Սերժ Սարգսյանն «ախմախություն» է որակել Ադրբեջանին հողեր հանձնելու մասին խոսակցությունները

22/01/2017 schedule12:50

«Մեր նպատակը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջոցով: Ոչ ոք իրավունք չունի արցախցիներին  պարտադրել ապրելու իրենց պայմաններով»,- այս մասին զորացրված զինծառայողների հետ հունվարի 20-ին կայացած հանդիպման ընթացքում ասել է Սերժ Սարգսյանը:

«Ես չեմ ասում, որ հայ ժողովրդի կամքը պետք է անտեսել: Բացարձակապես ոչ, որովհետև առանց Հայաստանի, առանց մեր ողջ ժողովրդի,   Ղարաբաղում ապրողները բոլոր ժամանակներում չեն կարող այդ խնդիրը լուծել: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է որոշենք իրենց փոխարեն: Մենք պետք է սատարենք, որպեսզի նրանց կամքը կատարվի: Եվ ես վստահ եմ, որ գալու է ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվելու է հենց այդ ճանապարհով»,-հավելել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով ազգի միասնության և «Ազգ-բանակ» գաղափարախոսության մասին` Սերժ Սարգսյանը նշել է, որ Ազգ-բանակի մասնիկները պարտադիր չէ, որ լինեն միայն Հայաստանում. Ազգ-բանակի անդամներ են բոլոր նրանք, ովքեր, ապրելով Միացյալ նահանգներում, Ռուսաստանում կամ Արգենտինայում, համակված են այդ գաղափարով:

Սերժ Սարգսյանը, անդրադառնալով բանակցային գործընթացին,  ասել է. «Այսօր միջազգային հանրության մոտեցումն ակնհայտ է.  Լեռնային Ղարաբաղի  վերջնական  կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակիչների կողմից: Բայց խնդիրը նրանում է, որ մենք գործ ունենք մի կողմի հետ, որի նպատակն է  հայության դուրսմղումը Լեռնային Ղարաբաղից:  Բոլոր խնդիրները հեշտությամբ կլուծվեն, եթե ադրբեջանցիներն իրոք անկեղծ լինեն իրենց մոտեցումներում»:

Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև Ադրբեջանի  սպառազինման խնդրին: Նրա խոսքով`   Հայաստանն այստեղ մանրակրկիտ հաշվարկված քաղաքականություն պետք է վարի և առաջնորդվի երեք կարևոր սկզբունքներով:

«Ճանապարհներից մեկը հետևյալն է. չկրկնել հակառակորդին: Եթե նրանք 30 միլիոն դոլար են տալիս և գնում են ինքնաթիռ, ապա մենք պետք է ավելի քիչ գումարով ձեռք բերենք հակաօդային պաշտպանության միջոց: Ես չեմ ասում, որ մենք ինքնաթիռ չպետք է ունենանք:  Մենք պետք է ունենանք նվազագույն անհրաժեշտը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի  նշած երկրորդ քայլը ազնիվ գնումներն են. «Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ բոլոր այդ գնումները լինեն ազնիվ և նույն ապրանքատեսակը, նաև մեր ճկուն բանակցության շնորհիվ,   գնենք  շատ ավելի էժան գնով» :

Ներկայացնելով երրորդ սկզբունքը` Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է.  «Մեր ունեցած զինատեսակներին պետք է տիրապետենք շատ ավելի լավ, քան ադրբեջանցիները: Ունենանք շատ ավելի պրոֆեսիոնալ անձնակազմ, քան նրանցն է: Այս 3 սկզբունքներով առաջնորդվելով՝ ամբողջովին ի վիճակի ենք վիճակը պահել հավասարակշիռ»:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը անդրադարձել է առանց ԼՂՀ  կարգավիճակի   Ադրբեջանին հողեր հանձնելու մասին խոսակցություններին` դրանք որակելով որպես «ախմախություն»:

«Մեզ համար ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, որպեսզի մենք ունենանք այնպիսի կարգավիճակ, որը հնարավորություն է տալու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հավերժ ապրել իր հողի վրա: Իսկ թե ով է պատրաստվում հող տալ, որ հողի մասին է խոսքը, ինչի դիմաց, դրանք երկրորդական խոսակցություններ են: Մի հավատացեք նման խոսակցությունների»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Անի Հակոբյան

Տպել
5429 դիտում

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին