Լուր

«Խիզախ կին»

Երեկ ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «Խիզախ կին» մրցանակ է հանձնել քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին: Ինչպես նշվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ, մրցանակը շնորհվել է «շրջակա միջավայրի եւ հատուկ կարիք ունեցող երեխաների պաշտպանությանը եւ արդարությանը հետամուտ լինելու գործում պատասխանատվության, խիզախության եւ առաջնորդության ցուցաբերման համար»: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ինչպես դեսպանը, այնպես էլ շնորհակալական խոսքով հանդես է եկել Մարիամ Սուխուդյանը: Դեսպանն ասել է, որ Սուխուդյանը «քարոզարշավ է կազմակերպել` պաշտպանելու Հայաստանի անտառները, բնությունը եւ շրջակա միջավայրը: Նա, որպես կամավոր, աշխատել է հատուկ կարիքներով երեխաների դպրոցներում, եւ հայտնվելով Նուբարաշենի թիվ 11 դպրոցում եւ պարզելով, որ այնտեղ գտնվող երեխաները անտեսված են եւ ենթարկվում են բռնության, քայլեր է ձեռնարկել դրանք կանխելու համար...ոչ հօգուտ իրեն, այլ հանուն արդարության եւ Հայաստանում ապրող երեխաների բարօրության»: Սուխուդյանը իր ելույթում շնորհակալություն է հայտնել դեսպանին եւ ասել, թե ինքը կցանկանար, որ այդ մրցանակը իրեն շնորհեր իր հայրենի երկիրը եւ ոչ թե իր գործունեության համար իրեն քրեական պատասխանատվության ենթարկեր: Հիշեցնենք, որ Նուբարաշենի դպրոցում իրականացրած գործունեության համար Սուխուդյանի դեմ քրգործ էր հարուցվել «Զրպարտություն» հոդվածով:

Comments

#1

by Վարդգես , 1 year 47 weeks ago

Քո հաղթանակը նաեւ մեր հաղթանակն է:
Վարդգես Գասպարի

Post new comment

The content of this field is kept private and will not be shown publicly.