Պատգամավորի թեկնածուներին բարդ հարցեր չեն տա, կլինեն դպրոցի մակարդակի թեստ

ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը սահմանում է, որ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու պայմաններից մեկը հայերենին տիրապետելն է: Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվել է այն կարգը, համաձայն որի՝ պետք է ստուգվի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենի իմացությունը:

Բայց եթե շատերին կարող է թվալ, թե այսպիսով լուծվելու է մեր երկրի օրենսդիր մարմնին պատուհասած գրագիտության խնդիրը, եւ այլեւս խորհրդարանում չեն հայտնվելու իրենց անուն-ազգանունն անգամ գրել չիմացող մարդիկ, շտապենք տեղեկացնել, որ դա ամենեւին էլ այդպես չէ: Ավելի ճիշտ` բոլոր այն մարդիկ, որոնք, օրինակ, այսօր Ազգային ժողովում են, հետագայում նույնպես որեւէ խոչընդոտի չեն հանդիպի, որովհետեւ հայերենի գիտելիքները ստուգելու համար թեստավորում անցնելու պահանջը չի վերաբերում այն քաղաքացիներին, որոնք Հայաստանում ստացել են միջնակարգ կամ բարձրագույն կրթություն եւ ունեն ավարտական փաստաթուղթ:

Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, թե որ դեպքում է համարվում, որ անձը տիրապետում է հայերենին: Հակառակ պարագայում նա պետք է քննություն հանձնի: «Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաեւ գործընթացի վերահսկողության ընթացակարգեր: Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան»,- նշված է մեջբերված հոդվածում: Ասել է թե` այդ դրույթը կարող է վերաբերել, ասենք, արտերկրում ուսանած ՀՀ քաղաքացիներին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը մեր զրույցում մանրամասնեց, որ պատգամավորի թեկնածուներին առաջարկվելիք հարցաշարը պատրաստ կլինի առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում եւ կհրապարակվի նախարարության պաշտոնական կայքէջում: «Լինելու է հարցաշար, որից կազմվելու է 30 առաջադրանքից բաղկացած թեստ` ուղղագրություն, ուղղախոսություն եւ բառակազմություն թեմաներից: Թեստի հարցերի 35 տոկոսը կվերաբերի ուղղագրությանը, 35 տոկոսը` ուղղախոսությանը եւ 30 տոկոսը` բառակազմությանը: Մասնագետներն աշխատում են, որ թեստերը լինեն ոչ շատ բարդ, դպրոցի շրջանավարտին ներկայացվող պահանջների շրջանակում: Նախատեսում ենք կազմել ավարտական քննական թեստերի մակարդակի թեստ»,- ասաց Լուսինե Գրիգորյանը:

Հարցաշարերը կազմելու նպատակով, ըստ նրա, նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են լեզվաբան-մասնագետներ լեզվի պետական տեսչությունից, կրթության ազգային ինստիտուտից եւ գնահատման ու թեստավորման կենտրոնից: «Հարցաշարերի վրա աշխատում են այն մասնագետները, որոնք դասագրքերի եւ դասագրքերից բխող շտեմարանների հեղինակներ են: Հարցաշարերը հրապարակվելու են աղբյուրների հղումներով»,- ասաց վարչության պետը` աշխատանքային խմբի անդամների անունները չհրապարակելով:

Կարգը նախատեսում է, որ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվել ցանկացող քաղաքացին հայերենին տիրապետելու մասին վկայական ստանալու նպատակով պետք է դիմի  կրթության եւ գիտության նախարարություն: Դիմումը մուտքագրվելուց հետո երկրորդ օրը սահմանվում է ստուգումը, որի կապակցությամբ կրթության եւ գիտության նախարարի հրամանով ստեղծվելու է առնվազն երեք հոգուց կազմված հանձնաժողով: Այսինքն` չի լինի մշտական հանձնաժողով, այլ այն կձեւավորվի ըստ անհրաժեշտության` ամենայն հավանականությամբ նախարարության ներկայացուցիչներից, ի դեպ, նաեւ կաշխատի առանց լրացուցիչ վարձատրության:

Նախատեսվում է, որ հանձնաժողովում չեն լինի հայոց լեզվի մասնագետներ: Առաջադրանքների բազայից թեստի հարցերը կընտրվեն համակարգչային ծրագրի միջոցով, որն էլ կներկայացնի նաեւ ճիշտ պատասխանը: Գնահատականն, ըստ կարգի, կհամարվի դրական, եթե պատգամավորության թեկնածուն ճիշտ պատասխանի 30 հարցից 27-ին: Նախարարի անունից տրամադրվող համապատասխան տեղեկանքը թեկնածուն պետք է ներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այլ կիրառություն այն չի կարող ունենալ եւ որեւէ այլ դեպքում չի կարող համարվել հայերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ: Իսկ հարցին, թե մեկ անգամ այդ վկայականը ստանալուց հետո որքան ժամանակ է այն ուժի մեջ լինելու, ԿԳՆ իրավաբանական վարչության պետը պատասխանեց, որ դա դեռեւս կարգավորված չէ: Թեստավորման ու համապատասխան վկայականի համար վճար սահմանված չէ:

Տպել
16667 դիտում

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է