«Ֆորմուլա 1»-ի ղեկավարի՝ Բերնի Էքսթոունի հեռացումը ուղղակի կապ ունի Ադրբեջանի հետ

Ադրբեջանը եւ Ռուսաստանը Բաքվում եւ Սոչիում «Գրան Պրիի» փուլ անցկացնելու համար աստղաբաշխական գումարներ են վճարել «Ֆորմուլա 1»-ի ղեկավարներին. երեկ այսպիսի տեղեկատվություն է տարածել BBC հեռուստաալիքը: Հունվարի 22-ին պաշտոնապես ավարտվել է 6 ամիս տեւած «Ֆորմուլա 1» ավտոարշավի վաճառքի գործընթացը. «Ֆորմուլա 1-ի» միակ սեփականատեր, մոտ 40 տարի այն միանձնյա ղեկավարող բրիտանացի Բերնի Էքսթոունը 4,4 միլիարդ ԱՄՆ դոլարով կազմակերպությունը վաճառել է ամերիկյան մեդիամագնատ, մուլտիմիլիոնատեր Ջոն Մելոունին պատկանող «Liberty Media» կոնցեռնին: Վաճառքի հաջորդ իսկ օրը «Liberty Media»-ին հայտարարել է 87-ամյա Բերնի Էքսթոունին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու մասին. «F 1» - ի նոր տնօրեն է նշանակվել 63-ամյա Չեյզ Քերին, որը մինչ այդ զբաղեցնում էր փոխտնօրենի պաշտոնը:

«Ինձ հեռացրել են: Ես այլեւս չեմ ղեկավարում «Ֆորմուլա 1»-ը: Խնդրեցի աշխատել եւս 3 տարի, բայց մերժեցին: Ինձ առաջարկել են պատվավոր նախագահի պաշտոնը, բայց չգիտեմ, թե ինչ իրավունքներ կունենամ», - հայտարարել է Էքսթոունը, որի անվան հետ է կապված «Ֆորմուլա 1» ավտոարշավների բոլոր մարզական եւ ֆինանսական հաջողությունները, մասսայականությունը մարզաշխարհում: Բնականաբար նման կարգի ղեկավարի հեռացումը պետք է լրջագույն պատճառներ ունենար, եւ երեկ BBC-ն ներկայացրել է դրանցից ընդամենը մի քանիսը:

Ընդհանուր առմամբ «Ֆորմուլա 1»-ը հարուստ ավանդույթներ ունեցող ավտոարշավ է եւ ավտոսպորտի աշխարհում համարվում է «Արքայական» հենց այդ ավանդույթների շնորհիվ: Բայց վերջին տասնամյակում «Ֆորմուլա 1»-ը բավական հեռացել է իր ավանդույթներից եւ մեծ հաշվով իր ներկայիս տեսքով այն ավելի շատ նման է գովազդային շոուի եւ ոչ թե մարզական տոնահանդեսի: Բերնի Էքսթոունի համար շատ ավելի կարեւոր են եղել ֆինանսները եւ ոչ թե մարզական գործոնը եւ, ըստ BBC-ի, սա էլ հենց այն հիմնական պատճառներից է, ինչի համար հեռացվել է Էքսթոունը: Վերջինս աստղաբաշխական գումարներ ստանալով՝ նոր երկրներ է ընդգրկել ավտոարշավի քարտեզում՝ դուրս մղելով երկար տարիների ավանդույթներ ունեցող երկրներին:

Միայն վերջին տարիներին ընդգրկված նոր երկրներից Էքսթոունը ստացել է հետեւյալ գումարները. Ռուսաստան՝ 50 միլիոն ԱՄՆ դոլար («Ֆորմուլա 1»-ի մեջ է մտել 2014 թվականից), Ադրբեջան՝ 75 միլիոն (2016թ.): BBC-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը պարտավորվել են յուրաքանչյուր տարվա համար նման գումար վճարել Էքսթոունին: Բայց հիմա վերջինս հեռացվել է զբաղեցրած պաշտոնից եւ Ռուսաստանում, Ադրբեջանում էլ խոսում են ջուրը գցած գումարների մասին:    

Ընդհանուր առմամբ վերջին տարիներին մեր հարեւան երկիրը ահռելի գումարներ է ծախսում միջազգային մեծ մրցաշարեր կազմակերպելու համար: 2015-ին Բաքվում կայացան Եվրոպական 1-ին մարզական խաղերը, որի բյուջեն, ըստ Բաքվի պաշտոնական հայտարարության, կազմում էր 1,2 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ ըստ BBC-ի հաշվարկների՝ մոտ 5 միլիարդ: 2016-ին Բաքվում 1-ին անգամ անցկացվեց «Ֆորմուլա 1» մրցարշավը, որը, համաձայն Ադրբեջանի ղեկավարների պաշտոնական հայտարարությունների՝ անվճար էր տրամադրվել, բայց հիմա պարզվում է, որ յուրաքանչյուր արշավի համար պետք է մուծել 75 միլիոն ԱՄՆ դոլար: Այս տարի՝ 2017 թվականի մայիսի 12-22-ին Բաքվում կայանալու է Իսլամական երկրների համերաշխության 4-րդ խաղերը՝ «Իսլամիադա 2017»-ը, որի ծախսը, ըստ Ադրբեջանի սպորտի նախարարի հայտարարության, կազմելու է 100 միլիոն ԱՄՆ դոլար:

Տպել
2478 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին