ՎՏԲ բանկը Տիգրան Ուրիխանյանին 90 միլիոն դրամի վարկ է ներել. Անի Հովհաննիսյանի փաստաբան

Տարեմուտին Սերժ Սարգսյանի տված խոստումը, թե որեւէ լրագրող չի հետապնդվելու, իրականությանը չեն համապատասխանում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ հավելելով, որ կոնկրետ իր պաշտպանյալը հետապնդվում է:  

Պաշտպանի խոսքով՝ նա համարձակություն է ունեցել բարձրաձայնել ՎՏԲ ռուսական բանկի եւ դրանում ադրբեջանական կապիտալի մասին, ինչի համար այսօր անազատութան մեջ է:

Լիպարիտ Սիմոնյանը հիշեցրեց, որ սկզբում Անի Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից եւ ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանից շորթումներ կատարելու համար: «Բայց իրականում Ուրիխանյանն ինքն էր ցանկացել համագործակցել կայքի հետ՝ բանկում ադրբեջանական կապիտալի վերաբերյալ նյութեր ներկայացնելով: Անիի հետ հանդիպումից հետո նա հայտարարել էր, որ խնդրի մասին պետք է խոսի նաեւ Ազգային ժողովում: Սակայն մենք հետո իմանում ենք, որ Տիգրան Ուրիխանյանին նշված բանկում 90 միլիոն դրամի վարկը ներվել է: Նախաքննական մարմինը, սակայն մերժել է հարցի առնչությամբ տվյալներ տրամադրել, ինչից հիմնավոր կասկածներ են ծագում, որ վարկը նրան ներվել է Անի Հովհաննիսյանի դեմ հայց ներկայացնելու համար»,- ընդգծեց պաշտպանը:

Լիպարիտ Սիմոնյանը հիշեցրեց նաեւ, որ Analitik.am կայքի խմբագրի նկատմամբ ՎՏԲ բանկի մեղադրանքի հիմքում դրված է միայն այն հանգամանքը, որ Անիի հետ որեւէ կապ չունեցող մարդիկ շորթման մասին ցուցմունք են տվել:

«Ամեն դեպքում, այս պահի դրությամբ գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, սակայն դեռ դատական նիստ նշանակված չէ: Կարծում եմ՝ այս ամսվա ընթացքում առաջին նիստը կլինի: Գործը Կենտրոնի դատարանում է՝ դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում»,-տեղեկացրեց փաստաբանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչ հիմքերով են, ի վերջո Անի Հովհաննիսյանին կալանքի տակ պահում, Լիպարիտ Սիմոնյանը պատասխանեց՝ առանց որեւէ հիմնավորման: Նա նաեւ շեշտեց, որ կայքը հիմա էլ շարունակում է աշխատել եւ հրապարակումներ կատարել ՎՏԲ բանկի եւ դրանում ադրբեջանական կապիտալի վերաբերյալ: Ընդ որում, այդ հրապարակումներում, ըստ պաշտպանի, վիրավորական կամ պատիվը նսեմացնող տարրեր չկան, այլ՝ զուտ ճշմարտություն:

Ասուլիսի ավարտին Անի Հովհաննիսյանի փաստաբանը հույս հայտնեց, որ դատարանն օբյեկտիվ եւ անկախ կլինի, քան քննչական մարմինը եւ զերծ կմնա ՎՏԲ բանկի ճնշումներից:

Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Ինչպես նաեւ ըստ մեղադրանքի՝ լինելով «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով կատարել է խոշոր չափերի շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից պահանջել է խոշոր չափի` 1 մլն դրամ գումար:

Անի Հովհաննիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Նա կալանքի տակ է գտնվում 2016 թվականի մայիսից՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:

Տպել
9121 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին