Պետական առողջապահական գործակալության մեքենաներն օտարվում են. կառույցը լուծարվո՞ւմ է

19/01/2017 schedule16:30

ՀՀ կառավարության որոշմամբ առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռից ետ վերցված 11 ծառայողական մարդատար ավտոմեքենաների մեծ մասը 1998 թ. արտադրության Նիվաներ են: Դրանք նաեւ ամենահինն են, իսկ ամենանորը Հունդայի Սոնատան է` 2007 թ. արտադրության: Վերջինս սպասարկել է առողջապահության նախարարի տեղակալին:

Այս տեղեկությունը երեկ ստացել ենք առողջապահության նախարարությունից: Գերատեսչությունն ավելի վաղ հայտարարել էր, որ նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաներից 11-ը ետ են վերցվել եւ ամրագրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում սահմանված կարգով օտարելու նպատակով։ Հավելել էին, որ նշված ավտոմեքենաները թեեւ շահագործվում էին եւ գտնվում սարքին վիճակում, սակայն նախարարությունն այդ առաջարկով հանդես էր եկել դրանց օգտագործումը նպատակահարմար չգտնելով. մեքենաները պահանջում էին վառելիքի, վերանորոգման եւ լրացուցիչ այլ ծախսեր:

Առողջապահության գերատեսչությունից խոստացել էին ավտոմեքենաների վերաբերյալ մանրամասներ տրամադրել ավելի ուշ: Ըստ այդմ, բացի փոխնախարարի ավտոմեքենայից, մյուս ավտոմեքենաները, բացառությամբ մեկի, որը ամրակցված է եղել ԱՆ լիցենզիոն գործակալությանը, սպասարկել են ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության տարածքային կենտրոններին: Գործակալության ավտոմեքենաների օտարումն, ի դեպ, հիմք է տալիս ենթադրելու, որ պետական այս մարմնի գործունեությունը նույնպես դադարեցվելու է:

Հիշեցնենք նաեւ, որ առողջապահության փոխնախարարներից մեկը` Վահան Պողոսյանը,  տարեվերջին ազատվել էր պաշտոնից եւ նրան ոչ ոք չփոխարինեց: Նախարարությունից ստացված տեղեկության համաձայն, ծառայողական ավտոմեքենաների  թիվը 28-ն էր, որից էլ կրճատվել է 11-ը:

Տպել
2019 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան