Կարեն Անդրեասյանի՝ «Համախմբում» կուսակցությունում մնալը հարցականի տակ է

Կախված հետագա զարգացումներից՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի կորոշի՝ մնալ «Համախմբում» կուսակցությունում, թե հեռանալ այնտեղից:

«Եթե կուսակցությունն անսա իմ հորդորներին, եւ իմ տեսակետը դառնա մեծամասնության տեսակետ, ես «Համախմբման» հետ միասին կշարունակեմ հանուն իշխանափոխության իմ պայքարը: Եթե խնդիրները շտկվեն, բնականաբար, կցանկանամ շարունակել քաղաքական պայքարը: Հակառակ դեպքում պետք է ընտրեմ քաղաքական պայքարի նոր ձեւաչափ»,- նկատեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ՝ հետեւություններ անելու եւ վերջնական որոշում կայացնելու համար, Կարեն Անդրեասյանը նկատեց՝ ընդամենը մի քանի օր: Առայժմ նա աչքի տակ այլ քաղաքական ուժ չունի, որին կցանկանար անդամակցել:

Նախկին պաշտոնյայի  համոզմամբ՝ ճիշտ մարդկանց միավորման դեպքում հաղթանակի հնարավորություն միշտ էլ կա: Իսկ թե ովքեր են այդ «ճիշտ» մարդիկ, Անդրեասյանի խոսքով, ավելի հեշտ է ասել՝ ովքեր չեն:

«Ճիշտ մարդիկ են հանրապետության 2 միլիոնը, բացառությամբ նրա, ում մասին նշել եմ իմ հայտարարությունում: Իհարկե, ես չեմ ասում, որ որեւէ մարդ պետք է զերծ մնա ընտրական գործընթացներին մասնակցելուց, ուղղակի ասում եմ, որ քաղաքական առաջնորդի դեր ստանձնելու ցանկություն ունեցող մարդիկ պետք է անցնեն իրավական եւ քաղաքական քավարանով: Եթե Սեյրան Օհանյանի քավարանով անցնելու պետք չունենար, ես կհամարեի, որ իր թեկնածությունը ճիշտ է ընտրված»,- նշեց Կարեն Անդրեասյանը:

Նախկին ՄԻՊ-ը շեշտեց, որ հիմա էլ ակտիվորեն ներգրաված է նախընտրական գործընթացներում, եւ պաշտոնանկությունից հետո ոչ մի վայրկյան իր քաղաքական ակտիվությունը չի դադարել:

Թե ինչ են նշանակում հույսը հեղափոխական նոր ձեւաչափի վրա դնելու մասին իր խոսքերը, Կարեն Անդրեասյանը չմանրամասնեց, ասաց, որ այդ մասին կխոսի առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Facebook-ի իր էջում այսօր գրառում էր կատարել, որում, մասնավորապես, նշել է.

«Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել եւս՝ ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Այո՛, իշխանափոխության համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մեջ կարելի է ներառել նաեւ նախկինում սխալված կամ մեղքեր գործած միայն այն մարդկանց, ովքեր անկեղծորեն զղջալով՝ անցել են քաղաքական կամ իրավական քավարանով:

Չի կարելի, սակայն նույնիսկ հանուն բոլորիս երազած իշխանափոխության խառնել կոռումպացված ու չկոռումպացված մարդկանց, աշխարհաքաղաքական հակադիր կողմնորոշումները, արժեքային ծայրահեղ տարբեր բեւեռները, քանի որ այդ դեպքում մեծ է պարտության հավանականությունը, ու նաեւ կա վտանգ, որ հաղթանակի պարագայում դեւին սպանողն ինքը դեւ կդառնա:

Անվերջանալի դատաիրավական կոռուպցիայի, չդադարող թալանի, սոսկալի անարդարությունների, համատարած աղքատության ու արտագաղթի պայմաններում միակ հույսը մնում է հեղափոխական նոր ձեւաչափը»:

Տպել
5563 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է