Դատախազն ընդունել է հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանի կնոջը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության, ինչպես նաեւ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանի մայրն երեկ՝ հունվարի 11-ին, դիմել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակ՝ ուշադրություն հրավիրելու որդու առողջական ծանր վիճակի վրա: Ամիսներ շարունակ կալանքի տակ գտնվող Պողոսյանը 29 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո անասելի հյուծված է, գունատ եւ հազիվ է կարողանում ոտքի վրա կանգնել:

Ներսեսի կինը` Լիան, armtimes.com-ի թղթակցին հայտնեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակից խոստացել են մոտ օրերս այցելել ամուսնուն՝ տեղում ծանոթանալու նրա առողջական վիճակին եւ պահման վայրի պայմաններին:

«Այս պահին գտնվում ենք ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ, հանդիպում ենք պահանջում Ներսեսի գործով դատախազ Պետրոս Պետրոսյանի հետ: Սակայն ինչպես երեկ, այսօր եւս, մեզ խուսափողական պատասխաններ են տալիս, ասում են, որ չենք կարող տեսնել նրան: Այնպես չէ, որ դատախազը տեղում չէ, հիմա էլ նա տեղում է, սակայն չի ուզում ժամանակ տրամադրել եւ ընդունել մեզ»,- ասաց Լիա Պողոսյանը:

Հ. Գ. Նյութի հրապարակումից առաջ կրկին կապ հաստատեցինք վերջինիս հետ, սակայն նրա հեռախոսը վերցրեց Ներսեսի մայրը՝ Սաթենիկ Պողոսյանը, եւ տեղեկացրեց, որ Լիան իր մոտ չէ, Պետրոս Պետրոսյանն այս պահին ընդունել է հարսին:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

Ներսես Պողոսյանը բողոքում է իր քրեական գործի դեմ եւ պահանջում է իրեն ազատ արձակել: Վերջինս ամուսնացած է, 3 անչափահաս երեխա ունի:

Սաթենիկ Պողոսյանի պնդմամբ իր որդու գլխին գործ են սարքել, եւ նա անազատության մեջ գտնվում է ապօրինի կերպով:

Տպել
4042 դիտում

Վախեցել, խառնվել են իրար, պետք էլ որ չեղնի, կառնին. Գյումրու դեղատներում դիմակներ չկան

Սերժ Սարգսյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազին

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում տան տանիք է այրվում. ԱԻՆ

Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային փոխնախագահին

Քրեական գործի 82 թերթում որեւէ նշում չկա Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալների մասին. պաշտպան

Ռիո դե Ժանեյրոն կրկին գունավառ էր. լուսանկարներ կառնավալից

Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու... խնդրում եմ վերադառնալ տուն. Սերժ Սարգսյանը՝ դատարանի բակում

«Որ թատրոնը կավարտվի երեք գործողությամբ». Բարսեղ Բեգլարյանը եկավ դատարան

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը

Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց դատարան. շուտով կսկսվի դատական նիստը

Երկաթյա կացարանը դարձել է այգեգործի պահեստ

Վարչապետը նամակ է ստացել, որով տրվել է հանձնարարական՝ 5 գերատեսչության. կարող են մի շարք ազատումներ լինել

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի եւ մյուսների քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով որոշում կայացնելու

Քիչ անց կսկսվի Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին նիստը. դատարանի բակում բողոքի ակցիա է

Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Ես, որ մի տեղ գնում եմ, աշխատակիցներս հետս գալիս են. Արկադի Համբարձումյանը դատարանի բակում աջակցում է Սերժ Սարգսյանին

Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա

Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշումն արդեն ուժի մեջ է մտել

15-ամյա պատանին հետախուզվում էր կողոպուտի փորձի համար. հայտնաբերել են Բամբակաշատ գյուղում