Անմարդկային պահման պայմաններ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

12/01/2017 schedule17:00

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն այսօր հայտարարել է, որ խմբի անդամները 2016 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ժամանակ, ի թիվս այլ խցերի, ուսումնասիրել են ՔԿՀ-ի ստորին հարկում գտնվող խցերից մեկի պայմանները։ Դիտորդների խումբը թիվ N խցում արձանագրել են սանիտարահիգիենիկ պայմանների անմխիթար վիճակ, մասնավորապես՝ անզեն աչքով նկատելի էին բազմաթիվ խավարասերներ, որոնք մեծաքանակ խմբերով գտնվում էին եւ՛ առաստաղի, եւ՛ պատերի, եւ՛ սնունդ (հաց) պարունակող տուփերում:

Բացի միջատներից, առկա էին նաեւ այլ խնդիրներ՝ խցի օդի խոնավությունը ակնհայտորեն բարձր էր, օդափոխություն չէր կատարվում, քանի որ պատուհանը բացելիս դրսից ջուր էր լցվում խցի` գետնից ցածր մակարդակի վրա լինելու պատճառով: Խցի պատերի վրա խոնավությունից գոյացել էր բորբոս։ Անկողնու պարագաները նույնպես խոնավ էին։ Պատուհանի դիրքով եւ խցի կիսանկուղային լինելու արդյուքնում բավարար չէր նաեւ խցի լուսավորությունը։ Բացի այդ, խցի անմիջապես հարեւանությամբ արձանագրվել է կեղտաջրերի արտահոսք, որի արդյունքում ՔԿՀ ստորին հատվածում մշտապես առկա կեղտաջրերի հոտը դարձել էր չափազանց ուժեղ։

Ընդհանուր առմամբ, խցի պայմանները չափազանց անմխիթար էին, ըստ դիտորդների՝ նման պայմաններում ազատությունից զրկված անձանց պահելը, համակցության մեջ գնահատելով, հավասարազոր է անմարդկային վերաբերմունքի։ Դիտորդների խումբը 2016 թվականի դեկտեմբերի 16-ին հրատապ հաշվետվություն է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ առաջարկելով հրատապ քայլեր ձեռնարկել թիվ 3 խցում անմարդկային պայմաններում գտնվող անձանց պահման պայմանները բարելավելու ուղղությամբ՝ կա՛մ անհապաղ տեղափոխելով այդ անձանց այլ ՔԿՀ-ներ, կա՛մ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այլ խուց։ Բացի այդ, հաշվի առնելով խցի ընդհանուր վիճակը, առաջարկվել է այդ խուցն այլեւս չբնակեցնել:

2017 թվականի հունվարի 12-ի դրությամբ դիտորդների խումբը դեռեւս չի ստացել ՀՀ արդարադատության նախարարության պատասխանը բարձրաձայնված խնդրի վերաբերյալ, մինչդեռ հրատապ հաշվետվության կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են երեք օրվա ընթացքում:

Տպել
1502 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)