Իշխանը մտածում է. ՎՊ-ն 2017-ին մնաց առանց ծրագրի

ՀՀ Վերահսկիչ պալատը 2017 թվականը նույնպես կսկսի առանց տարեկան ծրագրի:

ՎՊ 2017թ. գործունեության ծրագիրն ընդգրկված էր դեկտեմբերի 13-ին կառավարության հրավիրած Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում, բայց այն մի քանի միջազգային պայմանագրերի հետ միասին այդպես էլ չքննարկվեց: Կառավարությունը դեկտեմբերի 23-ին էլ ԱԺ նոր արտահերթ նիստ էր հրավիրել, բայց այդ ծրագիրը քննարկվող հարցերի մեջ չէր ընդգրկել:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ. ՎՊ-ն առանց ծրագրի էր մնացել նաեւ 2015թ.: Ի դեպ, 2015-ին օրենքով սահմանված ժամկետներում չքննարկվեց նաեւ ՎՊ ներկայացրած տարեկան հաշվետվությունը, իսկ ՎՊ գործունեության ծրագիրը հաստատվեց փետրվար ամսին: Հավանաբար այդպես կլինի նաեւ այս անգամ, քանի որ 2017թ. գարնանային նստաշրջանի առաջին քառօրյան տեղի կունենա փետրվարի 6-9-ը, եթե, իհարկե, մինչ այդ ԱԺ-ն հատուկ դրա համար հունվարին նոր արտահերթ նստաշրջան չհրավիրի, ինչը քիչ հավանական է:

Թվում է, թե ԱԺ-ի պատասխանատվության  շրջանակներում է, որ ՎՊ-ի ծրագիրը չքննարկվեց, ու այդ մարմինը մնաց առանց դրա: Հատկապես որ ոլորտը կարգավորող օրենսդրության համաձայն՝ ՎՊ-ն այդ փաստաթուղթը ԱԺ գլխադասային՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դատին էր ներկայացրել «ոչ ուշ, քան բյուջետային տարին սկսվելուց առնվազն 60 օր առաջ»: Իսկ կառավարությունն էլ այն ընդգրկել էր արտահերթի օրակարգ:

Ուրեմն, ինչո՞ւ ԱԺ-ն վերջին հերթական նստաշրջանի ժամանակ քննարկման չդրեց այդ ծրագիրը: ՎՊ կայքից տեղեկանում ենք, որ Իշխան Զաքարյանը դեկտեմբերի 4-ին մեկնել է ԱՄԷ մայրաքաղաք ԱբուԴաբի՝ մասնակցելու Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (ԻՆՏՈՍԱԻ) 22-րդ համագումարի աշխատանքներին: Բայց դեկտեմբերի 13-ին՝ արտահերթի մեկնարկի օրը, ՎՊ հաղորդագրության համաձայն, նա պետք է վերադարձած լիներ Հայաստան:

«Որքան ես տեղյակ եմ, պարոն Իշխան Զաքարյանը վատառողջ էր եւ չկարողացավ մասնակցել քննարկմանը»,- մեզ հետ զրույցում ասաց վերը նշված հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Այդ դեպքում ինչո՞ւ ՎՊ խորհրդի որեւէ անդամի չեն գործուղել ԱԺ՝ այն ներկայացնելու համար, հատկապես որ վերջին տարիներին Իշխան Զաքարյանը խուսափում է խորհրդարանական քննարկումներին մասնակցելուց, եւ շատ հաճախ դա նրա փոխարեն անում է ՎՊ խորհրդի անդամ Արա Նռանյանը: ՎՊ-ից մեզ չհաջողվեց դրա վերաբերյալ որեւէ պաշտոնական մեկնաբանություն ստանալ: «Հավանաբար նպատակահարմար չի եղել որեւէ այլ անդամի ուղարկել»,- նորից Գագիկ Մինասյանը պատասխանեց:

Իսկ ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը մեզ հետ զրույցում ընդամենը հավելեց, թե ծրագրի հաստատված չլինելու այդ հանգամանքը չի խաթարի իրենց գործունեությունը: «Մենք բյուջեի կատարողականի վերաբերյալ մեր եզրակացությունը կկառուցենք օրենքի ուժով: Այնպես որ, ծրագիրը հաստատվի- չհաստատվի, ՎՊ-ն պետք է իր աուդիտներն անի, կառուցի եզրակացությունը բյուջեի կատարողականի վերաբերյալ»,- հավելեց նա:

Ճիշտ է, «Վերահսկիչ պալատի մասին» օրենքը տառացիորեն չի սահմանում, որ հաջորդ տարվա գործունեության ծրագիրը պետք է նախապես հաստատվի ԱԺ-ի կողմից, սակայն այն դրույթները, թե ծրագիրը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, եւ այն ԱԺ համապատասխան հանձնաժողով պետք է ներկայացվի տարվա ավարտից առնվազն 60 օր առաջ, ենթադրում է, որ ԱԺ-ն ու ՎՊ-ն հաջորդ տարին պետք է սկսեն նոր ծրագրով: Հակառակ պարագայում այդ երեւույթը օրենքի խախտում է նշանակում, ինչի հետ համաձայնեց նաեւ Գագիկ Մինասյանը:

«Խախտում է, եւ ճիշտ կլիներ, որ ՎՊ-ն նոր ծրագրով մտներ նոր օրացուցային տարին: Իհարկե, դա նորմալ երեւույթ չէ, եւ շատ ճիշտ կլիներ, եթե մենք հասցնեինք քննարկել գործունեության նախագիծը, բայց կան նախորդ տարվա աշխատանքներից, որոնք ՎՊ-ն կարող է անել մինչեւ ծրագրի հաստատումը: Կարծում եմ՝ առաջիկա քառօրյայում 2017թ. ծրագիրը կհաստատենք»,- հավելեց նա:

Բայց չէ որ հաջորդ քառօրյան տեղի է ունենալու փետրվարի 6-9-ը: «Այո, բայց չի բացառվում, որ մինչեւ քառօրյան արտահերթ նստաշրջան հրավիրվի»,- պատասխանեց նա:

Կուսակցությունները, ու հատկապես ԱԺ-ում ներկայացված կուսակցություններն արդեն իսկ բուռն կերպով սկսել են 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման՝ համամասնական ցուցակները կազմելու, տարածքային կառույցներն ամրապնդելու եւ այլ գործընթացները: Իսկ հունվար ամիսը դրա համար ամենահարմար ժամանակն է, ու դժվար թե իշխանությունները մինչեւ հերթական քառօրյան ՎՊ ծրագրի համար արտահերթ նստաշրջան հրավիրեն: Հատկապես որ օրենքի այդ դրույթը շրջանցելու նախադեպ, ինչպես նշեցինք, արդեն ունեցել են:

Իսկ ՎՊ-ն իր ծրագրում բավական հետաքրքիր ուսումնասիրության ոլորտներ էր ներկայացրել: Նախատեսվում է ուսումնասիրել մի շարք վարկային ծրագրեր, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի օգտագործման, ինչպես նաեւ պետեկամուտների կոմիտեի կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման, պետական սեփականության կառավարման, արտաբյուջետային միջոցների ձեւավորման եւ օգտագործման ոլորտները:

ՎՊ-ն առաջին անգամ ուսումնասիրելու է նաեւ ԵՏՄ բյուջեի միջոցների ձեւավորման, կառավարման ու տնօրինման, ԵՏՄ գույքի եւ այլ ակտիվների օգտագործման, ինչպես նաեւ ԵՏՄ անդամ պետությունների ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի եւ հավաքագրումների) գումարների հաշվեգրման ու բաշխման, դրանք որպես եկամուտ ԵՏՄ անդամ պետությունների բյուջեներ փոխանցմանը վերաբերող հարցերը: Իհարկե, այս վերջին դեպքում ՀՀ ՎՊ-ի մասնակցությունը թերեւս զուտ ֆորմալ բնույթ կկրի, այն դժվար թե ԵՏՄ ընդհանուր այդ հարցերում փորձի խախտումներ հայտնաբերել:

Ակնհայտ է, որ վերջին շրջանում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը անտարբեր է այդ կառույցը գոնե հրապարակային ներկայացնելու հարցում: Իշխանական կուլիսներում խոսվում է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո նոր Սահմանադրության համաձայն ձեւավորվելիք արդեն Հաշվեքննիչ պալատի նախագահը Իշխան Զաքարյանը չի լինի: Քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ Զաքարյանը կհամագործակցի Վիկտոր Դալլաքյանի կուսակցության հետ: Հավանաբար այդ պատճառով էլ Իշխան Զաքարյանը փորձում է հնարավորինս հեռու մնալ ԱԺ-ի աղմկոտ քննարկումներից:

Տպել
3366 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով