Հիմնաքարային անկյունաքարերի քարաթափում. հեռուստաշաբաթը Ռուզան Ազիզյանի հետ

21/01/2017 schedule14:30

Ընտրություններին ընդառաջ վարագույրը բարձրացավ ու բոլորիս աչքի առաջ կրկին հանդես բռնեցին քաղաքական դեմքեր, ընդդիմադիր ու իշխանամետ, հին ու նոր, լավ մոռացված ու երբեք չմոռացվող։ Ո՞վ է իրական ընդդիմադիր եւ ով՝ իշխանությունների կողմից դաշտ ներմուծված, ո՞վ է ուզում իշխանափոխություն անել եւ ով է պարզապես իմիտացիա անում՝ ընդդիմադիր ձայները փոշիացնելու նպատակով, ո՞վ ունի իրավունք հավակնելու ընդդիմադիրի տիտղոսին եւ արդյո՞ք մեր ժողովուրդն այնքան բարի է, որ պատրաստ է ինդուլգենցիա տալ գործիչների, որոնց խղճին իշխանության տարիների սխալներ ու հանցագործություններ կան։

Սրանք հարցեր են, որ հասարակությունն ամեն հերթական ընտրությունից առաջ ինքն իրեն տալիս է, ինչպես առաջին անգամ ձեռքը դասական դետեկտիվ վերցրած 7-րդ դասարանցին է ինքն իրեն հարցնում՝ ո՞վ է ի վերջո մարդասպանը։ Դետեկտիվներում որպես օրենք վերջում պարզվում է, որ մարդասպանը նա է, ում սկզբից ամենաքիչն էիր կասկածում՝ սպանվողի մոտ հարազատը, նուրբ, անմեղ թվացող մեկը, ընկերը, նա, որից սպանություն բոլորովին չէիր սպասի։ Բայց դասական դետեկտիվի օրենքները քաղաքական դաշտում երբեք չեն գործում։ Քաղաքականության մեջ երբեմն պարզվում է, որ «զոհն» ինքն է իրեն «սպանել» ու ձեռքի հետ՝ եւս մի քանիսին, այնպես, հետաքրքրության համար։

Ծառուկյանն էլի հպարտ է ու մեր կողքին կանգնած

Շաբաթվա սկզբին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ բացում է փակված էջն ու վերադառնում քաղաքականություն, քանի որ իր թափուր թողած տեղը այդպես էլ քաղաքական ուժերից ոչ մեկը լրացնել չկարողացավ, ինքը չի կարող անտարբեր մնալ, եւ իր խաչն է ժողովրդի առաջ ունեցած պարտքը կատարելը, որը նա տանելու է մինչեւ վերջ։ ՀՀԿ-ն որոշումը համարեց «Ծառուկյանի իրավունքը», «Կենտրոն»-ով երեւացին վաղուց մոռացված դեմքեր ու պնդեցին, որ հիմա արդեն ընտրությունները փրկված են, որովհետեւ Ծառուկյանը այնպիսի գործիչ է, որ իր շուրջն է համախմբում բոլորին, սակայն հումորի այն հորձանքը, որը կարծես թե պիտի հաջորդեր այս վերադարձին, չեղավ, անգամ «Արմքոմեդին» մի երկու նախադասությամբ նշեց փաստն ու անցավ։

Հավանաբար ոչ մեկին այլեւս ծիծաղելի չի թվում հերթական անգամ կրկեսի վերածված հայրենիքի թեման։ Սակայն թեմային միջնորդավորված անդրադարձավ ինքը՝ Սերժ Սարգսյանը։ Զուգադիպե՞ց, թե՞ ոչ, բայց Ծառուկյանի հայտարարությունից 1 օր անց նա հանդիպեց կրթության նախարար Լեւոն Մկրտչյանին ու, ի թիվս այլ հարցերի, նրան ներկայացրեց «տգետ» բառի ստուգաբանությունը. «Տգետն այն մարդը չէ, ով բարձրագույն կրթություն չի ստացել, այլ նա, ով պարզ բարոյական չափանիշներ չունի, ով էլեմենտար գիտելիքների չունի»։ Ելույթի այս հատվածը Սարգսյանն ավարտեց գրեթե նույն կերպ, ինչպես 2 տարի առաջ փետրվարին էր արտահայտվել Գագիկ Ծառուկյանի մասին։

Այն օրերին նա ասել էր. «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը չարիք է մեր պետության համար», այս անգամ ասաց. «Սա իրոք չարիք է»։ Ի դեպ, մի այլ զուգադիպությամբ զրույցի այս հատվածը տեղ չէր գտել «Կենտրոն» ընկերության պատրաստած լրատվականում։ Ամեն դեպքում՝ Ծառուկյանն այլեւս «խաղի մեջ» է, եւ ընտրողը հերթական անգամ կարող է պարզել, թե ինչքան հեռվում է գտնվում Ծառուկյանի ասած «մինչեւ վերջը», ուր նա պատրաստվում է գնալ՝ ժողովրդի առաջ ունեցած պարտքը հատուցելու համար, եւ ինչ կանի «բարերարն ու առաջնորդը», երբ նորից զգա, որ իրավիճակը լարվում է, իշխանությունները մտադիր չեն զիջելու, եւ ինքն էլ չի պատրաստվում թույլ տալ, որ իր համակիրների մի մազն անգամ վտանգվի»։

Նշանակետում

Նախընտրական շրջանում քաղաքական ուժերից յուրաքանչյուրը պայքարում է այն ռեսուրսներով, որոնց տիրապետում է՝ լրատվական կայքերով, թերթերով, հեռուստաընկերություններով, սեփական անդամների՝ հասարակությանը համոզելու ձիրքով։ Անհամեմատ լավ վիճակում են գտնվում այն ուժերը, որոնց տրամադրության տակ հեռուստաալիք կա։ Օրինակ ՀՅԴ-ն, որի տնօրինած «Երկիր Մեդիա» ընկերության «Դիտակետ» հաղորդաշարը որոշել է հաջորդ 7 շաբաթներից յուրաքանչյուրի ընթացքում անդրադառնալ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերից մեկին։ Այս շաբաթ դիտակետում «Հայկական վերածնունդի» վերածված «ՕԵԿ»-ն էր, որին լրագրողը  «քննեց» ամենայն բծախնդրությամբ՝ ստեղծման օրից մինչեւ ներկա փուլը։

Ռեպորտաժն ավելի շատ կոմպրոմատ էր հիշեցնում, չնայած, որ փաստերը համապատասխանում էին իրականությանը, պարզապես այս քաղաքական ուժի դեպքում փաստերը լրիվ բավական են նյութը կոմպրոմատի վերածելու համար։ Անդրադարձ եղավ այն բազմաթիվ անգամներին, երբ ՕԵԿ-ը ընդդիմադիր ներկայանալով՝ ստացել էր բողոքական ձայներ՝ արդյունքում կոալիցիայի մեջ մտնելով իշխանության հետ, հիշեցինք լրտեսական սկանդալը, երբ Քոչարյանը Բաղդասարյանին անվանեց դավաճան, մոռացության չմատնվեց այն, որ ԱԺ խոսնակ աշխատած ժամանակ նա բարեգործության նպատակով տարեկան 25 միլիոն դրամ է ստացել, որը հայտնի չէ, թե ինչի վրա է ծախսվել, փոխարենը նույն տարիներին կառուցվել է հսկայական շենք, որտեղ տեղավորված է ՕԵԿ գլխավոր գրասենյակը եւ Հ3 հեռուստաընկերությունը, չանտեսվեցին նույնիսկ Վիքիլիքսի գաղտնազերծած փաստաթղթերը Հեղինե Բիշարյանի մասին եւ Հովհաննես Մարգարյանի յուրացրած օգնության կաթի փոշին։

Այս ամենը «Երկիր Մեդիան» արեց անշահախնդրորեն, քանի որ «ընտրություններին ընդառաջ ՕԵԿ-ը կրկին հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից՝ փորձելով ներկայանալ որպես լուրջ եւ կայուն քաղաքական ուժ», իսկ ՀՀ քաղաքացին իրավունք ունի եւ պարտավո՛ր է տեղեկացված լինել քաղաքական ուժի անցած ճանապարհին, մինչեւ որոշում կայացնելը։ Վատ բան չի մտածել «Դիտակետում»-ը։ Մնում է պարզել՝ արդյո՞ք հաղորդումը նույնքան անաչառ ու սուր կանդրադառնա նաեւ ՀՅԴ-ին՝ ներկայացնելով նրա անցած ուղին, թե՞ նյութում կուսակցությունը կներկայանա որպես հարյուրամյա ծերունի, որի անցած ուղին մի յուրօրինակ նվիրում է սիրելի ժողովրդին։

Եթե, այնուամենայնիվ, մեր վատագույն սպասելիքներն արդարանան եւ ՀՅԴ-ին նվիրված թողարկման մեջ կուսակցության գլխին նշմարվի սրբության լուսապսակ, առաջարկում ենք Հ3-ի լրագրողական կազմին հանդես գալ պատասխան «հարվածով» եւ ապահովել ընտրողին ՀՅԴ-ի մասին անաչառ ու ամփոփ տեղեկատվությամբ։ Իզուր չեն պրոցեսը կոչում «նախընտրական պայքար». պայքարում ամեն հարված ենթադրում է պատասխան հակահարված։ Ի դեպ, Արթուր Բաղդասարյանը այս շաբաթ նաեւ «Ռ-էվոլյուցիայի» հյուրն էր, որտեղ բողոքում էր, որ որպես քաղաքական գործիչ ինքը կուզեր ավելի շատ հասկացված լինել։ Ասում էր, որ եթե մի օր ունենա իրական իշխանություն, մենք բոլորս կապրենք բոլորովին այլ Հայաստանում, բոլորի համար բոլորովին այլ հնարավորություններով։ Դատելով նրանից, թե ինչպես էին դողում նախկին ՕԵԿ առաջնորդի, նախկին ԱԺ խոսնակի, նախկին ԱԽՔ-ի ձեռքերը, կարծում ենք, որ ինքը՝ Բաղդասարյանը այդքան էլ չի հավատում, որ մի օր կհաջողվի ունենալ այդ իրական իշխանությունը։ Ինչպես ասում են նման դեպքերում՝ «սատանի ականջը խուլ»։

Ընտրության իրական դժվարությունը

Նոր ԸՕ-ն, որը հիմնականում արժանացել է քաղաքական ուժերի դրական գնահատականին, անասելի դժվարացրել է ընտրողի գործը։ Բացի նրանից, որ դա թղթի անիմաստ վատնում է՝ յուրաքանչյուր ընտրող իրեն անհրաժեշտ կուսակցության թերթիկից բացի մնացած թերթիկները ուղղակի նետելու է աղբարկղը, սովորական քաղաքացու համար բարդացել է նաեւ տեղամասում ընտրություն իրականացնելու ողջ գործընթացը։ Սրան անդրադարձավ «Արմքոմեդին», որն սկզբում ջանասիրաբար գործի կպավ՝ ընտրողին բացատրելու, թե ինչից հետո ի՛նչ եւ ինչպե՛ս պիտի անի քվեախցիկ մտնելուց առաջ ու մտնելուց հետո, բայց ընթացքում հասկացավ, որ մեկ հաղորդման ընթացքում դա իրականացնելը բացարձակապես անհույս նախաձեռնություն է։ Առանց հատուկ դասընթացի այդ մանրամասնությունները յուրացնելն անհնար է, իսկ այդ դասընթացն ավարտելու շանս ունեն միայն նրանք, որոնք 50-ը դեռ չեն բոլորել ու քրոնիկ հիվանդություններ չունեն։ Այնպես որ, եկեք ուղղակի հաջողություն մաղթենք ընտրողին իր ոչ դյուրին նախաձեռնության մեջ։ Եվ թերեւս համբերություն՝ վերջում պարզելու, թե ո՞վ էր ի վերջո մարդասպանն այս անգամ։

Ռուզան Ազիզյան

Տպել
2771 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ