Հակաեվրոպական տրամադրություններ. ովքեր եւ ինչու են դեմ ԸԲ օրենքին

28/12/2016 schedule12:49

Նոյեմբերի վերջին Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ՝ կապված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ: Ապատեղեկատվություն տարածվեց, ինչը զուգորդվեց արեւմուտքի դեմ մեղադրանքներով: Արդյունքում, արդարադատության նախարարությունը նախագիծը ժամանակավորապես հանեց շրջանառությունից:

Նախագիծը

Ոմանք պնդում են, որ այս օրենքով օրինականացվելու են նույնասեռական ամուսնությունները եւ, անգամ, որ դրանով տարբեր պատրվակներով երեխաներին խլելու են ընտանիքներից:

Այնինչ նույնասեռական ամուսնությունների արգելքը Հայաստանում ամրագրված է Ընտանեկան օրենսգրքով եւ քննարկվող այս նախագծում որեւէ կերպ չի շոշափվում:

Ընտանեկան բռնության օրենսգրքի այս նախագիծը որեւէ կերպ չի կարգավորում նաեւ երեխաներին խնամակալության հանձնելու հարցերը: Այդ հարցերը եւս կարգավորված են Ընտանեկան օրենգրքով՝ դեռեւս սովետական ժամանակներից:

Այդ օրենքի նպատակը զուտ ընտանեկան բռնությունից պաշտպանելն ու դրա կանխարգելումն է: Օրինակ՝ եթե այժմ ոստիկանությունն ունի միմիայն բռնության դեպքերը բացահայտելու լիազորություն, ապա օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրավապահները կստանան բռնությունները կանխարգելելու իրական մեխանիզմներ: Ավելին, պետությունը ստանալու է ընտանեկան բռնությունից տուժած քաղաքացիներին օգնելու իրավունք ու պարտականություն, երբ բռնության մասին ահազանգող կինը այլեւս չի կարող վերադառնալ իրեն ծեծող ամուսնու մոտ: Նախկինում եղել են դեպքեր, երբ ծեծված ու խոշտանգված կանայք դիմել են ոստիկանություն, սակայն դիմումը տալուց հետո վերադարձել են տուն, ու իրենց արարքից էլ ավելի բարկացած ամուսինները սպանել կամ դաժանաբար ծեծել են նրանց: Օրենքի ընդունման դեպքում այդպիսի միջադեպերը պետք է շեշտակի կրճատվեն:

Ու քանի դեռ շատերը հայտարարում են, որ այդ օրենքը եվրոպական կամ ամերիկյան պարտադրանք է, հարկ է արձանագրել, որ դրանով ընդամենը սահմանվում են պետության պարտականությունները բռնությունից տուժած քաղաքացիների նկատմամբ, եւ իր քաղաքացիներին հարգող ցանկացած երկիր պետք է կարգավորի այդ ոլորտը։

Ավելին, նմանօրինակ օրենքներ, Sut.am-ի փոխանցմամբ, կան անգամ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում՝ Բելառուսում, Ղազախստանում ու Ղրղըզստանում։ Իսկ ՌԴ-նում այդ օրենքի նախապատրաստումն իրականացվում է Պուտինի կարգադրությամբ (եւ հազիվ թե Եվրոպան կարողանար Պուտինին ստիպեր ինչ-որ օրենք ընդունել):

Բողոքողները

Այդուհանդերձ, օրենքի դեմ հանրային բողոքի ալիքը աննախադեպ մեծ է, ինչը այդքան էլ հասկանալի չէ, քանի որ ընտանեկան բռնությունը, գոնե հանրային քննարկումների մակարդակում, չի ողջունվում:

Եթե փորձենք տեսնել, թե ովքեր են ակտիվորեն պայքարում «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի դեմ, կհասկանանք, որ համարյա բոլորը զուգահեռաբար ակտիվ պրոռուսական կամ հակաեվրոպական քարոզ են տանում: Ավելին, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» օրերս հրապարակել է զեկույց, ըստ որի այդ խմբերը կամ ունեն ռուսական ֆինանսավորում, կամ ջերմ հարաբերությունների մեջ են ռուսական պետական հիմնադրամների հետ («Ռոսսոտրուդնիչեստվո», «Ռուսկիյ Միր», «Գորչակով» եւ այլն):

Եթե եղածին գումարենք այն, որ այս անձինք, բլոգերներն ու խմբերը հիմնականում տանում են այն ակնհայտ սուտ թեզը, թե իբր այս օրենքով «եվրոպացիք ուզում են գալ ու մեր երեխաներին ընտանիքներից տանել», ապա կհասկանանք, որ նպատակը օրենքի դեմ պայքարը չէ: Նպատակը այս օրենքի միջոցով Հայաստանում հակաեվրոպական տրամադրությունների տարածումն է, քանի որ ապրիլյան պատերազմից հետո «Ռուսաստանը մեր դաշնակիցն է» թեզը այլեւս չի գործում:

Եվ իրականում էական չէ, որ երեխաներին ընտանիքից տանելու մասին օրենքը դեռ սովետական ժամանակներից գործում է: Էականն այն է, որ այս օրենքի վերնագրում «ընտանիք» բառը շատ հարմար առիթ է՝ ասելու, որ «եվրոպացի նույնասեռականները հեսա կգան ու մեր երեխաներին կտանեն»:

Դանիել Իոաննիսյան

Տպել
4867 դիտում

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա