Հարց. ու՞մ էր խանգարում տրամվայը

21/01/2017 schedule14:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունվարի 23-ի համարում

Երեւանում տրամվայը վերացնելու մասին խոսակցություններն ամենեւին էլ 1-2 տարվա պատմություն չունեն՝ ինչպես կարող է թվալ: «Էլեկտրատրանսպորտ» ՊՓԲԸ-ի «Տրամվայի մասնաճյուղի» մի քանի լավատեղյակ աշխատակիցներ պնդում են, որ տրամվայը մասնավորապես Խանջյան փողոցից հանելու «որդը» իշխանությունների մեջ ընկել էր դեռ 1997 թվականին, սակայն այդ բոլոր խոսակցությունները դադարեցվեցին այն ժամանակվա քաղաքապետ Վանո Սիրադեղյանի շնորհիվ: Ու հարցը փակվեց: Մինչ օրս էլ տրամվայի պարկի աշխատակիցները չեն կարողանում պարզել, թե կոնկրետ ով էր այդ «որդը» գցել, եւ համոզված են, որ այն, ինչ կատարվեց՝ այդ նույն անձնավորության հետեւողականության արդյունքն է:

Սա գուցե թե դետեկտիվի ժանրից է, բայց կան փաստեր, որ վկայում են այս պնդման օգտին: Մինչեւ 1998թ. տրամվայները ամսական ստանում էին, ընդհանուր առմամբ, մոտ 20 միլիոն դրամի հասույթ: Այդ գումարը բավարարում էր, որ բաժանվեին աշխատավարձերը, կատարվեին գծերի վթարային նորոգումները, մասամբ՝ փակեին էլեկտրաէներգիայի ծախսը: Քաղաքապետարանի տվյալներով, 2003թ. դեկտեմբերին հասույթը կազմել է ընդամենը 6 մլն դրամ, այն դեպքում, երբ էլէներգիայի ծախսը կազմել է 8 մլն դրամ: Այսինքն, տրամվայի պարկը չէր կարող փակել անգամ էլէներգիայի ծախսը: Այս թվերի համադրության պատկերը ինչ-որ տեղ նման է նրան, ինչ կատարվեց «Հայկական ավիաուղիների» հետ՝ մինչեւ 1998թ. միլիոնավոր դոլարների շահույթ, 1998-ից հետո՝ նույնքան վնասներ, եւ ի վերջո՝ լուծարման որոշում:

Արդյո՞ք արվել է ամեն հնարավորը, որպեսզի տրամվայը Երեւանում շարունակեր գոյություն ունենալ: Դեռ նախանցած տարի տրամվայի պարկի աշխատողները ընդհանուր ժողով էին հրավիրել եւ որոշել էին դիմել պատկան մարմիններին մի քանի հետաքրքիր առաջարկներով. պարկը փոխանցել կոլեկտիվին, թույլ տալ ինքնուրույն սահմանել ուղեվարձ, վերագործարկել այն ժամանակ արդեն դադարեցված, բայց դեռ չապամոնտաժված Խանջյան փողոցի գիծը, էլէներգիան տրամվայի պարկին վաճառել նույն գնով, ինչ գնով վաճառվում է բազմաթիվ այլ բարձրավոլտ սպառողներին (տրամվայի պարկին այն վաճառվում էր սովորականից թանկ) եւ այլն: Այս առաջարկը մերժվեց:

Եթե ամեն ինչ տանում էր նրան, որ տրամվայները օբյեկտիվ պատճառներով դադարելու էին գոյություն ունենալ, գուցե մեկ տարով փորձ արվեր կիրառել այս մեխանիզմը: Եթե դա իրեն չարդարացներ, այսպես թե այնպես՝ տրամվայները կվերացվեին: Բայց կարելի էր հանգիստ խղճով ասել, որ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվեցին այն պահպանելու համար: Ինչու մերժվեց այս առաջարկը: «Տրամվայի պարկը մտնում է «Էլեկտրատրանսպորտ» ՊՓԲԸ-ի կազմի մեջ, իսկ վերջինիս հիմնադիրն ու միակ բաժնետերը քաղաքապետարանն է, այսինքն՝ պետությունը: Ուստի այդ ընդհանուր ժողովի որոշումները իրավական ուժ չունեն»,-այսպես մեկնաբանեցին մերժումը քաղաքապետարանում: Բացի այդ, այստեղ վստահեցրին, որ իրենք ուսումնասիրել են այդ տարբերակը եւ բոլորին ապացուցել, որ դա կենսունակ չէ:

«Իմաստ չուներ կոլեկտիվին փոխանցել մի հիմնարկ, որը հաջորդ օրը փակվելու էր պարտքերի պատճառով»,-մեկնաբանեցին քաղաքապետարանում: Տրամվայի պարկում այլ տեսակետ ունեն. եթե այս տարիներին պետությունը դոտացիա էր տալիս իրենց, ապա կարող էր շարունակել տալ մի որոշ ժամանակ: Իսկ այդ ընթացքում տրամվայները, կտրուկ իջեցնելով ուղեվարձը, մրցունակ կդառնային 50 դրամանոց երթուղայինների հետ մրցակցությունում: Այս ամենը, թերեւս, ավելի լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Անդրադառնանք տրամվայները հանելու շահավետությանը: Երեւանում տրամվայների գծերի երկարությունը, մեկ ռելսի հաշվարկով, կազմում էր 180 կմ: Յուրաքանչյուր մետրը կշռում է միջինը 45 կգ:

Այսինքն, բոլոր ռելսերը միասին կշռում են ավելի քան 8 հազար տոննա: Արդեն հանված ռելսերը դրվել էին աճուրդի. մեկ տոննան՝ 80 դոլար սկզբնական արժեքով: Գնորդ չճարվեց: Բայց գինը իջեցնելու առաջարկը մերժվեց, եւ այժմ հայտնի չէ, թե ինչ են անելու այդ ռելսերը: Հայտնի է միայն, որ հազար տոննա ռելս եւ 800 «շպալ» հատկացվել է պաշտպանության նախարարությանը: Այստեղ մեզ տեղեկացրին, որ ռելսերը օգտագործվում են առաջնային գծի բլինդաժների ծածկման համար, իսկ «շպալները» դրվում են պահեստներում առկա զինամթերքների արկղերի տակ:

Դե գնա ու ստուգիր: Ի դեպ, տրամվայների շահագործումը դադարեցնելուց հետո, «ազատվում է» ավելի քան 60 տոննա պղնձալար՝ պղնձի մեկ տոննան շուկայում արժե 3 հազար դոլար: Տրանսֆորմատորները, շարժիչները եւ այլ բազմատեսակ գույքն էլ ձեզ նվեր: Այնպես որ, տրամվայ պահելը վնասաբեր է, տրամվայը հանելը՝ եկամտաբեր: Այլ կերպ ասած, տրամվայի գոյությունը վաղ թե ուշ դադարեցվելու էր: Սակայն տրամվայի աշխատակիցներից մեկը տրամվայների վերացման մի պատճառ էլ գիտի. «Տրամվայը նախանձից են վերացնում, որովհետեւ իրենց մոտ՝ Ստեփանակերտում տրամվայ չկա»: Ստեփանակերտում տրամվայ չկա՝ դա հաստատ:

Հայկ Գեւորգյան

Տպել
2985 դիտում

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)