Համագործակցության վերջնական ձեւաչափը՝ առաջիկայում

Այսօր հայտնի դարձավ, որ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են դաշինքով: «Համախմբում» կուսակցությունից ավելի վաղ հայտնել էին նաեւ, որ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը այսօր հանդիպել են և քննարկել ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։

Օհանյանի եւ Օսկանյանի քաղաքական համագործակցության մասին, սակայն խոսք չկար: Երեկ, սակայն, իր ֆեյսբուքյան հայտարարությունում Օհանյանն ընդգծել էր, որ քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում՝ ձևավորելու համար համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք:

Հաշվի առնելով մամուլում եղած հրապարակումները «Համախմբման», «Երրորդ հանրապետության» եւ Օհանյանի կապի մասին, հաշվի առնելով նաեւ Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի հանդիպման հանգամանքը՝ «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանից հետաքրքրվեցինք. արդյո՞ք Սեյրան Օհանյանը կապ ունի ձեւավորված դաշինքի հետ, հնարավո՞ր է առաջիկա ընտրություններում նա գլխավորի այս դաշինքի ցուցակը:

Ի պատասխան մեր հարցերի՝ Մանուկյանը կրկնեց քիչ առաջ տարածված հաղորդագրության մի հատված. «Ինչ վերաբերում է «Համախմբում» կուսակցության, «Երրորդ հանրապետություն» կուսակցության, Հայաստանի դեմոկրատական կուսակցության համագործակցության համաձայնագրին և առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը, ապա դաշինքը բաց է և պատրաստ է համագործակցել քաղաքական այն ուժերի և միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ, ովքեր կիսում են մեր մտահոգությունները և տեսակետները»,- ասաց նա:

Հարցին՝ թե հնարավո՞ր է, որ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների դաշինքը միանա ԲՀԿ-ին (Գագիկ Ծառուկյանին)՝ Արեգնազ Մանուկյանն այսպիսի պատասխան տվեց. «Թե համագործակցության վերջնական ինչ ձևաչափ կլինի, կտեղեկացնենք առաջիկայում»։

Տպել
2985 դիտում

Փաշինյանը ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոններում տեսնում է ներկա պաշտոնակատարներին

Ռեւանշի փորձեր են եղել եւ այդ փորձի ողնաշարը ջարդված է. Նիկոլ Փաշինյան

Բոլոր քաղաքացներին, որոնք կազինոյում պարտվել են, տո՞ւն ենք տալիս․ Փաշինյանը բացատրեց՝ Գյումրիում ով տուն կստանա, ով՝ ոչ

Սա ՀՀ ԶՈւ-երի զինանշանը չէ, այլ՝ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակը. Արծրուն Հովհաննիսյանը՝ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակի մասին

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ մանրամասն քննարկում եմ ունեցել ՌԴ մեր գործընկերների հետ․ Փաշինյան

Վանաձորի ավտոտնակներից մեկում 6 հատ սառնարան եւ կահույք է այրվել

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նորընտիր նախագահին

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց

Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ՝ քրգործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու. ՀՔԾ պարզաբանումը

2020-ից մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր

Փրկարարները մոտ 1 մ հեռավորության վրա նկատել են ռուսական արշավախմբին. ԱԻՆ

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 20, վիրավորվել՝ 1015 մարդ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար (տեսանյութ)

Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը․ Փաշինյանը նոր 100 փաստ է ներկայացնում նոր Հայաստանի մասին

Լեռնապատ գյուղում տնակ է այրվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին՝ չինական Նոր տարվա առթիվ

Ռուսական արշավախմբի որոնողական աշխատանքները վերսկսվել են. ԱԻՆ

Արարատի մարզում վիճաբանության եւ ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ են հնչել. տուժածների թվում կա դանակահարված

«ՎԱԶ-2114» մակնիշի մեքենան բախվել է ծառին և կողաշրջվել. 37-ամյա վարորդը մահացել է, տուժածների թվում երեխաներ կան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ