Օրենքով պատժել կեղծարարներին. եվրոպացիներն առաջարկում են «ԸՕ»-ում ամրագրել պատժիչ դրույթ

21/01/2017 schedule14:47

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունվարի 23-ի համարում

Շարունակելով ՀՀ գործող «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ ԵԱՀԿ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի լուրջ դիտողություններն ու առաջարկները՝ նկատենք, որ եվրոպացի փորձագետների համար մեր «ԸՕ»-ն գրեթե հիմնահատակ բարեփոխելու պատճառ են հանդիսացել 2003-ի հատկապես նախագահական, նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բազմաթիվ եւ բազմատեսակ ընտրակեղծիքները:

Փորձագետներին անհասկանալի է, թե ինչու, ասենք, նախարարները, փոխնախարարները, մարզպետները իրավասու չեն մեծամասնական ընտրակարգով առաջադրվել պատգամավորության թեկնածու՝ առանց պաշտոնաթող լինելու, մինչդեռ, պաշտոնավարության ընթացքում, իրավունք ունեն առաջադրվելու համամասնական ընտրակարգով: Ըստ փորձագետների, խորհրդարանական ընտրությունների համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի միջեւ կա անհամաչափություն, ուստիեւ առաջարկվում է «ԸՕ»-ում անհրաժեշտ փոփոխություններ կատարել՝ սահմանելու ԱԺ թեկնածուների համար պաշտոնեական համատեղելիության հավասար պայմաններ:

Բացի այդ, քանի որ 2003-ի թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրություններում բազմաթիվ հարցեր են ծագել թեկնածուների եւ կուսակցությունների առաջադրման համար անհրաժեշտ ստորագրությունների հետ կապված, որովհետեւ շատ դեպքերում պարզվել է, որ այդ ստորագրություններում մեծ տոկոս են կազմում կեղծիքները, եվրոպացի փորձագետներն առաջարկում են ոչ թե ստուգել անհրաժեշտ ստորագրությունների 2 տոկոսը՝ ինչպես պահանջում է օրենքը, այլ ստուգել ստորագրությունների իսկությունն ամբողջությամբ, կամ՝ առնվազն մինչեւ պահանջվող նվազագույն թվին հասնելը: Հաջորդ լուրջ խնդիրը, որը ծագել է 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կեղծ քվեաթերթիկներն ու մեկ անձի կողմից կրկնակի քվեարկելու արձանագրված դեպքերն էին:

Ուստի, ԵԱՀԿ-ն ու Վենետիկի հանձնաժողովը, մի քանի անգամ քվեարկելու դեպքերը կրճատելու համար, առաջարկում են «ԸՕ»-ում ավելացնել դրույթ,  համաձայն որի՝ ընտրատեղամասերում ընտրողների մատների վրա կդրվեն չջնջվող թանաքով նշաններ: Ըստ փորձագետների, անցումային բազմաթիվ պետություններում «թանաքոտումը» համարվում է կարեւոր քայլ՝ մի քանի անգամ քվեարկելու ռիսկը կրճատելու համար: Իրենց առաջարկներում նաեւ արձանագրելով, որ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրություններում, քվեարկության օրվանից առաջ, ի հայտ են եկել նախապես նշում կատարված եւ կնքված քվեաթերթիկներ, եվրոպացի փորձագետներն առաջարկում են դակված (պերֆորացված) քվեաթերթիկների ներդրումը՝ ելունդների վրա տպված հերթական համարներով:

Բացի այդ, քվեաթերթիկների տպագրման գործընթացի հրապարակայնությունն ապահովելու համար առաջարկվում է հրապարակային տեղեկություն ներկայացնել տպագրությանը մասնակցող տպարանի, ընտրատեղամասերին հատկացված քվեաթերթիկների եւ դրանց համարների մասին: Ի դեպ, որպես ետկոմունիստական մնացուկ, առաջարկվում է քվեաթերթիկներից ընդհանրապես հանել «բոլորին դեմ» նշումը: ««Բոլորին դեմ» նշումը բնակչության շրջանում կարող է սրել քաղաքական եւ կուսակցական անտարբերությունը»,- ասված է քվեաթերթիկից «բոլորին դեմ» նշումը հանելու հիմնավորման մեջ: Սակայն, ԵԱՀԿ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի ամենասկզբունքային դիտողություններն ու առաջարկները վերաբերում էին ընտրախախտումներին: Ըստ փորձագետների, մեր գործող «ԸՕ»-ն ընդհանրապես խախտումների դիմաց համարժեք պատժամիջոցներ չի նախատեսում:

Փորձագետների դիտողություններում նշված է. «Հաշվի առնելով Հայաստանում 2003-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ լայնածավալ խախտումների համար քրեական հետապնդում չիրականացնելը՝ նպատակահարմար կլիներ «ԸՕ»-ում կատարել անհրաժեշտ փոփոխություններ: Օրինակ, «ԸՕ»-ն կարող է նախատեսել, որ ընտրական հանցագործությունները հետապնդվելու են պետության կողմից եւ պատժվելու են օրենքով սահմանված կարգով: «ԸՕ»-ով կարելի է նաեւ պարտավորեցնել ընտրական հանձնաժողովների նախագահներին կամ անդամներին, որպեսզի վերջիններս դատախազներին հայտնեն ընտրություններին առնչվող բոլոր այն հանցագործությունների մասին, որոնք արձանագրվել են իրենց պատասխանատվության ենթակա տարածքում»:

Բացի այդ, հաշվի առնելով 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավները, երբ պետական գրեթե բոլոր պաշտոնյաները լծվել էին՝ նախագահական ընտրությունների ժամանակ գործող նախագահի, ԱԺ ընտրություններում՝ սեփական կուսակցության քարոզչությանն, ու ողջ այդ գործընթացը հանգամանորեն լուսաբանվում էր  պետական լրատվամիջոցներով, եվրոպացի փորձագետներն առաջարկում են. ««Ընտրական օրենսգրքով» պետական եւ հանրային լրատվամիջոցներին եւ պաշտոնատար անձանց արգելվում է իրենց լծակները գործադրել թեկնածուների միջեւ անհավասար պայմաններ ստեղծելու նպատակով: Սակայն փորձը ցույց տվեց, որ սա բավարար չէ, ուստի առաջարկում ենք, որպեսզի սույն դրույթն ընդարձակվի, եւ հստակորեն նախատեսվի, որ այս արգելքը վերաբերում է նաեւ լրատվության ներկայացմանը պետական եւ հանրային լրատվամիջոցների կողմից»:

Եվրոպացի փորձագետների հերթական առաջարկը բխում էր 2003-ի համապետական նշանակության ընտրություններում տեղ գտած «ավանդույթից», երբ բազմաթիվ ընտրատեղամասերում թույլ չեն տվել, որ դիտորդներն ու վստահված անձինք մոտենան քվեատուփին, ծանոթանան  ընտրական փաստաթղթերին, հանձնաժողովների որոշումներին: Բազմաթիվ են եղել նաեւ դեպքերը, երբ հանձնաժողովի նախագահը քվեատուփի եւ վստահված անձանց միջեւ լար է անցկացրել, որպեսզի վերջիններս չկարողանան մեկ քայլ առաջ գնալ:

Այս եւ նմանատիպ «ֆոկուսներից» այսուհետ ապահովագրելու համար, ԵԱՀԿ-ն ու Վենետիկի հանձնաժողովն առաջարկում են «ԸՕ»-ում առավել հստակեցնել նշյալ դրույթը եւ հատուկ ձեւակերպմամբ նշել, որ դիտորդներն ու վստահված անձինք իրավունք ունեն ազատ տեղաշարժվելու ընտրական տեղամասերում, մոտ տարածությունից դիտելու քվեների հաշվարկը, որպեսզի քվեաթերթիկները եւ քվեատուփը պարզորոշ կերպով տեսանելի լինեն: Ամփոփելով իրենց այս եւ մի շարք այլ դիտողությունները՝ ԵԱՀԿ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն արձանագրում են. «Ակնհայտ է, որ Հայաստանում ընտրությունների հետ կապված հիմնախնդիրներից շատերը պայմանավորված են ոչ թե «ԸՕ»-ով, այլ դրա անբավարար կիրարկմամբ եւ գործադիրի մոտ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքի բացակայությամբ»: Իսկ թե կունենա՞ն, արդյոք, Հայաստանի իշխանությունները բավարար քաղաքական կամք՝ եվրոպացի փորձագետների սույն դիտողություններն ու առաջարկները հաշվի առնելու «Ընտրական օրենսգիրքը» բարելավելիս, պարզ կդառնա առաջիկայում:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1403 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա