Սպասողական վիճակ. Արեւմուտքից եւ Ռուսաստանից մեսիջներն ուշանում են

Ապրիլի 2-ին կայանալիք  խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, սակայն Հայաստանի քաղաքական ուժերը դեռ կոնսուլտացիաների մեջ են, թե ով ում հետ եւ ինչպես մասնակցի ընտրություններին:

Առայժմ պաշտոնապես հայտարարվել է միայն Հանրապետական կուսակցության մասնակցության մասին (ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է միայնակ), ՀՅԴ-ի, որը նույնպես ընտրություններին մասնակցելու է առանց այլոց հետ դաշինք կազմելու եւ «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների մասնակցության մասին, որոնք ձեւավորել են «Ելք» դաշինքը: Մյուս բոլոր մեծ եւ փոքր, հին ու նոր  քաղաքական ուժերն ինտենսիվ քննարկումների մեջ են:

Այդ քննարկումները սկսվել են անցյալ սեպտեմբեր-հոկտեմբերից, եթե ոչ`ավելի շուտ: Համենայնդեպս`մամուլում տեղեկություններ եղան, որ դեռեւս օգոստոսին արտերկրում հանդիպել են Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը: Օհանյանի հետ հանդիպման փաստը Վարդան Օսկանյանը հաստատեց «Ազատության» հետ զրույցում, թեեւ կոնկրետ ժամկետ չնշեց:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նոյեմբերի հարցազրույցներից մեկում ասում էր, որ արդեն 1.5 ամիս իրենց ողջ ջանքերը ներդրել են, որպեսզի քաղաքական լայն համախմբում տեղի ունենա: Մարտիրոսյանը իրավիճակը ներկայացրել էր հետեւյալ կերպ. «Պետք է լինի սեւի եւ սպիտակի պայքար. ՀՀԿ եւ մեկ ընդդիմադիր առանցք: Ժառանգությունը մինչեւ վերջ պայքարելու է լայն համախմբման համար»:

Դժվար է ասել, թե մինչեւ վերջ ասելով՝ Մարտիրոսյանն ինչ նկատի ուներ, բայց այս տեմպը պահպանելու դեպքում իսկապես մինչեւ ապրիլ քաղաքական ուժերը դեռ համախմբման եւ դաշինքներ կազմելու փուլում կգտնվեն:

Հայաստանի գրեթե ողջ ոչ իշխանական քաղաքական համայնքն ընդհատակյա հանդիպումների մեջ է: Թերեւս, Երեւանի բոլոր անկյուններում օրվա բոլոր ժամերին երկուսից հինգ հոգանոց խմբերով հավաքվում են` տալիս-առնում, հավանական սցենարներ գծագրում, հետո ցրվում են, ամեն մեկը այլ խմբի հետ է հանդիպում, նախորդ խմբի հետ ունեցած զրույցը պատմում, հետո էլի վերադառնում եւ այսպես շարունակ: Եվ գործընթացներն այդպես էլ ընդհատակից դուրս չեն գալիս: Սույն պրոցեսներին մասնակից տարբեր քաղաքական գործիչներ լրագրողների հարցերին մեկ պատասխան ունեն`մի քիչ էլ համբերեք, երբ վերջնական հայտարարի գանք, հայտարարություն կանենք:

Հանրությունը վաղուց արդեն սպասում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, Սեյրան Օհանյանի շուրջ հնարավոր դաշինքի ձեւավորման մասին հայտարարությանը, ընտրությունների մասնակցության ձեւաչափի մասին ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՎ-ի, այլ կուսակցությունների հայտարարություններին:  Ծառուկյանի եւ Քոչարյանի հայտարարություններն, ընդ որում, մի քանի անգամ հետաձգվել են:

Հարց է առաջանում` որն է խնդիրը, ինչու հայաստանյան քաղաքական ուժերին 4-5 ամսում չի հաջողվում կողմնորոշվել`ում հետ եւ ինչպես մասնակցել ընտրություններին: Ինչո՞ւ է Ծառուկյանն ասում `«երկու օրից կլինի իմ հայտարարությունը», հետո պարզվում է՝ երկու ամսից կլինի կամ նորից չի լինի: Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի խոսնակն ասում, որ Քոչարյանը 2017-ի խորհրդարանական ընտրությունների մասին կխոսի դեկտեմբերի կեսերին, դեկտեմբերի վերջին ասում է, որ կխոսի Ամանորից հետո, իսկ Ամանորից հետո ասում է, որ Քոչարյանի խոսքը շատ չի ուշանա:

Ակնհայտ է, որ նման հետաձգումները, դաշինքների շուրջ ամիսներ տեւող քննարկումներն ունեն կոնկրետ պատճառներ: Այդ պատճառները չեն կարող լինել քաղաքական ուժերի եւ տարբեր քաղաքական գործիչների տեսակետները, պետության համար կարեւոր խնդիրների լուծման մասին տարբեր մոտեցումները: Ճիշտ է, երեկ քննարկման թեմա էր, թե պե՞տք է արդյոք «Ժառանգությունը» քաղաքական ճանապարհ անցնի «Մարտի 1-ի» ոճրագործության մեղսագործներից Վարդան Օսկանյանի հետ, թե՝ ոչ, սակայն սա բուն պրոցեսներից դուրս քննարկում էր: Իրականում Հայաստանի քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչներն իրար մինչեւ արմատներ գիտեն, եւ եթե արդեն մի քանի ամիս քննարկում են ընտրություններին միասին մասնակցելու հարցը, նշանակում է՝ իրար հետ խնդիրներ չունեն:

Այդ դեպքում ո՞ւմ կամ ինչի՞ են սպասում քաղաքական ուժերը, որպեսզի կայացնեն իրենց վերջնական որոշումները, տան խոստացած հարցազրույցներն ու անեն իրենց հայտարարությունները: Արդյո՞ք սա այն դեպքը չէ, երբ արտաքին ուժերն են ձգձգումների պատճառը:

Հայաստանի քաղաքական ուժերը հակում ունեն իրենց գործողությունները եւ ներհայաստանյան զարգացումները Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ կապելու, նրանց հարաբերություններով պայմանավորելու, շատ հաճախ նաեւ նրանց ներկայացուցիչների հետ համաձայնեցնելու: Իսկ ներկայում Արեւմուտքը զբաղված է այլ առաջնահերթություններով, ԱՄՆ-ի վարչակազմն ընդհանրապես հնից նորի տրանսֆորմացիայի փուլում է, Ռուսաստանն էլ Հայաստանի գործող իշխանության հետ բազմաթիվ չլուծված ընթացիկ խնդիրներ ունի:

Թերեւս կուսակցություններն ու քաղաքական ուժերը սպասում են Արեւմուտքի եւ Ռուսաստանի ազդակներին, որոնք վերոնշյալ պատճառներով ուշանում են: Իրավիճակն, իհարկե, հաճելիներից չէ: Ամեն դեպքում, ցանկալի կլիներ Հայաստանի քաղաքական կյանքն ավելի ինքնուրույն սուբյեկտներից ձեւավորված լիներ, որոնք ունակ կլինեին ընտրությունների նախաշեմին ավելի հստակ եւ վստահ ներկայանալ հանրությանը:

Տպել
8152 դիտում

Նոր օրինագծով հայոց լեզվի քննությունը բուհ ընդունվելիս պարտադիր կլինի, իսկ մինչ այդ խախտվում է «Լեզվի մասին» օրենքը

Չարենցավանի բժշկական կենտրոնի շուրջ 15 տարի լքված մասնաշենքը հիմնանորոգվել է

Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել

Փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը բացասական կողմեր չունի. գյուղատնտես

ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը շրջայց է կատարել հրշեջ-փրկարարական ջոկատներում. ԱԻՆ

Քննարկվել են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները

ԱԻՆ-ում տեղի ունեցավ պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն

Աղմուկ հանած եւ Կինոկենտրոնից 16 միլիոն դրամ ստացած «Չնչիկ»-ն այս տարի էլ մեծ էկրան չի բարձրանա

Վանաձորի՝ անձրեւի ժամանակ հեղեղվող դպրոցի տանիքը վերջապես կփոխվի (լուսանկարներ)

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկին

Խաշմանյանը պետք է ներողություն խնդրեր երկրպագուներից ու հրաժարական տար. Լեւոն Պաչաջյան

Իտալիայի վարչապետի հետ ունեցանք բովանդակալից և արդյունավետ բանակցություններ. վարչապետ

Ոստիկանները հայտնաբերել են նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդների (տեսանյութ)

10-ից ավելի միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանող հատուկ տարածք. հայտնաբերվել են դանակներ

ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

ՖԱՖ եւ «Red Eagles» ֆան-ակումբները գիտեն՝ ՀՖՖ ինչպիսի նախագահ են ուզում

Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում. ՀՀ ոստիկանություն

Եթե նախարարի հետ ուսանողների հանդիպում ծրագրվի, ուսանողները նրան կսպասեն ԵՊՀ-ում. դասախոսների ընդունելությունից դժգոհ են

Ժամերի փոփոխությունը հնարավորություն կտա օգտագործելով բնական լույսը՝ խնայել հոսանք եւ ոչ միայն. Ալեն Սիմոնյան

Վրաստանի ֆուտբոլի հավաքականը 15 այլ երկրների շարքում կմրցի Եվրո 2020-ի ուղեգրերի համար. ՀՀ-ն վաղուց պայքարից դուրս է