Գիտությունների թեկնածուները մի օր կարթնանան դոկտոր դարձած. փաստաթղթի նախագիծը` շուտով

Գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգից մեկաստիճան համակարգի հնարավոր անցումը գիտական աշխարհում ավելի շատ բացասական, քան դրական է ընդունվում:

Հիշեցնենք, որ համաձայն սպասվող փոփոխության, ներկայիս գիտության թեկնածուի եւ գիտության դոկտորի գիտական աստիճանների փոխարեն կլինի ընդամենը մեկը` գիտության դոկտոր: ՀՀ կառավարության ծրագրի` գիտությանը վերաբերող հատվածում կա այսպիսի մի դրույթ. «2017 թ. գիտական աստիճանաշնորհման համակարգի արդիականացում` եվրոպական երկրների հետ համադրելի համակարգ ստեղծելու նպատակով»: Իսկ որ համադրելիություն ասելով` մասնավորապես նկատի է առնվում անցումը աստիճանաշնորհման մեկաստիճան համակարգին, համոզվելու տարբեր առիթներ եղել են, այդ թվում` Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի` ժամանակին մեր զրույցում արտահայտած այն կարծիքը, որ ինքը դեմ է երկաստիճան համակարգին ու թեկնածուի գիտական աստիճանը համարում է ավելորդություն: 

Երկաստիճան գիտական համակարգը պահպանելու կողմնակիցները նկատում են, որ եթե վկայակոչվում է եվրոպական երկրների հետ համադրելիությունը, ապա եվրոպական մի շարք երկրներում, ինչպես օրինակ Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, կա աստիճանաշնորհման երկու մակարդակ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռադիկ Կոստանյանը նշված երկրների ցանկում ավելացրեց նաեւ Ռուսաստանը:

«Ես կարծում եմ, որ նպատակահարմար չէ այդ փոփոխությունը կատարել: Համենայնդեպս` ներկայում, քանի որ ընդհանրապես այդ երկու աստիճանների ատենախոսությունների մակարդակը սար ու ձորի տարբերություն են ունենում: Հայաստանում, ինչքան գիտեմ, թեկնածուական պաշտպանում է տարեկան 500-ից ավելի մարդ, իսկ դոկտորական` մոտ 40-50: Եվ միանգամից այդ 500 թեկնածուական ատենախոսությունը բարձրացնել այն 40-50-ի մակարդակի, անհնար է ուղղակի: Իսկ չունենալ այդ 40-50-ը եւ պարզապես անունը փոխել, գիտական աստիճաններից մեկը վերացնել` մակարդակը թողնելով նույնը, կարծում եմ, որ ընդհանրապես իմաստ չունի: Մեկ գիտական աստիճանին անցումը նաեւ կբերի նրան, որ ապագա նոր դոկտորները խթան չեն ունենա կատարելու հիմնարար հետազոտություններ, ինչը չի նպաստի հիմնարար գիտության զարգացմանը»,- մեր զրույցում ասաց ակադեմիկոսը:

Իսկ գուցե փոփոխությունից հետո գիտական աստիճան շնորհվի միայն բարձրակարգ գիտական աշխատանքների հեղինակներին, թեկնածուական ատենախոսության մակարդակի աշխատանք գրողներն էլ որեւէ աստիճան չստանա՞ն, ինչը կբերի նորաթուխ գիտնականների թվի կրճատման:

«Գիտության ոլորտում ցանկացած փոփոխություն, որը գիտության զարգացմանը չի նպաստելու, կարծում եմ, անիմաստ է: Ուղղակի ինչ անում ենք, պետք է ինչ-որ բանով օգնի գիտության զարգացմանը: Իսկ դա տեղի չի ունենա` հաշվի առնելով նաեւ հետեւյալ հանգամանքը. շատ երկրներ կան, որոնց հետ մենք ունենք սերտ հարաբերություններ: Օրինակ` Ռուսաստանի հետ ունենք անմիջական կապեր, եւ այնտեղ գործում է երկաստիճան գիտական համակարգ: Ինչպես պիտի մեր դոկտորների եւ իրենց դոկտորների մակարդակները համեմատենք, ինչպես պիտի իրար հետ հարաբերվենք»,- նկատեց Ռադիկ Կոստանյանը:

Նա բերեց նաեւ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (որտեղ նույնպես աշխատում է) համագործակցության օրինակը ֆրանսիական տարբեր համալսարանների հետ: «Ունենք համատեղ ասպիրանտներ` երկու կողմից ղեկավարներով: Երբ որ մեզ մոտ պաշտպանում են թեկնածուական ատենախոսություն, դա իրենց մոտ հաշվվում է որպես PHD, եւ համատեղ ասպիրանտներին իրենք միանգամից տալիս են PHD-ի կոչում: Նրանց PHD-ն համապատասխանում է մեր թեկնածուական աստիճանին: Հիմա ինչն է խնդիրը, ես չեմ հասկանում»,- հավելեց ԳԱ ակադեմիայի անդամը:

Գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը մեր զրույցում չշեշտադրեց մեկաստիճան համակարգին անցնելու հնարավորությունը: Ավելին, ընդհանրապես չցանկացավ խոսել այդ հեռանկարի մասին` պատճառաբանելով, որ համապատասխան փաստաթուղթ դեռեւս չկա: Նրա տեղեկացմամբ, առայժմ աշխատանքային խումբն ուսումնասիրում է միջազգային փորձը: Դրանից հետո մինչեւ ընթացիկ ամսվա վերջ կձեւավորվի հանձնաժողով, որն էլ երկու ամսվա ընթացքում կմշակի եվրոպական երկրների հետ համադրելի գիտական աստիճանաշնորհման համակարգ ստեղծելու վերաբերյալ փաստաթուղթ:

Անդրադառնալով դիտարկմանը, որ եվրոպական մի շարք զարգացած երկրներում առկա է երկաստիճան համակարգ, Վարդան Սահակյանը պատասխանեց. «Պետք է նյուանսները հաշվի առնվեն. նայած, թե աստիճան ասելով` ինչ նկատի ունեն, այդպես միանշանակ չէ»: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչով է անհրաժեշտություն առաջացել վերանայել գործող սկզբունքները ու հատկապես որտեղ է դրսեւորվում եվրոպական երկրների հետ անհամադրելիությունը, գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալը պատասխանեց.

«ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2016-2020 թթ. ռազմավարության մեջ, որը հաստատվել է կառավարության կողմից, նպատակ է նախանշված, որ մեր գիտության ոլորտը պետք  է ինտեգրվի եվրոպական հետազոտական տարածքին: Դրա համար մենք պետք է ունենանք ե՛ւ աշխատանքային, ե՛ւ ուսման նույն էտապները, ինչ որ բոլորը` սկսած ասպիրանտական ուսուցումից, վերջացրած հետդոկտորանտուրայի ներդրումով, աշխատանքային կարիերայի հստակ գրավիչ լինելով: Այդ շղթան պետք է մինչեւ վերջ ապահովվի»:

Հ.Գ. Մեկաստիճան գիտական համակարգի ընդդիմախոսների շրջանում նաեւ մտահոգություն կա, որ գիտությունների թեկնածուները փոփոխությունից հետո մեխանիկորեն դառնալու են գիտությունների դոկտորներ, ու այդ դեպքում արդեն խիստ վիճելի մտավոր կարողություններով ու ինչ-ինչ հանգամանքների բերումով գիտական աստիճան ստացածները կանգնելու են քրտնաջան աշխատանքի արդյունքում դոկտոր դարձած գիտնականների շարքում:

Տպել
4270 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին