Հայոց լեզվի ինչպիսի առաջադրանքներ են կատարելու պատգամավորության թեկնածուները. օրինակներ

ՀՀ Ազգային ժողովի ապագա պատգամավորներին առաջարկվելիք հայոց լեզվի հարցաշարը գրեթե պատրաստ է հրապարակման: Մեզ հաջողվեց ձեռք բերել դրանում տեղ գտած առաջադրանքների որոշ օրինակներ:

Այն, որ պատգամավորության թեկնածու գրանցվելու համար այսուհետ պետք է պարտադիր պայման լինի հայերենին տիրապետելը, սահմանված է ՀՀ Ընտրական նոր օրենսգրքով: Իսկ որպեսզի պարզ դառնա, թե առաջադրվել ցանկացող թեկնածուները որքանով են տիրապետում հայոց լեզվին, նրանք պետք է քննություն հանձնեն` թեստային տարբերակով: Այս պահանջը չի վերաբերում այն անձանց, որոնց ուսումնական հաստատության ավարտական վկայականում, ատեստատում կամ դիպլոմում փաստվում է հայերենին տիրապետելու հանգամանքը: Թեստ կհանձնեն, օրինակ, պատգամավորության այն հնարավոր թեկնածուները, որոնք, ասենք, կրթություն են ստացել արտերկրում, եւ նրանց ավարտական փաստաթղթում նշում կամ գնահատական չկա հայոց լեզու առարկայի վերաբերյալ:

Այս պահանջը քաղաքական դաշտում հայտնի գործիչներից առաջին հայացքից կարող է վերաբերել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանին եւ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե, իհարկե, նրանք առաջադրվելու լինեն որպես պատգամավորության թեկնածու: Օսկանյանի կենսագրության մեջ, սակայն, կարդում ենք, որ նա, չնայած ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, արտասահմանյան տարբեր բուհերում սովորելուց առաջ ուսանել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Հետեւաբար` ավարտական փաստաթղթում պետք է առկա լինի հայերենի իմացության հավաստումը:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում ծնված գործչի կենսագրական տվյալներում նշվող բոլոր ուսումնական հաստատությունները, որտեղ նա սովորել է, հայաստանյան չեն: Ասել է թե` պատգամավորության թեկնածու առաջադրվելիս՝  Հովհաննիսյանն իսկապես կարող է օրենքի պահանջով քննություն հանձնել հայոց լեզու առարկայից: Երեկ մենք փորձեցինք պարզել, թե «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն ինչպես է գնահատում այս նորամուծությունն ու արդյոք դա նաեւ իրե՞ն է վերաբերելու: Կուսակցության խոսնակի հետ, սակայն, չհաջողվեց կապ հաստատել:

Դառնալով Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների քննական առաջադրանքների օրինակներին` դրանք ներկայացնում ենք ստորեւ: Մեզ մոտ նշվում են հարցն ու պատասխանի ճիշտ տարբերակը: Իսկ թեկնածու առաջադրվողների քննական թեստերում հարցը կունենա պատասխանի երեք տարբերակ, որից էլ ապագա պատգամավորները կընտրեն միակ ճիշտը: Հարցաշարը, որը հասանելի կլինի հավակնորդներին, կազմված է ավելի քան 200 առաջադրանքներից, իսկ թեստերում կներառվեն դրանցից միայն 30-ը: 

Ուղղագրություն

  1. Համարակալված բառերում բաց թողած տառերը պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:

Արարատ  լե -ը (1) աշխարհի ամենաբար-ր (2) սարն է. հայ մար-ուն (3) նա երևում է աշխարհի բոլոր ծա-երից (4):

  • (1) ռ, (2) ձ, (3) դ, (4) գ
  1. Համարակալված բառերում բաց թողած տառերը (տառակապակցությունները) պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:

Նա գնում էր տեսնելու այն դժբա-տ (1) ա-բաստանյալներին (2), որոնց ձե-բակալել (3) ու ապ-րինաբար (4) պահում էին բանտախցերում:

  • (1) խ, (2) մ, (3) ր, (4) օ
  1. Համարակալված բառերում բաց թողած տառերը պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:

Մի կին խրթին բարբառով ինչ-որ անե-քներ (1) կամ աղո-քներ (2) էր մրմնջում: Արաբները վաճառում էին ուղտեր ու ձիեր՝ շքեղ թա-բերով (3):

  • (1) ծ, (2) թ, (3) մ

 Ուղղախոսություն

  1. Ո՞ր բառում է ընդգծված ո-ն արտասանվում վօ.
  • հոգեորդի
  1. Ո՞ր բառում է ընդգծված ե-ն արտասանվում յէ.
  • վրաերթ
  1. Նշված ածանցներին միանալիս ո՞ր բառում երկհնչյունը կպահպանվի:
  • անկյուն (ակ)

 Խնդրառություն, համաձայնություն, շարադասություն

  1. Ո՞ր նախադասության մեջ լեզվական սխալ կա:
  • Նա ամբողջ հարստությունը կտակել էր ոչ թե զավակների, այլ կնոջ վրա:
  1. Ո՞ր նախադասության մեջ լեզվական սխալ կա:
  • Պաղ աղբյուր բերող կածանով գնում էր Արամը, որը դեռ վաղուց կասկածում էր ընկերոջ վրա։
  1. Ո՞ր նախադասության մեջ լեզվական սխալ կա:
  • Իր կրոնն ու հայրենիքին ուրացողից ոչ մի լավ բան չսպասես:

Ավելի վաղ տեղեկացրել էինք` քննական առաջադրանքները կազմող մասնագետները նպատակ ունեն, որպեսզի դրանք լինեն ոչ շատ բարդ` դպրոցի շրջանավարտին ներկայացվող պահանջների շրջանակում:

Դրական շեմը հաղթահարելու համար պատգամավորի թեկնածու առաջադրվել ցանկացողները պետք է ճիշտ պատասխանեն 30 հարցից 27-ին:

Տպել
20412 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ