալական խնդիրները հոգացողը:

Armtimes.com-ն արդեն տեղեկացրել է, որ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
5543 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ