Ի՞նչ է սպասվում «Ժառանգությանը», եթե Րաֆֆի Հովհաննիսյանը միանա Սեյրան Օհանյանին

Նախօրեին դատարանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարող է դառնալ նաեւ մեր երկրի ապագա ղեկավար:

Հովհաննիսյանի այս հայտարարությունից, սակայն, տպավորություն ստեղծվեց, որ նա ցանկություն է հայտնում առաջիկա ընտրություններին համագործակցել նրա հետ: Իսկ Օհանյանն իր հերթին, ինչպես հայտնի է՝ պատրաստվում է համագործակցել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Ե՛ւ Օհանյանը, ե՛ւ Օսկանյանը «Ժառանգությունում» մինչ այս համարվել են Մարտի 1-ի պատասխանատու: Ուստի, նրանց հետ ընտրություններին դաշինքով գնալու Րաֆֆի Հովհաննիսյանի հակվածությանը կուսակցության շատ ներկայացուցիչների դուր չեկավ: «Ժառանգություն»-ում այդ հողի վրա առաջացած լուրջ տարաձայնությունների պատճառով անգամ կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը լքեց կուսակցությունը:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանից փորձեցինք պարզել, թե ի վերջո, կստացվի՞ Օհանյան-Օսկանյան-Հովհաննիսյան դաշինքը եւ եթե այո, ապա այդ պարագայում ինչ է սպասվում «Ժառանգություն» կուսակցությանը:

Հարցին՝ ի՞նչ միտում ունի Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե Սեյրան Օհանյանը կարող է դառնալ նաեւ մեր երկրի ապագա ղեկավար, Վարդանյանը պատասխանեց.

«Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը մի քիչ անորոշ է եւ դժվար է միանշանակ ասել, թե ինչ նա նկատի ուներ: Հավանաբար, նա նկատի ուներ, որ Սեյրան Օհանյանը կառավարման մեծ փորձ ունի եւ կարող է նաեւ բարձր պաշտոններ զբաղեցնել, եթե Օսկանյան-Օհանյան-Հովհաննիսյան եւ այլ անձանցից կազմված դաշինքը կարողանա իշխանության գալ: Բայց չեմ կարծում, թե Օհանյանը կարող է հավակնել վարչապետի պաշտոնին, որը փոփոխված Սահմանադրությամբ ամենաբարձր պաշտոնն է լինելու: Այդ պաշտոնին հավակնելու համար պետք է ունենալ ահռելի ֆինանսական, մարդկային ու այլ ռեսուրսներ եւ, իհարկե, ուժեղ թիմ, մինչդեռ նախկին պաշտպանության նախարարը մինչեւ այժմ նույնիսկ սեփական կուսակցությունը չունի, չնայած ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել: Նրա կողմնակիցները նրան աջակցող ինչ-որ նախաձեռնություն ստեղծելու մասին են հայտարարել, բայց դա դեռ զանգվածային կուսակցություն չէ: Կարծում եմ, սա նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն է հասկանում»:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշման պատճառով կուսակցությունը լքելու դեպքերին՝ Վարդանյանն ընդգծեց, որ դա բնական է, քանի որ ի տարբերություն շատ կուսակցությունների՝ մարդիկ «Ժառանգությունում» հավաքվել են գաղափարների եւ իրենց սկզբունքների համար:

«Եւ եթե կուսակցության վարած գիծը չհամընկնի նրանց սկզբունքների հետ, բնականաբար, նրանք պետք է իրենց համաձայնությունը հայտնեին դրա հետ, այդ թվում նաև կուսակցությունից դուրս գալով: Չգիտեմ Րաֆֆի Հովհաննիսյանը հաշվարկել է այդ ռիսկերը, թե ոչ, բայց դա վաղուց տեսանելի էր»,- հավելեց նա:

Տպել
3207 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ