Վարչապետի՝ մոսկովյան այցից բխող հանձնարարականները. ներդրումներ, գյուղտեխնիկա, տուրիզմ

ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց հանձնարարականներով: Վարչապետն առաջին հանձնարարականը սկսեց՝ հիշեցնելով Մոսկվա կատարած իր պաշտոնական այցի պայմանավորվածությունները:

ՌԴ-ում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու նպատակով Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարեց, որ ակտիվ աշխատանքներ իրականացնի հայ-ռուսական ներդրումային համակարգի ձեւավորման ուղղությամբ, իսկ կատարված աշխատանքների հետ կապված ամեն ամիս հաշվետվություն ներկայացնել: Սուրեն Կարայանին հանձնարարեց նաեւ, որ Մեղրի ազատ տնտեսական գոտում  ռուսական կապիտալը ներգրավելու նպատակով ՌԴ-ի համապատասխան գերատեսչությունների հետ ապահովել անհրաժեշտ աշխատանքները: Վարչապետը նախարարից հետաքրքրվեց, թե ո՞ր փուլում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու մեկնարկի մասին հայտարարությունը եւ տեղեկացավ, որ նախարարությունը սպասում է ներդրողներին:

Կարեն Կարապետյանի երկրորդ հանձնարարականը վերաբերվում է գյուղատնտեսության նախարարին: Նախարար Իգնատի Առաքելյանը պետք է 15-օրյա ժամկետում հանդիպի Ռուսաստանում եւ այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում՝ տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով: Մեկամսյա ժամկետում պետք է նախարարը ներկայացնի տեխնիկայի ձեռքբերման նախագիծ: «Պարոն Առաքելյան, «Ростсельмаш»-ի հետ ե՞րբ եք հանդիպում»,- նախարարին հարցրեց վարչապետը: Գյուղատնտեսության նախարարը պատասխանեց, որ այսօր կհանդիպեն այդ ընկերության հետ, մյուսների հետ՝ վաղվանից: «Շատ լավ, լավ, ինտենսիվ, կպած գնում ենք»,- արձագանքեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետի երրորդ հանձնարարականը նույնպես բխում է մոսկովյան այցից: Նա նշեց, որ հնարավոր է դարձել ՌԴ քաղաքացիների համար առանց արտասահմանյան անձնագրի (загранпаспорт) Հայաստան մուտք գործելը: Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն այս հարցի տեխնիկական լուծումներն ապահովել մինչեւ մարտի 1-ը, որպեսզի ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան հեշտանա: Զբոսաշրջության պետական կոմիտեին էլ հանձնարարեց, որպեսզի շահագրգիռ կառույցների եւ մասնավոր սեկտորի հետ աշխատելով ապահովի ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջային ծառայությունների լայն փաթեթ: Մարտի 1-ին պետք է կառավարության աշխատակազմին ներկայացվի այս ուղղությամբ կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն:

ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին էլ վարչապետը հանձնարարեց ռուսական եւ վրացական կողմի հետ քննարկել Լարսի անցակետի խնդիրը եւ մինչեւ մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնի առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումներ կազմակերպելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունվարի 23-ից 25-ը Մոսկվայում էր: Գործադիրի ղեկավարը հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, Ռուսաստանում հայ համայնքի ներկայացուցիչներին:

Տպել
4270 դիտում

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր