Սերժ Սարգսյանը թակարդը գցեց Կարեն Կարապետյանին

Արդեն երկու օր լայն քննարկման առարկա է՝ արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է մասնակցել է 2017-ի խորհրդարանական ընտրություններին, թե՝ ոչ: Սույն հարցին «Հայկական ժամանակը» անդրադարձել էր դեռեւս նոյեմբերին:

Մասնավորապես գրել էինք, որ Սահմանադրության պահանջով պատգամավոր կարող է դառնալ անձը, ով վերջին 4 տարում բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, իսկ Կարեն Կարապետյանն, ինչպես հայտնի է 2011-2016 թթ. եղել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահը, 2012 թվականից էլ «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ:

Այն ժամանակ, սակայն հարցին մեծ կարեւորություն չտրվեց եւ նույնիսկ գտնվում էին առանձին ՀՀԿ-ականներ եւ քաղաքագետներ, որոնք կարծիք էին հայտում, որ ոչինչ չի կարող խոչընդոտել Կարապետյանի`ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցելուն: Նույնիսկ հավաստի տեղեկություններ էին շրջանառվում, որ նա գլխավորելու է ՀՀԿ համամասնական ցուցակը:

Արդեն երկու օր է, սակայն խնդրի նկատմամբ ընդհանուր տրամադրվածությունը փոխվել է: Նախօրեին Արմեն Աշոտյանը ծավալուն հարցազրույց էր տվել, որի ամբողջ ասելիքն այն էր, որ առաջիկա ընտրություններն այնքան կարեւոր են Հայաստանի համար, որ ոչ մի պարագայում չպետք է ստվեր գցել դրանց օրինականության վրա:

Ուստի, եթե համապատասխան իրավական ընթացակարգով պարզվի, որ Կարեն Կարապետյանը վերջին 4 տարում չի բնակվել Հայաստանում, նա չի ընդգրկվի ՀՀԿ-ի ցուցակում: Նույն բանն ասել էր նաեւ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Վահրամ Բաղդասարյանը նույնպես թեմային անդրադարձավ, բայց  ոչ մի մխիթարական ակնարկ Կարապետյանի օգտին չարեց: Եւ ահա երեկ վարչապետն ինքը հայտարարեց. «Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երեւանից դուրս: Համապատասխանո՞ւմ է իմ ապրելու քանակությունը ՀՀԿ ցուցակում ընդգրկվելուն, չգիտեմ: Բայց, եթե չի համապատասխանում, ես այդ ցուցակում չեմ լինի»:

«Անկախ նրանից՝ վարչապետը կլինի ՀՀԿ համամասնական ցուցակում, թե՝ ոչ, բոլոր դեպքերում ինքն իր մասնակցության ձեւը, բովանդակությունը, ինտենսիվությունը կորոշի, և վստահ եմ, որ անկախ նրանից՝ կլինի ցուցակում, թե՝ չէ, օգուտ կտա Հանրապետական կուսակցության աշխատանքներին նաեւ նախընտրական էտապում»,- «Ազատությանը» նախօրեին ասել է Արմեն Աշոտյանը եւ հիշեցրել Սերժ Սարգսյանի խոսքը, որ եթե ՀՀԿ-ն հաղթի ընտրություններում, ապա իրենց վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է։

Կարեն Կարապետյանը երեկվա ասուլիսում ասաց, որ եթե իրեն առաջարկեն գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը, ինքը կհրաժարվի: Անցյալ տարեվերջին խմբագիրների հետ հանդիպման ժամանակ վարչապետն ավելի էնտուզիազմով էր մոտենում այս հարցին: Նա այն ժամանակ հայտարարեց, որ եթե կարիք լինի, արձակուրդ կվերցնի եւ կզբաղվի ՀՀԿ-ի քարոզչությամբ:

Ինչն է փոխվել ուրեմն: Կարծում ենք, Կարեն Կարապետյանը պարզապես փաստի առաջ է կանգնել: Վարչապետ դառնալու առաջարկությունն ընդունելով նրա մտքով չի էլ անցել, որ Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու տեսանկյունից իր համար անտեսանելի եւ անհաղթահարելի խոչընդոտներ կան: Այդ թեմայով հրապարակումներին այն ժամանակ նշանակություն չտրվեց: Փոխարենը «Գելափի» հարցումները ցույց տվեցին, որ Կարապետյանը երկրում ամենաբարձր ռեյտինգն ունի, տեղի ունեցավ շռնդլաից անդամակցությունը ՀՀԿ-ին: Ինչ իմաստ ուներ այս ամենը, եթե պետք է մեկ ամիս անց պարզվեր, որ այս ընտրությունները ոստիկանության անձնագրային բաժնի կեղծ տեղեկանքներով չեն մրոտելու, եւ եթե Կարեն Կարապետյանը վերջին 4 տարում չի բնակվել Հայաստանում, ուրեմն չի մասնակցի ընտրություններին:

Բայց սա դեռ ամբողջը չէ: Եթե իրադարձություններն այսպես զարգանան եւ ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Կարապետյանը շարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը, դա միեւնույն է, կարող է տեւել մինչեւ 2018-ի ապրիլ:

Բանն այն է, որ նոր Սահմանադրությամբ 148 հոդվածում (որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլին) ասվում է, որ կառավարության անդամը, նաեւ վարչապետը պետք է բավարարի պատգամավորի վրա տարածվող պահանջներին: Սա նշանակում է, որ 2018-ի ապրիլից վարչապետը պետք է վերջին չորս տարում մշտապես բնակված լինի ՀՀ-ում՝ բնակության ցենզի հաշվարկն էլ պետք է կատարվի նույն կարգով, ինչ պատգամավորի դեպքում:  

«Ընտրական օրենսգրքով» սահմանված է, որ պատգամավորի թեկնածուն պետք է նախորդող 4 տարիների ընթացքում 731 օր, այսինքն՝ չորս տարվա 1460 օրվա կեսից ավելին գտնված լինի Հայաստանում: Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ է նշանակվել 2016-ի սեպտեմբերին: Եթե մինչ 2018-ի ապրիլ նա դեռեւս մշտապես Հայաստանում բնակվի, կստացվի 575 օր:

Այսինքն՝ եւս 156 օր է անհրաժեշտ լինելու, որպեսզի 2018-ից հետո նա կարողանա զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը: Եթե Ռուսաստանում աշխատելու ընթացքում նույնիսկ բոլոր արձակուրդները Կարապետյանն անցկացրած լինի Հայաստանում, դժվար թե այս թիվը լրանա: Այսինքն՝ դե յուրե 2018-ի ապրիլին, երբ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի եւ վարչապետը կդառնա երկրի առաջին դեմք, Կարապետյանը չի կարող դառնալ ՀՀ վարչապետ, որովհետեւ վերջին չորս տարում մշտապես չի բնակվում Հայաստանում:  

Կարեն Կարապետյանի արձագանքից նկատելի է, որ Հայաստան գալիս նա, ըստ էության, չի իմացել այս պրոբլեմի գոյության մասին: Բայց քիչ հավանական է, որ այդ մասին իմացած չլինի Սերժ Սարգսյանը:

Վերջինս թերեւս այս հաշվարկով է Կարեն Կարապետյանին Հայաստան կանչել. նրան պետության գլուխ դառնալու հույսերով հրավիրել Հայաստան, նրա պոզիտիվ իմիջի եւ Ռուսաստանում դրական ընկալման հաշվին ապահովել ՀՀԿ-ի վերարտադրությունը, եւ վճռական պահին Կարապետյանին հայտնել  ճշմարտությունը: Հենց այդտեղ էլ կվերանա վերջին խոչընդոտը՝ 2018-ին վարչապետ դառնալու Սերժ Սարգսյանի ծրագրերի համար:

Տպել
12757 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ