Գնահատական. Հայաստանի Ընտրական օրենսգիրքը խոտան է

20/01/2017 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունվարի 22-ի համարում

2002-ին մեր խորհրդարանն ընդունեց «Ընտրական օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: 2003 թվականին արդեն բոլոր համապետական ընտրությունները տեղի ունեցան նոր օրենսգրքով:

Թե ինչպիսին էին այդ ընտրությունները, տեսանք բոլորս: Իհարկե, նույնիսկ ամենակատարյալ օրենքը կարելի է այնպես այլասերել, որ նրանից բան չմնա, բայց նաեւ, եթե օրենքում շատ են «սողանցքերը», դա օրինախախտներին լիարժեք հնարավորություն է տալիս օրենքը խախտելիս իրենց զգալ ինչպես ձուկը ջրում, մանավանդ՝ ընտրախախտումների «բարի» ավանդույթ ունեցող երկրներում: Ինչեւէ, 2003-ի դեկտեմբերի 17-ին ԵԱՀԿ-ն ու Վենետիկի հանձնաժողովը մեր խորհրդարան են ուղարկել համատեղ առաջարկությունների փաթեթ՝ գործող «Ընտրական օրենսգիրքը» բարելավելու համար: Եվրոպացի փորձագետների ձեւակերպումները, նույնիսկ ամենամեղմ ձեւակերպման դեպքում, «Ընտրական օրենսգիրքը» հիմնահատակ «քացու տակ» տալուց բացի՝ այլ բան համարել հնարավոր չէ:

Ընտրությունների կազմակերպման ու  անցկացման կարգն ինչ-որ կերպ վերահսկելի դարձնելու համար առաջարկվում են օրենքում ամրագրել այնպիսի դրույթներ, որոնք նույնիսկ աֆրիկյան ամենահետամնաց երկրի համար կարող են լինել ստորացուցիչ: Գործող «ԸՕ»-ի գրեթե բոլոր առանցքային դրույթների վերաբերյալ ԵԱՀԿ-ն ու Վենետիկի հանձնաժողովն արել են արմատական առաջարկներ, որոնք մեր խորհրդարանն առաջիկայում պարտավոր է քննարկել, քանզի «ԸՕ»-ի բարելավումը եւս մտնում է ԵԽ-ի առաջ մեր ստանձնած պարտավորությունների շարքը: Եւ քանի որ մեկ նյութի շրջանակներում հնարավոր չէ ներկայացնել ԵԱՀԿ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի համատեղ ներկայացրած բոլոր դիտողություններն ու առաջարկությունները, դրանց կանդրադառնանք հաջորդիվ:

Եվրոպացի մասնագետների առաջին վերապահումը վերաբերում է ԿԸՀ-ի կազմավորման կարգին: Ըստ գործող օրենքի, ԿԸՀ-ի անդամներից երեքին   նշանակում է հանրապետության նախագահը, իսկ հանձնաժողովի մեկական ներկայացուցիչ նշանակվում են խորհրդարանական խումբ-խմբակցությունների կողմից: ԿՀԸ-ի կազմման այս ձեւի վերաբերյալ իրենց ունեցած վերապահման մեջ փորձագետները նշում են. «Այս ձեւով ԿԸՀ-ի կազմման ժամանակ նախագահի աշխատակազմը շարունակում է մեծապես ազդել հանձնաժողովների աշխատանքների վրա: Հարկ է նշել, որ նախագահի եւ կառավարամետ կուսակցությունների կողմից առաջադրված անդամները 2003-ի ընտրությունների ժամանակ փաստացի կազմում էին ԿԸՀ-ի եւ ՏԸՀ-ների անդամների մեծամասնությունը: 

Սա հատկապես խնդրահարույց էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, երբ գործող նախագահին երաշխավորվում էր «ներկայացվածություն»՝ ընտրական  հանձնաժողովի երեք անդամների, գումարած՝ գործող նախագահին սատարող կուսակցությունները ներկայացնող հանձնաժողովի այլ անդամների միջոցով»: Եւ սա, ըստ եվրոպացի փորձագետների, համարվում է  լուրջ խոչընդոտ՝ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման գործընթացի անկողմնակալությունն ապահովելու համար, որը, նրանց պնդմամբ, պետք է վերանայել մինչեւ հաջորդ ընտրությունները: Եւ այսպես, ի՞նչ են առաջարկում փորձագետները: Նրանք առաջարկում են կիրառել ԿԸՀ-ի կազմման խառը կուսակցական հավասարակշռության մոդելը, որը հնարավորություն կտա ԿԸՀ-ում որոշ տեղեր նախատեսել նաեւ անկուսակցական անձանց համար:

Առաջարկվում է ԸՀ-ների այդպիսի անդամների նշանակման կամ առաջադրման լիազորությունը վերապահել ոչ թե կառավարությանը, այլ դատական համակարգին (օրինակ՝ ՍԴ-ին), կամ էլ՝ խորհրդարանին: Համենայնդեպս, առաջարկվող դիտողություններում ֆիքսված է. «Ցանկացած պարագայում, հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ նախագահի ազդեցությունը թուլացնելու համար, անհրաժեշտ է, որպեսզի վարչակազմը յուրաքանչյուր ընտրական հանձնաժողովում մեկից ավելի ներկայացուցիչ չունենա: Ընտրական հանձնաժողովներում պետք է ներկայացված լինեն բոլոր հիմնական քաղաքական ուժերը: Բայց այնպես, որպեսզի քաղաքական որեւէ շահ կրող իր ձեռքը չվերցնի որոշումներ կայացնելու մենաշնորհը»:

ԵԱՀԿ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի հաջորդ վերապահումը գործող «ԸՕ»-ի նկատմամբ՝ վերաբերում է ընտրական հանձնաժողովներում որոշում կայացնելու մեխանիզմին: Գործող օրենքով ընտրական հանձնաժողովների որոշումները վավեր են, եթե հանձնաժողովի անդամների կեսից ավելին մասնակցել է քվեարկությանը: Իսկ ձայների հավասարության դեպքում վճռորոշ է դառնում հանձնաժողովի նախագահի ձայնը: Այսպիսով, եթե քվեարկությանը մասնակցում են հանձնաժողովի անդամներից, ասենք, միայն 5-ը կամ 6-ը, ապա կարեւորագույն որոշումների ընդունումը հնարավոր է դառնում հանձնաժողովի 9-ը անդամներից միայն երեքի «կողմ» քվեարկությամբ:

Հաշվի առնելով Հայաստանի ընթացիկ քաղաքական իրավիճակը՝ եվրոպացի մասնագետներն առաջարկում են քվորումի ավելի բարձր չափանիշ սահմանել, որպեսզի հանձնաժողովներում որոշումների կայացման գործընթացը հիմնվի առավել լայն համաձայնության վրա: Եվրոպացի փորձագետների հաջորդ լուրջ վերապահումը վերաբերում է հատկապես 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ գրեթե բոլոր ընտրատեղամասերում նկատված ավանդույթին, երբ հանձնաժողովների կազմը փոխվել է ընտրություններից մեկ օր կամ ընդամենը մի քանի ժամ առաջ: Ուստի, վերջիններս առաջարկում են «Ընտրական օրենսգրքում» կատարել անհրաժեշտ փոփոխություն, որը կարգելի ընտրական հանձնաժողովի անդամների հեռացումը քվեարկության օրվան նախորդող ժամանակահատվածում:

Եւ քանի որ ԵԱՀԿ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի համատեղ առաջարկները կազմում են 29 կոմպյուտերային էջ, շարունակաբար կանդրադառնանք նաեւ մնացած դիտողություններին եւ առաջարկություններին:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1224 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին