Աշխարհը քննադատում է Թրամփի՝ ԱՄՆ մուսուլմանների մուտքի վերաբերյալ հրամանագիրը

29/01/2017 schedule22:25

Համաշխարհային մի շարք առաջնորդներ քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որով արգելում է փախստականների եւ յոթ մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Այս մասին հայնտում է «Բի-բի-սի»-ն:

Թրամփի նախաձեռնությունը կոշտ քննադատության է ենթարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Ահաբեկչության դեմ պայքարը չի կարող արդարացում լինել այն բանի, որ որոշ երկրների կամ դավանանքի հետևորդներ ավտոմատ կերպով հայտնվում են կասկածանքի տակ», - ասված է Անգելա Մերկելի հայտարարության մեջ:

Թրամփին քննադատել է նաեւ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը, ով մուսուլման է: Նա անվանել է ԱՄՆ նախագահի սահմանած արգելն «ամոթալի եւ դաժան»: «Նոր քաղաքականությունը ոչնչացնում է այնպիսի արժեքները, ինչպիսիք են ազատությունն ու համբերատարությունը, որոնց վրա հիմնված է Ամերիկան», - ասել է նա:

Անմասն չի մնացել նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով թվիթերյան գրառմամբ իր բացասական կարծիքն է հայտնելով Թրամփի որոշման մասին: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Կանադան կշարունակի կացարան հատկացնել նրանց, ովքեր փախչում են ահաբեկչությունից, հետապնդումից և պատերազմից:

Քննադատել է Դոնալդ Թրամփին նաեւ ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը: Վեջինս իր թվիթերյան միկրոբլոգում աջակցել է Թրամփի հրամանագրի դեմ բողոքի ցույցերին ամբողջ երկրում: «Ես մարդկանց կողքին եմ, որոնք այսօր հավաքվել են ամբողջ երկրում՝ պաշտպանելով մեր արժեքներն ու մեր սահմանադրությունը: Դա այն չէ, ով մենք ենք»,- գրել է Քլինթոնը:

Հատկանշական է, որ Թրամփի հրամանագիրը բողոքի ակցիաների պատճառ է դարձել հենց ԱՄՆ-ում: Նյու Յորքի օդանավակայանում, նաև Բրուքլինում դաշնային դատարանի շենքի առաջ բողոքի ակցիաներ են սկսվել ԱՄՆ իմիգրացիոն քաղաքականության խստացման դեմ:

Համաձայն Թրամփի անցած ուրբաթ օրը ստորագրած հրամանագարի, ԱՄՆ-ը դադարեցրել է սիրիացի փախաստականների ընդունումը եւ 120 օրով սառեցրել է այլ երկրներից փախաստականների ընդունման ծրագիրը: Նպատակն է՝ թույլ չտալ, որ ԱՄՆ մուտք գործեն «արմատական մահմեդական ահաբեկիչներ»:

Թրամփի հրամանով, Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիները պետք է հրաժարվեն ԱՄՆ այցելություններից, եթե չունեն Միացյալ Նահանգներում կեցության կարգավիճակ կամ դիվանագիտական անձնագիր:

Հատկնշական է, որ  Նյու-Յորքում ԱՄՆ-ի Դաշնային դատարանը, չնայած նախագահ Դոնալդ Թրամփի հրամանին, ժամանակվորապես արգերել է օդանավակայաններից ամերիկյան վիզներ ունեցող ներգաղթյալների արտաքսումը:

Այսպիսով, դատարանը բավարարել է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության հայցը: Ըստ միության տվյալների, այս վճիռը վերաբերում է շուրջ 200 մարդու, ովքեր գտնվում են ԱՄՆ օդանավակայանների տրանզիտային գոտիներում:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով, դատական որոշումը գործում է երկրի ողջ տարածքում, եւ այն ժամանակավորապես արգելում է իշխանություններին արտաքսել այն մարդկանց, ում վերաբերում է նախագահի հրամանագիրը, ինչպես նաեւ պաշտպանում է բոլոր նրանց իրավունքները, ովքեր ունեն փախաստականի կարգավիճակ:

Տպել
2540 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում