Նյու Յորքում ցուցադրվել է Ցեղասպանության մասին պատմող «Տան մյուս կողմը» ֆիլմը

29/01/2017 schedule16:43

Նյու Յորքում հունվարի 23-ին կայացել է ռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա են գտնվել ամերիկյան կինոարդյունաբերության անդամները:

«Տան մյուս կողմը» փաստագրական ֆիլմը հայ ռեժիսորի և թուրք կնոջ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին դեպի Հայաստան և Թուրքիա ճամփորդության մասին է:  Նարե Մկրտչյանի թրքուհի հերոսուհին, որը համարձակություն է ունեցել Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նախորդած օրերին գնալ Երևան, իր ողջ կյանքն ապրել է որպես թրքուհի, մինչ այն պահը, երբ իմացել է, որ իր տատը հայուհի է:

 Նա թաքցրել է իր ինքնությունը, բայց նրա ներսում միշտ կռվել են Ցեղասպանություն վերապրածն ու Ցեղասպանությունը ժխտողը: Նա խոր ապրումներով բարձրանում է Ծիծեռնակաբերդ:

Հայկական արմատներով թրքուհուն հետևում է հայ ռեժիսորը, ով ծնվել է Ցեղասպանությունից հետո՝ Ցեղասպանությունը վերապրածների գերդաստանում:

Երևանում ծնված ռեժիսոր Նարե Մկրտչյանը Լոս Անջելես է տեղափոխվել 15 տարի առաջ: Սովորելով համաշխարհային կինոյի ներկայացուցչական դպրոցում` USC School of Cinematic Arts հանրահայտ կինոդարբնոցում` Նարե Մկրտչյանն այս տարիների ընթացքում նկարահանել է ավելի քան 60 կարճամետրաժ ֆիլմ:

«Տան մյուս կողմը» փաստագրական ֆիլմը ընդգրկվել էր Օսկարի «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում:

Անի Հակոբյան

Տպել
2397 դիտում

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)

«Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան

Բացառում եմ երբեւիցե ԲՀԿ-ին եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան

Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալումը ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու որոշման հետ կապ չունի. Արարատ Միրզոյան

Հայբիզնեսբանկը «Արմենիա Էքսպո 2019» ցուցահանդեսի մասնակից

Հաղարծնի կոյուղաջրերի հեռացման համակարգի խնդիրը լուծվել է. բնակիչները դիմել էին հնարավոր բոլոր մարմիններին

Վանաձորում հնչած կրակոցները վրեժի հետեւանք են. հրազենային վիրավորում ստացածը նոր էր ազատվել բանտից

Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ

21-րդ դարում 30 աշակերտ օգտվում է 19-րդ դարի զուգարանից. Սիփան Փաշինյանը՝ Տավուշի 3 գյուղերի դպրոցների խնդրի մասին

Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի. սա շատ լավ նորություն է. վարչապետ

Ադրբեջանում «Երեւան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել

Ինչ եմ ցանկանում լսել Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթում

Ոստիկանության պետի ու ԱԱԾ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարները նշանակվեցին

Վրաստանն օգոստոսին կորցրել է զբոսաշրջիկներից ստացվող եկամուտների 10 տոկոսը