Վերջին թարմացումներ
Բաժնում առկա է 70 հրապարակում

Նախարարները՝ դեսպան, ՀՅԴ ներկայացուցիչները՝ նախարար. «Հրապարակ»

«Իշխանական կուլիսներում ակտիվացել են խոսակցությունները սպասվող կադրային փոփոխությունների մասին: Մինչ ապրիլի 24-ը խոսում էին, որ Ցեղասպանության 100- ամյակի միջոցառումներից հետո Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է լինելու կտրուկ փոփոխությունների: Մասնավորապես, արտաքին քաղաքականության ասպարեզում խոսվում է, որ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին կարող են նշանակել Գերմանիայում դեսպան: Այստեղ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը վաղամեռիկ ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանն էր, եւ նրա մահից հետո այդ պաշտոնը մինչ օրս թափուր է: