19-ամյա վիրավոր զինվորին քիչ առաջ ուղղաթիռով Երեւան են տեղափոխել. վիճակը ծայրահեղ ծանր է

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում հունվարի 16-ին զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Գուրգեն Սարգսյանին քիչ առաջ տեղափոխել են Երեւան՝ «Մուրացան» կլինիկական զինվորական հոսպիտալ: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այս պահին Գուրգենին հետազոտում են եւ դեռ պարզ չէ, թե ինչպես է նրա վիճակը:

Մուրացան հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանն էլ մեր զրույցում ընդգծեց, որ դեռ ոչինչ չի կարող ասել. «Նոր են բերել, հետազոտում են, վիճակը ծայրահեղ ծանր է, տեսնենք ինչ կարող ենք անել»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Գուրգեն Սարգսյանի հարազատ Վայոց Ձորի մարզի Հորբատեղ համայնքի ղեկավար Գագիկ Սանդրոսյանն ասել էր, որ Գուրգենի վիճակն այնքան վատ է, որ նրան նույնիսկ հնարավոր չէ Երեւան տեղափոխել:

Քիչ առաջ մեզ հետ զրույցում Սանդրոսյանն ասաց, որ 20 րոպե առաջ է զրուցել Գուրգենի հարազատներից մեկի հետ, ասել են, որ ուղղաթիռով Երեւան են տեղափոխել. «Երեկ ասում էին, որ եթե ճնշումը կարգավորվի՝ կտեղափոխեն: Երեւի այսօր կարգավորվել է՝ տեղափոխել են: Դեռ այլ տեղեկություն չկա, թե ինչ վիճակում է»,- ասաց Սանդրոսյանը:

19-ամյա Գուրգեն Սարգսյանը հունվարի 16-ին` ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով էր հրազենային վիրավորում ստացել: Զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր ԼՂ զինվորական հոսպիտալ: 

Տպել
22842 դիտում

ՄԻՊ-ն իրականացնում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաների դիտարկում. արագ արձագանքման խումբ է ձևավորվել

Ինչպե՞ս ստանալ Պաշտպանի աջակցությունն ընտանիքում բռնության խնդիրներով․ հրապարակվել են ուղեցույցներ (տեսանյութ)

Կարո Փայլանը դատապարտել է ժողովրդի կողմից ընտրված 3 քաղաքապետերին պաշտոններից ազատելը

Իրանի հոգևոր առաջնորդը բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների ներում է շնորհել

Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկվել 6 անձ. ոստիկանությունը հաստատում է

Վարչապետն անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի միջազգային փորձաքննության եզրակացությանը

Լարված իրավիճակ Ազգային ժողովի դիմաց. Ամուլսարի շահագործման դեմ պայքարողները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ-ի հետ քննարկել Ադրբեջանում հայտնված է ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի ճակատագիրը

Վանաձորի կենտրոնական հրապարակում ու Արցախ պուրակում շինարարական եռուզեռ է (լուսանկարներ)

Մակրոնն այսօր ընդունում է Պուտինին. առանցքային խնդիրն Ուկրաինայի հակամարտություն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց ՔՊ գրասենյակ. պատգամավորների հետ քննարկելու է Ամուլսարի հարցը

Մենք այս պահին հիմքեր չենք տեսնում Ամուլսարի հարցով նոր փորձաքննություն նշանակելու համար. Վլադիմիր Կարապետյան

Արցախում մեկնարկել է բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

ԱԻՆ-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը բոյկոտել է Փաշինյանի հետ Ամուլսարի թեմայով հանդիպումն ու դուրս եկել

Հայաստանը շուրջ 300 մլն դոլար պարտք է Ռուսաստանին. ամենամեծ պարտքն ունի Բելառուսը

Ռուսաստանցիների համար Հայաստանն ամենապահանջված տուրիստական ուղղությունն է. հետազոտություն

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Պատգամավորը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել երթեւեկությունը վերահսկող մարմին

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է. Միրզոյան