Ռոման Ամոյանը կարիերայի ավարտի մասին. հիշարժան գոտեմարտերն անցկացրել է ադրբեջանցու դեմ

26/01/2017 schedule15:00

Պեկինի 2008 թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը, որը հայտարարել է մեծ սպորտից հեռանալու մասին, ամփոփեց մարզական ուղին: Այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձավ կարիերայի կարեւորագույն նվաճումներին ու բացթողումներին: Նա նշեց, որ թեեւ գոհ է իր հաջողություններից, կա մի մեդալ, որին այդպես էլ չի կարողացել հասնել:

«Ցանկացել եմ դառնալ օլիմպիական չեմպիոն: Ցավոք, ինչ-ինչ պատճառներով չստացվեց, որ այդ ուրախությունը ես վայելեմ, եւ մեր ազգը վայելի: Ամեն դեպքում, գոհ եմ իմ կատարած աշխատանքից, ուրախ եմ, որ կարողացել եմ բազմաթիվ մեդալներ նվաճել, ծածանել մեր եռագույնը տարբեր երկրներում եւ մեր երկիրը ճանաչելի դարձնել աշխարհում»,- ասաց նա:

Կարիերայի ընթացքում 33-ամյա Ռոման Ամոյանը բազմաթիվ հաղթանակներ է ունեցել եւ պարտություններ կրել: Դրանցից 2-ը, սակայն յուրահատուկ են: Պեկին 2008-ի կիսաեզրափակչում 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ամոյանը ոչ օբյեկտիվ մրցավարության պատճառով եզրափակչի ուղեգիրը զիջեց ադրբեջանցի Ռավշան Բայրամովին: Հաջորդ տարի աշխարհի առաջնության ժամանակ նա կիսաեզրափակչում վրեժխնդիր եղավ պարտության համար:

«Ադրբեջանցի ըմբիշ Ռավշան Բայրամովի դեմ 2 գոտեմարտերն են հիշարժան: Օլիմպիական խաղերում պարտվեցի նրան, եթե կարելի է դա պարտություն համարել, բայց հաջորդ տարի՝ 2009-ին, աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հաղթեցի եւ ապացուցեցի, որ նախորդ հաղթանակը նրան ուղղակի նվիրել էին, եւ այդպես էլ նրան ասել եմ: Ցավալին եղել է Օլիմպիական խաղերի այդ պարտությունը եւ ուրախալին՝ 2009 թ. այդ հաղթանակս»,- ասաց նա:

Ռոման Ամոյան ցանկացավ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ըմբշամարտում անցկացրած 23-24 տարիների ընթացքում իր կողքին են եղել: Նա ընդգծում է, որ այդ բոլոր մարդիկ իրենց ներդրումն են ունեցել իր որպես մարզիկ կայացման հարցում:

«Երախտապարտ եմ իմ մարզիչներին՝ ընկեր Հարութին (խմբ. Հարություն Խաչատրյան), ցավոք նա այսօր մեզ հետ չէ, իմ սիրելի մարզիչներից մեկն է, ընկեր Համլետին (խմբ. Համլետ Հովհաննիսյան). փոքրուց մարզվել եմ նրանց մոտ: Շատ շնորհակալ եմ նրանց. նրանց շնորհիվ ես դարձել եմ Ռոման Ամոյան՝ բարձրակարգ, աշխարհահռչակ մարզիկ: Եվ, իհարկե, շնորհակալ եմ հավաքականի գլխավոր մարզչի՝ Լեւոն Ջուլֆալակյանին, նրա անձնակազմին՝ Էդուարդ Սահակյանին, Սամվել Գեւորգյանին, բոլոր այն մարզիչներին, որոնք իմ հետ աշխատել են, որոնք թեկուզ փոքր լումա են ունեցել իմ հաղթանակների մեջ: Շնորհակալ եմ նաեւ իմ մարզական ընկերներին, ղեկավարներին, ինչպես նաեւ լրագրողներին մեր հաղթանակները լուսաբանելու համար»,- ասաց նա:

Ռոման Ամոյանը դեռ չի որոշել ինչ է անելու ապագայում: Որոշ ժամանակ ցանկանում է հանգստանալ եւ ընտանիքի հետ լինել: Մարզչությամբ զբաղվելու առաջարկ չի ստացել եւ նման ցանկություն դեռ չունի էլ, թեեւ միշտ պատրաստ է օգնել երիտասարդներին:

«Հիմա ավելի շատ ժամանակս ուզում եմ տրամադրել ընտանիքիս երեխաներիս, որովհետեւ, երբ պրոֆեսիոնալ սպորտում էի, չէ կարողանում դա անել: Հիմա աշխատում եմ միշտ լինել նրանց հետ: Ցանկանում եմ երեխաներիս հետ կապված ամեն ինչին մասնակից լինել: Դեռ չեմ որոշել հետագա քայլերս, ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, եթե երիտասարդ սերնդի մարզիկներին օգնելու կարիք լինի, մեծ սիրով պատրաստ եմ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գաղտնիքներ կան, որոնցով կկիսվի երիտասարդների հետ:

2015 թ. նույնպես տեղեկություններ էին տարածվել, թե Ամոյանը պատրաստվում է հեռանալ: Սակայն, ինչպես մարզիկն է նշում, այն ժամանակ դա վերջնական որոշում չի եղել: Նա պարզապես մտորել է այդ հարցի շուրջ, քանի որ իրեն անընդհատ հետապնդել են վնասվածքները: Այդ խոսակցություններից հետո նա շարունակեց մրցել, փորձեց Ռիո 2016-ում հանդես գալու իրավունք ստանալ, սակայն 2016 թ. մայիսին Թուրքիայում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում պարտվեց հենց 1-ին գոտեմարտում:

Հանդես գալով 55 կգ քաշային կարգում 2008 թ. Պեկինի Օլիմպիական խաղերում Ռոման Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ, 2009 թ. աշխարհի առաջնությունում դարձել արծաթե մեդալակիր, 2010 եւ 2013 թթ.՝ բրոնզե մեդալակիր: 2003, 2005, 2008 թթ. արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնություններում: 2006 եւ 2011 թթ. Եվրոպայի առաջնություններում՝ կրկին 55 կգ քաշայինների պայքարում, դարձել է չեմպիոն: 2016 թ. Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր է դարձել արդեն 59 կգ քաշային կարգում:

Տպել
1391 դիտում

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը