Քաղցրաշենցիների համբերության բաժակը լցվել է. «Վինարը» դեռեւս չի մարել նախորդ տարվա պարտքը

17/01/2017 schedule17:35

«Վինար» կոնյակի գործարանն արդեն մի քանի ամիս է՝ չի վճարել անցած տարվա խաղողի մթերումից Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներին ունեցած 33 միլիոն դրամի պարտքը: Գյուղացիների համբերության բաժակը լցվել է, սակայն, ինչպես Armtimes.com-ի թղթակցին փոխանցեց Քաղցրաշենի համայնքապետ Վալերիկ Գյուլամիրյանը, մարդիկ առայժմ զերծ են մնում ծայրահեղ քայլերից: Վիճակը բարդանում է նաեւ նրանով, որ, ըստ մամուլի հրապարակումների, կոնյակի գործարանը վաճառվել է, եւ ղեկավարության հետ գյուղացիների հանդիպումներն ու պարզաբանումներ ստանալն անհնարին են դարձել:

«Թե որքան գումար է մարվել 33 միլիոն դրամի պարտքից, դժվարանում եմ ասել, բայց տեղյակ եմ, որ դեկտեմբերին պետք է քաղցրաշենցիներին գումարներ փոխանցվեին: Հենց սկզբից էլ այդպես է եղել, մարդիկ իրենց փողը կես-կես են ստացել: Օրական մեկ-երկու հոգի է ստանում գումարը՝ որը 80 հազար դրամ, որը 100 հազար դրամ, որն էլ՝ 300 հազար: Ընդհանուր առմամբ, պարտքից մարվել է 4-5 միլիոն դրամ»,- պատմեց Վալերիկ Գյուլամիրյանը:

Քաղցրաշենի գյուղապետը տեղեկացրեց, որ կոնկրետ երեկ գյուղացիներից 2-ը ստացել են իրենց պարտքի մի մասը, եւս 5-6 տնտեսություն կստանան արդեն այսօր: Նրա խոսքով՝ քիչ չեն նաեւ այնպիսիք, ում պարտքն ընկերությունը 100 տոկոսով մարել է:

Ինչ վերաբերում է անձամբ գյուղապետին, ապա «Վինարը» նրան պարտք է եղել 2 միլիոն 400 հազար դրամ: Պարտքը վերադարձվել է ամբողջությամբ:

Վերջում Վալերիկ Գյուլամիրյանը հավաստիացրեց, որ զայրացած գյուղացիների շրջանում առայժմ համեմատաբար հանդարտ տրամադրություն է տիրում, սակայն չբացառեց, որ դժգոհությունը մի օր կարող է տեղի տալ, եւ մարդիկ բողոքի ձայն բարձրացնեն:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ «Վինար» կոնյակի գործարանն արդեն մի քանի ամիս է, չի կարողանում կամ չի ուզում վճարել քաղցրաշենցիներին ունեցած միլիոնավոր դրամների պարտքը: Սա այն դեպքում, երբ այս ընթացքում 40 000 շիշ կոնյակ է արտահանել Չինաստան: «Վինարի» նկատմամբ այդ հարցով քրեական գործ է հարուցվել:

Հատկանշական է, գործարանի որ 70 տոկոսի սեփականատերը Սանկտ Պետերբուրգում գրանցված «Դարվին» ընկերությունն է, իսկ 30 տոկոսի սեփականատերը` ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո):

Հիշեցնենք նաեւ, մեկ տարի շարունակ քաղցրաշենցիներն իրենց գումարը ստանալու համար Կառավարության շենքի եւ նախագահականի դիմաց բողոքի ակցիաներ են արել, հրաժարվել են իրենց երեխաներին դպրոց ուղարկել, սակայն մթերված խաղողի դիմաց այդպես էլ մինչեւ վերջ չեն վճարվել: 

Տպել
1782 դիտում

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա