Սամվել Բալասանյանի որդին ռեյտինգ չունի՞. վերեւից «դաբրո» չեն տալիս

Շիրակի մարզում առաջիկա համապետական ընտրությունները մյուսների համեմատ բավական լարված են լինելու: Գյումրիում սկսվել է միջկուսակցական, նաեւ ներկուսակցական թեժ պայքար:

Armtimes.com-ի հավաստի տեղեկություններով, Հանրապետական կուսակցության  Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում մինչ այս հստակեցված է միայն երեք թեկնածուի անուն: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ռեյտինգային ցուցակում տեղ է հատկացրել փեսայի ընկերոջ՝ Արման Սահակյանի, նախագահականի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանի եւ նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի համար:

Հենց այս երեք թեկնածուն են, որ ապահովելու են ՀՀԿ-ի ձայների մեծամասնությունը Շիրակի մարզում: ՀՀԿ-ի հույսը Շիրակի մարզի գյուղերում մեծ հեղինակություն ունեցող, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն է:

Armtimes.com-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի դիվանագետ որդուն դեռ «դաբրո» չի տվել: Բանն այն է, որ Շիրակի մարզից, ամենայն հավանականությամբ, ընտրվելու է 2-3 ռեյտինգային պատգամավոր: Խաչատուր Բալասանյանը խանգարող հանգամանք է հանդիսանում որոշ թեկնածուների  համար:

Նախատեսվում է, որ Շիրակի մարզի ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի 15 թեկնածուից 13-ը ապահովելու է 1000 ձայն՝ յուրաքանչյուրը, իսկ հավելյալ ձայները կուսակցության համար «խփելու» են նշյալ երեք թեկնածուն:

ՀՀԿ-ի կուլիսներում խոսվում է, որ հենց այս թեկնածուներն են խոչընդոտում Խաչատուր Բալասանյանի մուտքը ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակ: Վերջիններս պատճառաբանում են՝ իրենք ավելի փորձառու են, կուսակցության համար առավել օգտակար, քան ճանաչում չունեցող, քաղաքապետ հոր եւ բիզնեսմեն եղբոր կողմից առաջ մղվող, անփորձ երիտասարդը:

Լավատեղյակները նշեցին, որ Սերժ Սարգսյանը Խաչատուր Բալասանյանի հետ կապված իր որոշումը կայացնելու է առաջիկա 1-2 օրերին: Այս ընթացքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը խուսափում է խոսել որդու առաջադրվելու մասին: Նա նշում է, որ որդին բավական մեծ է եւ կարող է ինքը պատասխանել այդ հարցին:

Միաժամանակ տեղեկացնենք, որ Խաչատուր Բալասանյանին Գյումրիում հանդիպելն անհնար է: Նախատոնական օրերին կրտսեր Բալասանյանը հասարակության աչքին երեւալու առիթը բաց չէր թողնում, իսկ այժմ խուսափողական վիճակ է:

Նա Գյումրիում ղեկավարում է Բալասանյան ընտանիքի բարեգործական գրասենյակը, որը Նոր տարուց հետո միշտ փակ է:

Ի դեպ, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կլինեն եւ նշյալ երեք թեկնածուի համեմատ քիչ թվով քվեներ կապահովեն ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, խոշորացված Ամասիայի նորընտիր գյուղապետ Ջեմմա Հարությունյանը, որի ամուսինը՝ Ցուլ մականվամբ Մարսել Կարապետյանն է, տարածաշրջանում հայտնի ՀՀԿ-ական, որին ենթարկվում են շատերը:

Հազար ձայնի խոստում են տվել ՀԷՑ-ի Գյումրու «Ղարս» մասնաճյուղի ղեկավար Գագիկ Ֆարզարդյանը, Շիրակ ԳԳՄ-ի տնօրեն Սերգեյ Ամիբեկյանը, «Լենտեքս» կարի արտադրամասի սեփականատեր Կարեն Գոմցյանը, «Շիրակ» ջրմուղկոյուղի ՓԲԸ տնօրեն Վարդան Մարտիրոսյանը, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը: Մամուլում կան տեղեկություններ, որ ՀՀԿ-ն փորձում է դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին եւս ներգրավել իր ցուցակ, ովքեր ճանաչված են ոլորտում եւ կարող են ձայներ ապահովել:

Ամենայն հավանականությամբ, խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի տեղի շտաբի պետը կուսակցության Շիրակի մարզի կառույցի ղեկավար, Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն է լինելու:

Տպել
8052 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)