Ներսես Պողոսյանի մայրը դիմել է ԿԽՄԿ. որդին պատրաստվում է ջրադուլ հայտարարել

Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության, ինչպես նաեւ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանի մայրն այսօր՝ հունվարի 11-ին, դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակ՝ ուշադրություն հրավիրելու որդու առողջական ծանր վիճակի վրա: Ամիսներ շարունակ կալանքի տակ գտնվող Պողոսյանը, ըստ պաշտպան Արայիկ Պապիկյանի, անասելի հյուծված է, գունատ եւ հազիվ է կարողանում ոտքի վրա կանգնել:

«Վերջին անգամ Ներսեսին տեսել եմ երեկ: Թեեւ ինձ ասաց, որ բողոք չունի, իրեն լավ է զգում, բայց ես տեսա, թե որքան թույլ է նա: Արդեն 27-րդ օրն է՝ իմ պաշտպանյալը հացադուլի մեջ է, ահավոր նիհարել է, նույնիսկ երբեմն չի կարողանում խոսել: Այնքան, որ վերջին 2 այցերիս ընթացքում գործի մասին քննարկում չենք ունեցել: Նա ուղղակի ի վիճակի չէ այդքան կարեւոր խոսակցության»,- պատմեց փաստաբանը:

Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց նաեւ, որ Ներսես Պողոսյանը մտադիր չէ դադարեցնել հացադուլը, ավելին՝ սպառնում է անգամ ջրադուլ սկսել:

Ներսես Պողոսյանի մայրը՝ Սաթենիկ Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեում բավական լավ են ընդունել իրեն, լսել իր բողոքը, պատմությունը, թե ինչպես է որդին անազատության մեջ հայտնվել, ինչպես են անհիմն ամեն անգամ նրա կալանքի ժամկետը երկարաձգում եւ այլն:

Տիկին Պողոսյանին հավաստիացրել են, որ դիմումի պատասխանը կլինի արդեն վաղը: Դրանից հետո կալանավոր Ներսես Պողոսյանի մայրը գնացել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն՝ գլխավոր դատախազին հանդիպելու հույսով: Սակայն ասել են, որ վերջինս տեղում չէ, եւ հանդիպումն այդպես էլ չի կայացել: Տիկին Պողոսյանը նամակ-դիմումը թողել է գերատեսչության նամակների ընդունման բաժնում եւ վերադարձել:

Սաթենիկ Պողոսյանը շեշտեց, որ իր որդու գլխին գործ են սարքել, եւ նա անազատության մեջ գտնվում է ապօրինի կերպով:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

Ներսես Պողոսյանը բողոքում է իր քրեական գործի դեմ եւ պահանջում է իրեն ազատ արձակել:

Վերջինս ամուսնացած է, 3 անչափահաս երեխա ունի:

Տպել
3684 դիտում

Մեկնարկել է ԱԳ նախարարի պաշտոնական այցը Լիտվա. հանդիպում Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Իսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ (տեսանյութ)

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա. Նիկոլ Փաշինյան

Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել Էմանուել Մակրոնի վարչակազմում

Միքայել Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ․ վարչապետ

«Մեծ է Ձեր ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ». Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԳԴՀ նախկին նախագահին

Չմոռանանք, որ մենք շատ երկար ժամանակ ընդդիմադիր դաշտում ենք գործել. Սեֆիլյանի և Չուգասզյանի հետ հանդիպման մասին

Արթուր Վանեցյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից. նախագահի հրամանագիրը

Ինքն արդեն պետական պաշտոնյա չէ, եւ կարող է ցանկացած հայտարարություն անել. Փաշինյանը՝ Վանեցյանի մասին

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները միջազգային մակարդակով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)

Ըմբիշ Չալյանն օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանի հայտարարությունը

ԱԱԾ տնօրենին ազատելու միջնորդագիրը ստորագրել եմ․ վարչապետ

Վեթինգ ասվածն ավելի շատ անունի վրա է ուշադրությունը կենտրոնացնում, քան բովանդակության. Փաշինյան