Ամբիոն. ՀՀ-ում կա՛ անկաշառ ընդդիմություն

20/01/2017 schedule15:19

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունվարի 22-ի համարում

Անցած տարին մեր ժողովրդի համար նշանավորվեց հերթական դառը հիասթափությամբ: Նրա պայքարը հանուն երկրում օրինականության վերականգնման՝ ավարտվեց պարտությամբ, որի պատճառները լիովին ակնհայտ են:

Նախագահական ընտրությունների արդար ելքի հույսով արթնացած համաժողովրդական պոռթկումն ընդհատվեց կոմպետենտ եւ գաղափարապես հիմնավորված լիդերության բացակայության պատճառով: Պարզվեց, որ արյունակցական կապը զոհված խարիզմատիկ քաղաքական գործիչների հետ կամ արտաքնապես նրանց նման լինելն ամենեւին բավարար պայմաններ չեն՝ ժողովրդական շարժման անգամ ամենահզոր ալիքը գլխավորելու եւ հաղթանակի հասցնելու համար: Արդյունքում՝ անօրենությունից եւ աննախադեպ արտագաղթից արնաքամ եղած Հայաստանը մենմենակ մնաց խորացող մեկուսացման, աճող արտաքին վտանգների եւ այլածին զավթիչների հետագա վերարտադրման հետ:

Հիմա նրանք արդեն գործնականում առանց խոչընդոտների կշարունակեն «կազմակերպված պետության» կառուցումը՝ Բաքվի կուսդպրոցում ձեռք բերած եւ ԱՊՀ ողջ տարածքով մեկ Մոսկվայի թելադրանքով գործածած իրենց նեոբոլշեւիկյան մտածելակերպի սկզբունքներին համահունչ: Այս տխուր հեռանկարների իրական լինելը հաստատվում է ներքաղաքական զարգացման միտումներով, որոնց շրջանակներում ապօրինի իշխանությունը ձեռնամուխ է լինում «կազմակերպված ընդդիմության» ձեւավորմանը: Լիովին հասկանալի մղում է: «Կազմակերպված պետությունում», որի էությունը բանաձեւվում է ծայրաստիճան հետամնաց եւ բացարձակ խոնարհ ռուսական գաղութի կարգավիճակով, ամեն ինչ պետք է կազմակերպված լինի, այդ թվում եւ՝ ընդդիմությունը:

Պատահական չէ, որ վերջին շրջանում հայկական հեռուստատեսության «կազմակերպված» առաջին ալիքը րոպեներ է տրամադրում իշխանությունների հասցեին տարբեր բնույթի ծայրահեղ ելույթներին: Ընդ որում, էկրանին հպանցիկ երեւում են ոչ միայն վաղուց ընտելացված եւ վերստին ընտելացվող «ընդդիմադիրները»: Ըստ երեւույթին, բազմազանության եւ ճշմարտացիություն հաղորդելու համար մեր ծաղրանկարային «հանրային հեռուստաընկերությունն» իր բարձրախոսի մոտ է թողնում նաեւ նրանց, ովքեր սկզբունքորեն եւ հետեւողականորեն կանգնած են հակաքոչարյանական դիրքերի վրա: Ազատ խոսքի եւ այլախոհության հանդեպ հանդուրժողականության այս հերթական դիլետանտ բեմականացման նպատակը ռեժիմի ժողովրդավարականությունը ներկայացնելն է:

Մինչդեռ այդ մտահղացման անիմաստությունը՝ ժողովրդավարական աշխարհի առաջ իշխանություններին խայտառակ արած ընտրությունների ֆոնին, մեկնաբանությունների կարիք չի զգում: Քանզի վաղուց հաղթանակած եւ իրական ժողովրդավարությամբ երկրներում Հայաստանի տեղը՝ որպես քաղաքակրթության «իզգոյի», ոչ մի կասկած չի հարուցում: Հենց այստեղ էլ թաքնված են ամենաանցանկալի եւ անխուսափելի հեռանկարներն ապօրինի իշխանության համար՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման վատթարագույն ելք եւ անխուսափելի քաղաքական կրախ: Այնինչ, դատելով քոչարյանական խունտայի եւ նրա կատարածուների նկատմամբ համընդհանուր ատելությունից, հայ ժողովուրդը հետաքրքրված է ոչ այնքան նրանց անփառունակ վերջաբանով, որքան Հայրենիքի ճակատագրով:

Ի դեպ, հայրենակիցներիս հետ շփման փորձը, որոնց՝ նախորդ դարասկզբին ցեղասպանությունը, իսկ այժմ դրա ժառանգորդը՝ քոչարյանական խունտան, ստիպեցին ընտրել արտագաղթը՝ որպես գոյության միակ միջոց, ցույց է տալիս, որ այդ մտահոգությունը բնորոշ է մեր արհեստականորեն տարանջատված ազգի ճնշող մեծամասնությանը: Ահա թե ինչու, անկախ ներքաղաքական տխուր իրավիճակից եւ հայրենիքում գտնվող մեր հայրենակիցների խորը հիասթափությունից, Հայաստանում օրինականության վերականգնման հրատապ խնդիրը լիովին լուծելի է: ժողովրդավարական վերածննդի հստակ ձեւակերպված գաղափարախոսության շուրջ վաղուց հասունացած համաժողովրդական համախմբումը միայն ժամանակի խնդիր է:

Եւ այսօր այդ ժամանակն աշխատում է ոչ թե զավթիչների, այլ մեր ժողովրդի օգտին, որն անցել է արժանի պատմական ճանապարհ եւ երբեք չի համակերպվի, որ անընդհատ ստիպված է քաղաքակրթության հետեւից քարշ գալ: Հայ ժողովուրդը չի հանդուրժել եւ երբեք չի հանդուրժի նրանց իշխանությունը, ովքեր ոչ իրենց փոքրոգությամբ, ոչ էլ անբարոյական էությամբ չեն վաստակել հայ կոչվելու իրավունքը՝ այդ բառի իրական եւ վեհ իմաստով: Այնպես որ, ապօրինության եւ անպատժելիության օրերը մեր Հայրենիքում հաշված են: Քանի որ ողջախոհության, ազատության եւ արդարության ժողովրդավարական գաղափարների շուրջ համախմբված ժողովուրդը միակ անկաշառ ընդդիմությունն է, որին ոչ ոք եւ երբեք չի կարող հաղթել:

Արկադի Վարդանյան

Տպել
1295 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն