Լապշինի քրեական հետապնդումը Արցախի վերաբերյալ ազատ խոսքը լռեցնելու փորձ է. Արցախի ՄԻՊ

ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու գործընթացին հետեւում է դեռ նախորդ տարվա վերջից: Ուսումնասիրելով նրան առաջադրված մեղադրանքները՝ ՄԻՊ գրասենյակը եկել է այն եզրահանգման, որ խոսքը վերաբերում է ոչ այնքան Արցախ այցելելուն, որքան Լապշինի՝ Արցախի վերաբերյալ ազատ խոսքը լռեցնելու փորձ:

«Սա խիստ  անհանգստացնող եւ մտահոգիչ է: Համադրելով առկա բոլոր փաստերը՝ մենք եկել ենք այն խորը համոզման, որ գործ ունենք մարդու իրավունքների ոտնահարման հետ: Այս միջադեպն անհանգստացնող պետք է լինի ոչ միայն մեզ, այլ նաեւ միջազգային իրավապաշտպան հանրության համար, որովհետեւ խոսքի ազատությունը մարդու իրավունքների գաղափարախոսության մեջ առանցքային նշանակություն ունի:

Այստեղ գրեթե անթաքույց խոսվում է այն մասին, որ Արցախի մասին տեղեկություններ տարածելու, անձնական կարծիք հայտնելու համար անձը կարող է քրեական հետապնդման ենթարկվել»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

ԼՂՀ օմբուդսմենի խոսքով՝ իրավապաշտպան կառույցներն ու անհատ իրավապաշտպանները պետք է գիտակցեն, որ Ադրբեջանի պահվածքն առաջին հերթին մարտահրավեր է իրենց: Նրանք պետք է մտածեն, թե որտեղ է թաքնված ռուս բլոգերին հետապնդումների ենթարկելու բուն պատճառը:

«Ես այն համոզմանն եմ, որ միջազգային իրավապաշտպան հանրությունն Արցախում ավելի մեծ ներկայացվածություն պետք է ունենա: Մենք այս ուղղությամբ աշխատել եւ աշխատում ենք: Այս սկզբունքը մեր գործունեության մեջ անցնում է կարմիր թելով:

ԼՂՀ-ում բնակվում են մարդիկ, այստեղ առկա է պետական համակարգ, եւ արցախցու մարդու իրավունքները ոչ մի բանով չպետք է տարբերվեն մյուս պետություններում ապրող մարդկանց իրավունքներից: Խտրականությունն ուղղակի անընդունելի է, եւ այս խնդիրն առաջնահերթ կերպով պետք է ընկալվի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից»,- նկատեց Ռուբեն Մելիքյանը:

Ամփոփելով՝ ԼՂՀ օմբուդսմենը շեշտեց, որ Լապշինի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելով՝ Ադրբեջանը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել, մինչդեռ հայկական կողմը, բարձրաձայնելով վերոնշյալ խնդրի մասին, պետք է օտարերկրացիների մոտ Արցախ այցելելու ավելի մեծ մոտիվացիա առաջացնի: Սա, Ռուբեն Մելիքյանի խոսքով, զուտ գաղափարական պայքար է, սեւի ու սպիտակի պայքար:

Հիշեցնենք, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:

Որոշում է կայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 (պետությունների դեմ հրապարակային կոչեր) եւ 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկել բլոգերին:

Տպել
5011 դիտում

ՀՀ բասկետբոլի հավաքականը մեծ առավելությամբ հաղթեց Ալբանիային

Իրաքում մահապատժի կենթարկվեն 16 թուրք կանայք՝ ԻՊ անդամների հետ ամուսնանալու, օգնելու համար

Նիդերլանդների կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումը «վատ հետք» կթողնի. Թուրքիայի մեջլիս

Մոսկվայում դարձյալ տասնյակ չվերթներ են հետաձգվել ու չեղարկվել. այսօր ամենացուրտ օրն էր

Երկրաշարժ Վայոց ձորի մարզում. ուժգնությունը կազմել է 4-5 բալ

Ալթունյանի խորհրդականը կոռուպցիոն սկանդալում. դատախազությունը կմիջամտի՞

Տիգրան Պետրոսյանը շարունակում է մնալ առաջատարների եռյակում. Աէրոֆլոտ օփեն

Փհենչհան-2018-ի օլիմպիական կրակը հանգցրել են. խաղերը պաշտոնապես ավարտված են

Սեւ Լեքսուսի հետքերով. հայտնաբերվածն իրական զինանոց է, որտեղ անգամ դիմակ կա (լուսանկարներ)

«Պոբեդան» դեմպինգի՞ է ենթարկել «Տարոն Ավիային»

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նորից Վիեննայում է, այցելել է Մխիթարյան միաբանություն

Նախկին վարչապետի ընկերությունը «սպանում» է մրցակցին. նախարարությունը լուռ հետեւում է

Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է Ուկրաինայի երկրորդ գործող չեմպիոնը (տեսանյութ)

Մոսկվա-Աստրախան չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ ուղեւորուհու մահվան պատճառով

Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպմանը Ս. Սարգսյանը հիշել է իր այցը Վրաստան

Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող խումբ

Արմավիրում 70-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ հրացանից կրակելով իր սրտին

Մեդալային հաշվարկում հաղթեց Նորվեգինան. Փհենչհան 2018

Հրադադարի խախտման 300 դեպք՝ 1 շաբաթում, Ադրբեջանը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ

Այսօր Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է. հարգանքի տուրք՝ Եռաբլուրում