Նախկին պարտքերը չմարած՝ «Աշտարակ կաթ»-ը գյուղացիներից կրկին կաթ է մթերում

«Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը հավաստիացնում է, որ իրենք շարունակում են մարել ընկերության՝ նախկինում կուտակած պարտքերը: Պարտքատերերի թվում են Սյունիքի մարզի Գորայք համայնքի բնակիչները, որոնք, ըստ նրա, փոքր առ փոքր ստանում են իրենց գումարները:

«Ավելին ասեմ, կնքված նոր պայմանագրերի համաձայն՝ հունվարի 1-ից այդ համայնքում կաթի մթերումներ ենք սկսելու՝ կանխիկ վճարմամբ: Պայմանագրերը երկարաժամկետ չեն՝ 5-10 օրվա կտրվածքով: Բայց թե որքան կլինի 1 լիտր կաթի արժեքը, չեմ կարող ասել, գինը պայմանագրով չի կարգավորվում: Դա տեղում որոշվող հարց է, քանի որ կաթի գինն անընդհատ տատանվում է: Ընդհանրապես, կաթը մթերում ենք լիտրի դիմաց 150 դրանով, սակայն Գորայքի պարագայում տրանսպորտի հարց կա, իրավիճակը մի քիչ ավելի նուրբ է»,- նշեց Արտակ Ավագյանը՝ հավելելով, որ գորայքցիների նախկին 7 միլիոն 600 հազար դրամ պարտքից ընկերությունն այս պահին վճարել է 2 միլիոնը:

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ բացի գորայքից՝ հանրապետության մյուս համայնքներում կաթի մթերումները վաղուց մեկնարկել են եւ բնականոն ընթացքի մեջ են: Այս պահի դրությամբ «Աշտարակ կաթ»-ը մարել է 160 միլիոն ընդհանուր պարտքի 68 միլիոնը, կամ որ նույնն է՝ ընդհանուր պարտքի մոտ 35-40 տոկոսը:

Գորայքի գյուղապետ Առուստամ Առուստամյանն ու «Աշտարակ կաթ»-ի մթերման մենեջեր Տիգրան Առուստամյանն էլ մեզ հետ զրույցում հավաստիացրեցին, որ պարտքերի մարումն իրականացվում է պատշաճ կարգով, գյուղացիներն այս պահի դրությամբ բողոքներ չունեն: Պարտքն, ըստ նրանց, վերջնականապես կմարվի արդեն այս շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ մեզ հետ ավելի վաղ ունեցած զրույցում Առուստամ Առուստամյանը չէր բացառել՝ խաբված ու հիասթափված գորայքցիների համբերության բաժակը մի օր կարող է լցվել՝ ի վերջո հանգեցնելով լայնածավալ բողոքի ակցիայի, ինչպես դա պատահեց Ճամբարակում:

Գորայքի գյուղապետը միաժամանակ զերծ էր մնացել գործարանի նոր ղեկավարության հասցեին սուր քննադատությունից՝ նշելով, որ նրանք ոչ մի բանով մեղավոր չեն եւ ոչ էլ պատասխանատու են իրենց նախորդի գործողությունների համար:

Հիշեցնենք նաեւ, որ Ճամբարակ քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչները նոյեմբերի 29-ին բողոքի ակցիա էին իրականացրել «Աշտարակ կաթ» ընկերության գործարանի դիմաց՝ պահանջելով վճարել իրենցից մթերված կաթի պարտքերը: Խոսքը մի քանի ամիսների ընթացքում կուտակված 70 միլիոն դրամի մասին է: Բողոքի ակցիայից հետո գործարանի տնօրինությունը որոշել էր գումարի փոխարեն ճամբարակցիներին ռոքֆոր տեսակի պանիր տրամադրել: Սա հերթական խնդիրն էր դարձել ճամբարակցիների համար՝ նրանց կանգնեցնելով 60 տոննա պանրի իրացման հարցի առջեւ:

Տպել
3730 դիտում

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր