Ֆինանսներ ու ռոմանսներ. ներքին պարտքի հմայքը

Չնայած 2016 թվականն արդեն ավարտվել է, բայց դեռ հայտնի չէ, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը փակել անցած ֆինանսական տարին:

Պաշտոնական ցուցանիշները կհրապարակվեն փետրվարի սկզբին: Հայտնի է, որ պետական բյուջեի եկամտային մասը թերակատարվել է մոտ 56 միլիարդ դրամով: Ինչպես հայտարարել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, պետական բյուջեի եկամուտները 2016 թվականին պետք է կազմեին 1 տրիլիոն 129 միլիարդ դրամ, բայց գործնականում կկազմեն 1 տրիլիոն 73 միլիարդ դրամ: Սա՝ եկամուտների մասով: Իսկ ծախսերի առումով վերջնական պատկերը դեռ հայտնի չէ: 2016 թվականի առաջին 11 ամիսներին պետական բյուջեի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 236 միլիարդ դրամ: Ըստ 2016 թ. պետբյուջեի մասին օրենքի, ամբողջ տարվա ընթացքում ծախսերը պետք է կազմեն 1 տրիլիոն 376 միլիարդ դրամ: Որքան է ծախսել կառավարությունը 2016 թվականի դեկտեմբերին, դժվար է նույնիսկ կռահել: Որպեսզի ծախսերի մասով պետբյուջեն կատարվի, դեկտեմբերին բյուջետային ծախսերը պետք է կազմած լինեն 140 միլիարդ դրամ:

Դեկտեմբերը բյուջեի ամենածախսատար ամիսն է: Օրինակ, 2015 թվականի դեկտեմբերի բյուջեի ծախսերը կազմել են 170 միլիարդ դրամ: Այս ֆոնին չի կարելի բացառել, որ 2016 թվականի դեկտեմբերին նույնպես շատ մեծ ծախսեր արված լինեն: Բայց այստեղ կա մի նրբություն: Խնդիրն այն է, որ կառավարությունը էականորեն գերակատարել է բյուջեի դեֆիցիտի ցուցանիշը: Նոյեմբերի 30-ի դրությամբ դեֆիցիտը արդեն իսկ 202 միլիարդ դրամ էր, այնինչ 2016 թվականի վերջին չպետք է գերազանցեր 196 միլիարդ դրամը: Սա նշանակում է, որ եթե կառավարությունը պահպանել է ավանդույթը եւ դեկտեմբերին մեծ ծախսեր է արել, ապա դեֆիցիտը շատ ավելի մեծ է լինելու, քան նախատեսված էր: Իսկ դա վատ է, շատ վատ:

Սրանք պարզապես ցուցանիշներ չեն, այլ կենդանի փողեր: Փաստորեն կառավարությունը մեծ ծախսեր է արել՝  առանց համապատասխան եկամուտներ ապահովելու: Եվ այդ դեֆիցիտը մի ինչ-որ աղբյուրից ծածկվել է: Ո՞րն է այդ աղբյուրը: Նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ այդ աղբյուրը նոր պարտքերն են: Այս տարվա աշնանը, երբ կառավարությունը կազմում էր 2017 թվականի բյուջեի նախագիծը, կանխատեսում էր արել, թե մեր ներքին պարտքը 2016-ի  դեկտեմբերի 31-ի դրությամբ կկազմի 1 միլիարդ 86 միլիոն դոլար: Սակայն արդեն նոյեմբերի 30-ի դրությամբ ներքին պարտքը, ըստ պաշտոնական տեղեկատվության, կազմել է 1 միլիարդ 101 միլիոն դոլար: Այլ կերպ ասած, դեռ տարվա ավարտին մեկ ամիս կար, բայց կառավարությունը զգալիորեն ավելի շատ ներքին պարտք էր կուտակել, քան նախատեսում էր դրանից ընդամենը երկու-երեք ամիս առաջ:

Կարելի է վստահաբար պնդել, որ դեկտեմբերի վերջի դրությամբ ներքին պարտքը շատ ու շատ ավելի մեծ կլինի, քան նախատեսվել էր: Այստեղ կարեւորն այն է, թե ինչ «բովանդակություն» ունի այդ պարտքը: Կառավարությունը ներքին պարտք է վերցնում պետական պարտատոմսերի միջոցով: Ասենք գնորդին 1000 դրամով վաճառում է այդ պարտատոմսը եւ խոստանում է, որ օրինակ կես տարի հետո այդ պարտատոմսը ետ կգնի 1100 դրամով: Պարտատոմսերի վաճառքից ստացված գումարը ուղղակիորեն գնում է բյուջեի ծախսերի ֆինանսավորմանը: Այլ կերպ ասած, քանի որ բյուջեի եկամուտները նախատեսվածից ավելի քիչ են ստացվում, կառավարությունը այդ պակասը լրացնում է պարտատոմսերի վաճառքից ստացված գումարներով:

Ու կառավարության համար սա դարձել է պետական ծախսերի ֆինանսավորման հորդառատ աղբյուր: Միայն 2016 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում կառավարությունը ներգրավել է մոտ 340 միլիոն դոլարի ներքին պարտք: Ներքին պարտքի ցուցանիշը այդ ժամանակահատվածում աճել է մոտ 30 տոկոսով: Սա աստղաբաշխական ցուցանիշ է: Համեմատության համար նշենք, որ այս նույն ընթացքում մեր ամբողջ պետական պարտքը` ներքին եւ արտաքին, աճել է 10 տոկոսով, որը էլի շատ բարձր ցուցանիշ է, սակայն ներքին պարտքի աճի տեմպի համեմատ սա ուղղակի չնչին ցուցանիշ է: 

Ինչու է ներքին պարտքը կառավարության համար այսքան գրավիչ այն դեպքում, երբ դրա տոկոսները անհամեմատ բարձր են, քան արտաքին աղբյուրներից ներգրավվող պարտքի տոկոսները: Խնդիրն այն է, որ մասնավորապես միջազգային ֆինանսական կազմակերպություններից արտաքին պարտք ներգրավելու համար հսկայական տեխնիկական բնույթի աշխատանք է պետք կատարել: Ծրագրեր կազմել, ցույց տալ, թե ինչպես է այն ծախսվելու եւ այլն: Ինչ խոսք, դա ամենեւին չի նշանակում, որ արտաքին աղբյուրներից որոշակի ծրագիր իրականացնելու համար ներգրավված միջոցները գերարդյունավետ են ծախսվելու: Ամենեւին: Սակայն բավական մեծ նախապատրաստական աշխատանք պետք է իրականացվի: Իսկ ներքին պարտքը շատ ավելի հեշտ է վերցնել: Թողարկում ես պարտատոմսը, բարձր տոկոսով վաճառում այն եւ վերջ` փողը քեզ մոտ է, ծախսիր ինչպես ուզում ես` ինչ ծրագիր, ինչ բան: Բացի դրանից, ներքին պարտքը ունի եւս մի հմայք: Այն ամբողջությամբ մարվում է դրամով: Իսկ դա նշանակում է՝ դրամի արժեզրկման շնորհիվ այդ պարտատոմսերի եկամտաբերությունը նվազում է: Ու որքան շատ արժեզրկվի դրամը, այդքան ներքին պարտքը «թեթեւանում է»:   

Պարտատոմսերի միջոցով պարտքի ներգրավումը ավելի «ձեռնտու է», քան նույն մեխանիզմով, այսինքն եվրոբոնդերով արտաքին պարտք ներգրավելը: Եվ ահա հենց սա է պատճառը, կառավարությունը «նստել է» ներքին պարտքի «ասեղի վրա»: Բայց դա ոչ միայն հիմնարար խնդիրների լուծում չէ, այլ հակառակը: Սա բարդացնում է իրավիճակը, քանի որ նույնիսկ ներքին պարտքը ենթակա է վերադարձման: Ու կառավարությունը սրանով ընդամենը հետաձգում է խնդիրները մի քանի ամսով կամ տարով: Կգա մի պահ, երբ ներքին պարտքի սպասարկումը կդառնա շատ ծանր բեռ, եւ անհրաժեշտություն կառաջանա, օրինակ, արժեզրկել դրամը, ինչը ցնցումներ է առաջացնելու տնտեսության մեջ: Իսկ քանի որ կառավարությունը էական բարեփոխումներ անելով՝ տնտեսության մեջ որակական փոփոխությունների հասնելու  փոխարեն ընդամենը պարտքեր ներգրավելով բյուջեի տարբեր «ծակուծուկեր» է փակում, այդ ցնցումները շատ ծանր են նստելու մեզ վրա:

Տպել
5995 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին