Ի՞նչ կարող է առաջարկել Բաքուն Մոսկվային ԼՂ-ի դիմաց

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախօրեի հայտարարությանը, թե ԼՂ հիմնախնդիրն այլեւս Ադրբեջանի ներքին հարցը չէ, պաշտոնական Բաքվի պատասխանը չուշացավ:

APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ավելի շուտ ոչ թե պատասխանել է Լավորվին, այլ հորդորել Ռուսաստանին՝ ավելի ակտիվորեն ներգրավվել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում:

Նա, ինչպես եւ ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին Մոսկվայում է: «Եթե Ռուսաստանը լրջորեն զբաղվի խնդրի կարգավորմամբ, ապա կապահովվի հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,- ասել է Մամեդյարովը: Այս հայտարարությունը հնչում է հետաքրքիր մի իրավիճակում, երբ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն այցելում է Մոսկվա ու հայտարարում Ռուսաստանի հետ ստրատեգիական հարաբերությունների վերականգնման մասին:

Այս քայլի նպատակներից է Մերձդնեստրի հիմնախնդրի կարգավորումը, որի դիմաց Մոլդովան, որ մինչ օրս համարվում էր եվրաինտեգրացիայի ֆլագմանը, պատրաստ է զոհել հենց այդ գործընթացը: Իսկ ինչ է պատրաստ զոհել կամ առաջարկել Մոսկվային Ադրբեջանը՝ «օկուպացված տարածքներից» հայկական ուժերի դուրսբերման գործընթաց սկսելու համար: Անդամակցե՞լ Եվրասիական տնտեսական միությանը, զիջումների գնալ Կասպից ծովի ավազանի բաժանման շուրջ բանակցություններո՞ւմ, թե մեկ ուրիշ խաղաքարտ է պահում Բաքուն իր ձեռքում, կամ ընդհանրապես, բլեֆ անում մեգաֆոնային դիվանագիտության տրամաբանության ծիրում:

Միեւնույն ժամանակ փորձագետները դժվարությամբ են պատկերացնում, թե ինչի դիմաց եւ, ընդհանրապես ինչպես կարող է Ռուսաստանը լրջորեն զբաղվել ԼՂ հիմնախնդրով, որպեսզի Բաքվի ցանկությունները կատարվեն: «Եթե խոսքն ուղղակի ճնշումների մասին է, որ Ռուսաստանը կարող է գործադրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա, ապա սա արդեն հիմնախնդրի կարգավորում չէ, այլ մեկ ուրիշ բան: Մյուս կողմից, հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է Ռուսաստանը նման ճնշում կիրառի, ինչի՞ համար: Որպեսզի Ադրբեջանն անդամակցի Եվրասիական տնտեսական միությա՞նը», - մեզ հետ զրույցում հարցադրում է անում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը եւ պատասխանում. «Սա լուրջ չէ: ԵԱՏՄ-ին կարելի է այսօր անդամակցել, իսկ վաղն այնտեղից դուրս գալ»:

Մամեդյարովի պատասխան հայտարարության մեջ նորություն կամ հատուկ դիվանագիտական իմաստ չի տեսնում նաեւ ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: «Սա նորմալ եւ քաղաքական կոռեկտության շրջանակներում կատարված հայտարարություն է: Իսկ ինչ է, Լավրովը նորությո՞ւն է ասել: Իհարկե, ԼՂ հակամարտությունն Ադրբեջանի ներքին գործը չէ, եթե ներքին գործը լիներ, ապա ինչո՞ւ է գործում ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս կամ այն միջնորդի միանշանակ ներգրավվածության միջոցով խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություններին հանգիստ է վերաբերում:

«Նման հայտարարություններից զարմանալ պետք չէ, քանի որ դրանք արդեն 20 տարի է, ինչ կատարվում են, սակայն խնդիրն ունի իր ներքին տրամաբանությունը եւ հենց այդ տրամաբանության շրջանակներում է զարգանում: Իսկ այդ զարգացումները, որքան էլ միջնորդները ջանան, այս պահին գործընթացը տանում են ավելի սրման, ընդհարման եւ բախման տրամաբանության դաշտ, ոչ թե կարգավորման: Ապրիլյան իրադարձությունները մենք բոլորս հիշում ենք»,- ասաց նա: 

Ստացվում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շատ քիչ է կախված արտաքին ազդակներից կամ դրանց ազդեցության դոզաներից: «Հակամարտության չկարգավորման խնդիրները հենց հակամարտող կողմերի մեջ են: Հակամարտության կողմերի մոտեցումները խնդրի կարգավորման վերաբերյալ տրամագծորեն տարբերվում են: Հենց այդ պատճառով, երբ կողմերը համաձայնում են գոնե առերեւույթ Մադրիդյան կոչվող սկզբունքներին, անմիջապես հետո նրանք այդ սկզբունքները հասկանում կամ ընկալում են տարբեր կերպ: Օրինակ՝ Բաքուն այդ սկզբունքներում տեղ գտած ԼՂ կարգավիճակի կամարտահայտության միջոցով որոշելու թեզն ընկալում է այնպես, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանը հակառակը՝ Արցախը պետք է լինի անկախ: Այս պայմաններում խոսել արտաքին ճնշման միջոցով խնդրի կարգավորման մասին՝ ոչ իրատեսական է», - ասաց իր հերթին Իսկանդարյանը՝ ընդունելով, որ կողմերի վրա կա ճնշում, բայց դա վերաբերում է բանակցությունների ակտիվացմանը եւ պատերազմական հռետորաբանությունից խուսափելուն:

Անգամ այս հորդորներին ու ճնշումներին հակամարտող երկրներում կա սուր ներքին դիմադրություն, որն այս պահին ավելի ուժեղ է, քան արտաքին ճնշումը: «Ուստի իմ կարծիքով, Մամեդյարովի՝ Ռուսաստանի մեծագույն դերի մասին հայտարարությունն այս պարագայում ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական ժեստ, որ արվել է Լավրովի հայտնի հայտարարությանն ի պատասխան: Ուղղակի չէր կարող ոչինչ չասել Մամեդյարովը», - եզրափակեց Իսկանդարյանը:

Տպել
8416 դիտում

Մովսես Հակոբյանը հրավիրվելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով. Անդրանիկ Քոչարյան

Հանդիպում-քննարկում ՊՆ-ում՝ կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ

Աննա Հակոբյանը Վիլնյուսում աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետի տիկնոջ հետ

Շմոլ գազի թունավորումից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում. ԱԳՆ խոսնակ

Նոր Հաճնում տատիկի եւ 4 թոռների կյանքը խլած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Համընկնող հետաքրքրություններ և հեռանկարային համագործակցություն. Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ

Ես զենք չեմ տեսել, նման բան չեմ հիշում. «Ֆլեշ»-ի Բարսեղի գործով հարցաքննվում է նրա նախկին խորհրդականը

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա տղան հայտնաբերվել է

Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում հրդեհի հետեւանքով քաղաքացի է մահացել (լուսանկարներ)

Բալետմայստեր Արմեն Գրիգորյանը դատի է տվել Օպերային թատրոնին. պահանջում է վերականգնել իրեն թատրոնում զբաղեցրած պաշտոնում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացողը կարող է հայտնվել հունական հայտնի թիմում

Փախուստի դիմած դատապարտյալին հսկելիս է եղել ՔԿՀ երեք ծառայող. նրանք արդեն հարցաքննվել են

Մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակչի՝ կեղծ դոլարներ պատրաստելու և իրացնելու համար

Փաստաթղթեր կեղծելու և ակնհայտ կեղծ փաստաթղթերով դեղեր ձեռք բերելու դեպք՝ պետական գնման մրցույթում. դատախազություն

Առավոտյան վրաերթի են ենթարկվել 5 հոգի, 4 երեխաներին տեղափոխել են հիվանդանոց. Սուրբ Աստվածամայր Բ/Կ

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի հրավիրյալը ՊԲ ռազմական հետախուզության նախկին պետն է

Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա, կցրտի 8-10 աստիճանով. Սուրենյան

Վթար Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը

Ռուսական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել. նախորդը չէր կայացել