«Բողոքի գիրք»

«Ժյուրիները» գռեհկաբանում են ու պախարակում

Մեր թոշակառու նամակագիր Գենիա Թուրշյանին զայրացրել են «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» նախագծի ժյուրիի անդամների գռեհիկ արտահայտությունները եւ այն, որ նրանք մասնակիցներից մեկին մեղադրել են մյուսի համար ձայներ ապահովելու հարցում:

«Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության ընթացքում անվերջ ձերբազատվել է մարդուն ոչ հատուկ բնազդային հատկություններից, օրինակ` կենդանուն հատուկ նախահարձակ լինելու ցանկությունից ու պահանջից: Նրա մոտ ուժեղ է մնացել միայն պաշտպանվելու բնազդը (Վանի ինքնապաշտպանությունը, Սարդարապատի հերոսամարտը, Արցախյան պատերազմը): Ժամանակի պրիզման կարծես զտել, մաքրել է նրա հոգին: Միգուցե այդ է պատճառը, որ մեր ժողովուրդը ոչ միայն գոյատեւել է, այլեւ աշխարհին տվել է համամարդկային արժեքներ` Կոմիտաս, Սայաթ-Նովա, Խաչատրյան, Սարյան, Մինաս, Փարաջանով, Մայքլ Առլեն (ավագը), Վիլյամ Սարոյան, Արշիլ Գորկի, Շարլ Ազնավուր: Ուրեմն այս 4 հազարամյակները իզուր չեն անցել, բյուրեղացել է հայ մարդու հոգին, ազատվել է մարդուն ոչ հարիր հատկություններից:
Հիմա անցնենք բուն թեմային: Ես ուշի-ուշով հետեւում եմ «Հայ սուպերսթար» նախագծին: Դրա հեղինակները այս անգամ ավելի լավ ընտրություն են կատարել: Նախագծի ավարտին մնացել են 2 մասնակից` Րաֆֆի Օհանյանը եւ Ռաիսա Ավանեսյանը: Երկուսն էլ շնորհալի երեխաներ են, բայց նրանց չի կարելի դնել կշեռքի 2 նժարներին: Նրանք շատ տարբեր են. Րաֆֆիի մոտ գերակշռում է մարդկայինը, իսպառ բացակայում է բնազդայինը, երգում է կոմիտասյան մաքրությամբ, մյուսի մոտ խոսում է ըմբոստ պայքարի բնազդը, որը մեր ժյուրիի անդամների (ինչպես ասում է ժողովուրդը` ժյուրիների) մոտ առաջացնում է կենդանական բնազդին մոտ զգացումներ (իրենց խոստովանությունն է), որն իրենք անվանում են դրայվ (drive): Ավելի գռեհիկ արտահայտություններ էլ են թույլ տալիս եւ հիանում են: Դրայվ-drive անգլերեն բառի բացատրություններն են` 1. գազանի, թշնամու հետապնդում, 2. խթանում, զարթոնք, 3. մեծ ուժ, էներգիա: Այդ աղջնակի մոտ դա շատ հաջող է ստացվում, քանի որ նա հիմնականում նմանակում է նեգրոիդ երգիչներին:
Մեր երաժշտասեր ժողովրդի առջեւ խնդիր է դրվում ընտրել այս 2-ից մեկին: Ես, իհարկե, ընտրել եմ Րաֆֆի Օհանյանին: Նրան ընտրել է նաեւ իր ընկերը` Գոռ Հարությունյանը, որը անցյալ շաբաթ մրցույթից դուրս մնաց եւ հրապարակավ հայտարարեց, թե ոտքի կհանի Արմավիր քաղաքի եւ շրջակա գյուղերի երիտասարդներին` սատարելու Րաֆֆիին: Նրան եթերով պախարակեցին այդ քայլի համար, երկար-բարակ չմտածելով, որ նա շնորհակալ գործ է արել` նախագիծը գովազդելով, նաեւ օգնել է գյուղական երիտասարդությանը ազատվել ռաբիսից եւ լսել լավ երաժշտություն: Հայտարարեցին, որ արմավիրցիները դափոնով լցոնումներ են կատարել` չնայած ընտրությունը sms-ներով էր եւ հեռախոսազանգերով: Դարասկզբին մեր երաժիշտ նվիրյալները գյուղեգյուղ ընկած պրոպագանդում էին այն ժամանակ ժողովրդական երգը: Նրանց թվում էր Կոմիտասը, Սպիրիդոն Մելիքյանը, Ռոմանոս Մելիքյանը եւ ուրիշներ:

Շնորհակալություն եմ հայտնում Գոռ Հարությունյանին` իր լավ կատարումների եւ այդ շնորհակալ ակցիայի համար: Պետք չէ ամեն լավ բան քաղաքականացնել եւ ամեն ինչի մեջ տեսնել վատը, ինչպես տեսան մեր «ժյուրիները»` ժյուրիի անդամները»:

Tags for «Ժյուրիները» գռեհկաբանում են ու պախարակում

Comments

#1

by Lilit Melikyan, 3 years 11 weeks ago

Es shat shnorhakalem es hodvaci hexinaknerin, shat apreq, iskakanic mer xosq@ menak duq karaq hraparakeq!!!!!

#2

by Romik P, 3 years 11 weeks ago

shat hstak u dipuk hotvac er...nranq ovqer kangnadz en ays ameni hetevum ughaki GORI ankeghz xostovanum poxecin u urish kerp cucadrecin vor irenc er dzerq talis...el chem asum ayn amen inch vor katarvel e bemic durs mius masnakicneri het voronq arden lqel kam hrajarvel en naxagcic ...Juri andamneric vomanq nerkaen kaperi shnorhiv ....te che vochmi gaghapar chunen erg arvesti u vocalic..krkin angam shnorhakal em ays hotvaci hamar u naev asem vor da miayn jurin che vor grehik e amena grehik u BRIn AVETNE

#3

by Աղավնի, 3 years 11 weeks ago

Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել հոդվածի հեղինակին` անբասիր հայերենով իրականությունը ներկայացնելու և, վստահ եմ, շատերի հոգուց բխող խոսքը հանրությանը ներկայացնելու համար: Այն, ինչ կատարվեց վերջին համերգների ընթացքում, այնքան տհաճ և անգամ, զարհուրելի էր, որ պախարակեց նախագծի հիմքում դրված` երիտասարդ տաղանդների համար ճանապարհ հարթելու վեհ գաղափարը: Երբ տեսնում ես, թե ինչպես են մարդիկ փորձում անհիմն կերպով մեղադրանքներ հղել մի տաղանդաշատ, համեստ երիտասարդի, որ բեմից իր զգացմունքներն արտահայտում է անզուգական ձայնի և ոչ թե լոկ մարմնի շարժումների միջոցով, մտածում ես, որ մեր ժողովուրդը, ավելի ճիշտ, նրա մի մասնիկն այնքան է կորցրել իր նկարագիրը, որ թույլ է տալիս ողջ հանրության առջև սպառնալիքներ հղել` ասելով, որ անգամ եթե դու հաղթես մեզնից է կախված քո առաջխաղացումը: Անչափ ուրախ եմ, որ այս անգամ ժողովուրդն իր բողոքի խոսքը հայտնեց, և դրա վկայությունն էր վերջին համերգին ժյուրիի անդամների տարակուսած տեսքը և խոսքը: Ժյուրիի անդամները և հաղորդավարները փորձում են ակնհայտորեն ճնշում գործադրել Րաֆֆի Օհանյանի վրա, ընդ որում, անգամ Նաիրա Գյուրջինյանը խոստովանեց, որ զարմանում է, թե ինչպես է Րաֆֆին հաջողվում է այսպես հավաքված կատարել երգերը, քանի որ ինքն էլ է գիտակցում, որ մեկ այլ մասնակից նման հոգեբանական ճնշումների ներքո, միանշանակ այքան ընկճված կլիներ, որ վաղուց արդեն մրցապայքարից կամավոր դուրս գալու պատրաստակամություն կհայտներ: Ամենահետաքրքիրն այն է, որ ժյուրիի անդամներն անգամ չգիտակցեցին, որ իրենց կողմնակալությամբ նպաստեցին Րաֆֆիի առավել սիրված լինելուն, քանի որ երբ տեսնում ես, թե ինչպես են մարդուն հանիրավի մեղադրում և անընդհատ փորձում ճնշել, մարդկայնորեն միանգամից նրա սկսում են կարեկցել, սիրել և պաշտպանելու ցանկություն է առաջանում, հատկապես, երբ դա առչնվում է երիտասարդներին, ովքեր կյանքի ուղին հարթելու առաջին քայլերը կատարելիս կարող են խորը հիասթափություն ապրել: Հպարտ եմ, որ մենք հայերս, այնուամենայնիվ, կարողացանք մեր մեջ ուժ գտնել և բողոքի խոսք հայտնել ակնհայտ կողմնակալության դեմ, կարծում եմ, եթե մյուս հարցերում էլ մենք նմանօրինակ համախմբվածություն դրսևորեինք, կապրեինք ավելի ժողովրդավարական երկրում: Բացի այդ, ցանկանում եմ վերացնել այն պատրանքը, որ անընդհատ փորձում են սերմանել, թե իբր Րաֆֆիին սիրում են միայն 14-17 տարեկան աղջնակները, ես անձամբ երեսուն տարեկան եմ, դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ, մայրիկս, ով 54 տարեկան է,մասնագիտությամբ բժիշկ է և կարծես երկուսս էլ վաղուց դուրս ենք եկել պատանեկան տարիքից, և համակրում ենք Սայաթ-Նովա նման կերպ կատարող մեր տաղանդավոր մասնակցին, ում ձայնի ելևէջները չեն զիջում Էլվիս Փրեսլիի ձայնին: Այնպես որ, անհրաժեշտ է հպարտանալ, որ այսպիսի հայ երիտասարդներ ունենք, ինչպես Րաֆֆին, Հայկ Պետրոսյանը, Գոռը, և ոչ թե համազգային ողբ սկսենք, թե ինչու բոլոր չեն խենթանում Ռաիսայի` բոլոր երգերի ժամանակ նույն շարժումները կատարող աղջկան, ում այդքան քնքշանքով Նաիրա Գյուրջինյանն անընդհատ կոչում է <մեր աղջիկ>:

#4

by Գայանե , 3 years 11 weeks ago

Հոդվածը տեղին էր և ժամանակին: Նախագծի սկզբում շատ էր շեշտվում, որ Րաֆֆին շատ բարի է, նրա բարությունը դրսևորվում էր նաև ընկերների շահերը պաշտպանելիս: Սակայն, չգիտես ինչու, նախագծի կեսից հանկարծակի փոխվում է ժյուրիի վերաբերմունքը Րաֆֆիի նկատմամբ, այն աստիճան, որ կասկածներ են հայտնվում նրա բարության վերաբերյալ, ինչ է, թե Րաֆֆին .<հանդգնեց> պաշտպանել իր ձայները և իր կատարողական զգացմունքային ինքնատիպությունը: Ինչ է սա նշանակում: Ուրեմն մարդը իրավունք չունի ունենալու իր` ազատ խոսքի և կարծիքը բարձրաձայն արտահայտելու իրավունքը: Ցավով ուզում եմ նշել, որ ժյուրիի և հաղորդավարի հիշաչարությունը շատ ավելին է, քան Րաֆֆիի այսպես ասած բարության <անկումը>: Մնում է միայն հուսալ, որ այս ամենը այդքան չի ազդի երիտասարդ երգչի հոգեբանության վրա, չնայած վերջին համերգին Րաֆֆին առավել հուզված, տխուր և լարված էր: Հուսանք, որ հետագայում այդ վերաբերմունքը չի շարունակվի` ազդելով երգչի կայացման գործընթացի վրա:
Հ.Գ. Մինչև հիմա ինձ համար անհասկանալի է Փարելիի` նախագիծը լքելու իսկական պատճառը: Չէ որ նա նույնպես շատ լավ էր երգում:

#5

by Anna, 3 years 11 weeks ago

SHNORHAKALUTYUN HODVACI HAMAR!!! SHANTI u SUPERSTARI RATINGY shaaaat tujecin JYURII KOXMNAKAL U CAXU ANDAMNERI, INCHPES NAYEV SRIKA aveti ANARDAR, LKTI PAHVACQIC!!! GORI XOSQERI QNNARKMAN JAMANAK avetn YNDHANRAPES ETERY VERACEL ER "QUCHI XOSAKCUTYUNNERI">>>>>>>>> ZZVELI ER UXXAKI!!! AMOT SHANTIN!!! ISK RAFFIIN AZGAYIN HEROSI KOCHUM PETQE TRVI AYD ODZABNUM DIMANALU U ARJANAPATIV KERPOV ELUYT UNENALU HAMAR!!! MITE CHEQ HOGNEL raisayi GORUM_GOCHYUNNERIC, ERGY SKZBIC MINCHEV VERJ FALSH ERGELUC????????????!!! RAFFIN HAY SUPERSTAR 4N E!!! U DA JOXOVURDN E VOROSHEL, VORQAN EL VOR NAXAGCI KAZMAKERPICHNERY< JYURIN

#6

by RUBY, 3 years 11 weeks ago

tikin Aghavni jaan, dzez u ays hodvac@ groxin shaaaaaaaat hargeci,,,,,es el andzamb 15 tarekan axjik em,bayc ergic lav el haskanum em,u miayn mi ban kasem,vor RAFFIn ankrkneli dzayn uni,u ete hashvenq vor erajshtakan krtutyun chuni!!! isk RAysayi masin kasem,vor inq@ uxxaki hetaqrqir dzayn uni,bayc amboxj kokordov bxavum e u liiq@ falsher e talis,,,aysinqn ete hanenq nra dzayn@ ,uremn na vochinch e,,,

#7

by RUBY, 3 years 11 weeks ago

u II-n el ays verjers youtube-um gta RAysayi nkarahanc tesaholovak@ (2009 tvakani),vor@ kontraktic durs a,aysinqn RAysan taqun zbaxvum a career-ov,,,,Suren Arustamyan@ uni ira gruppan,vorov club-nerum ergum a,hamergner a talis,,,aysinqn SUron & Raysan ergarvesti mej mtac en vorosh chapov,,isk mer RAFFIn erajshtakan krtutyun chuni,u inqn a arjani haxtanaki,,,,inq@ ham mardkayin,ham bemakan,ham taxandavor a,,,,

#8

by Ada, 3 years 11 weeks ago

Ուղակի Հրաշք է Ռաֆֆին, իր համեստությամբ, սկզբունքայնությամբ, դա երևում է մարդու աչքերից, անկախ նրանից, որ նրա մրցակիցը ունի
լավ ձայնային տվյալներ, բայց զուրկ է նրբանկատությունից, մեծամիտ է իմ կարծիքով հաղթելու է ԼԱՎ ՄԱՐԴԸ` ՌԱՖՖԻՆ, հաջողություն նրան և հոդվածի հեղինակին, իսկ ժյուրիի անդամներին. եղեք անկողմնակալ, նախագիծը մեծ լսարան ունի, այնպես արեք, որ չհեղինակազրկվի, ամենայն ցանկություններով
38 տարեկան , տնտեսագետ

#9

by ananun, 3 years 11 weeks ago

Es el em shat havanum Raffiin:

#10

by Անանուն, 3 years 11 weeks ago

Amot zez es zzveli hodvachi hamar.Enchpes chek amanchum. CE VOR ERGUSNEL MERN EN EV HAY EN.

#11

by Vahagn GHUKASYAN, 3 years 7 weeks ago

Մարդիք սրտանս արտահայտվում են, իսկ դու եկել գարշահոտությունդ ես տարածում... Երևի եքա .........

#12

by KARINE, 3 years 11 weeks ago

KOMITAS, SAYAT NOVA. HPARTANUM ENQ.
BAYCH HAY SUPERSTAR 4@ GOGHOVUDAGAN NAXAGICH CE. DUK HENCH NOR NRANCH DRACHIK KSERQI VRA. "NEGRO"
INCHPES KAROCH EQ MORANAL RAYISSAI HRASHALI KATARUM@ "DELEYAMAN"
RAFFIN MEK VOCHI MEGE ERGUM.
RAYISSAN BAZMAJANRE. AYO RAYISSAN KAROGH @ EV HAYUHI LINEL EV ZER ASAZOV "NEGRO"
ETE TUGHT EV GRICH UNEK , DA SAT LAV@ BAYCH
ME KICH EL SRPUTYUN UNECHEQ.
VOR MEKNEL VOR HAGHTE DA MER(SPURKAHAYERIS) HAMAR PARCHANK@

#13

by Լուսինե, 3 years 11 weeks ago

Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել <<Հայկական ժամանակ>> օրաթերթի խմբագրությանը այս անաչառ հոդվածի տպագրման համար: Երբ կարդացի վերոնշյալ հոդվածը, ինչպես նաև դրան հաջորդած կարծիքները, հանգստացած շունչ քաշեցի, որ գոնե այս կերպ կարող եմ արտահայտել իմ և որդուս տեսակետը <<Հայ սուպեր սթար>> նախագծի ժյուրիի անդամների, հաղորդավարների և, մասնավորապես, մասնակիցների վերաբերյալ: Շատ ուրախ եմ, որ շատերն են մեզ նման մտածում և առանց վարանելու հայտնել են իրենց կարծիքը: Ես մշտապես հետևել եմ այս և անցած նախագծերին և աներկբա կարող եմ ասել, որ դրանք, ի տարբերություն այս մեկի, ընթացել են խաղաղ: Այս նախագիծն ընթանում էր շատ լարված, որում իր մեծագույն լուման ուներ <<հարգարժան ժյուրին>>: Ակնհայտ էր լարվածություն նույնիսկ մասնակիցների միջև, որի համար վերստին մեղադրում եմ միայն ժյուրիին: Ռոքի սիրահար ժյուրին աշուղ դարձած գովերգում էր Սուրեն և Ռաիսա մասնակիցներին` անտեսելով այն փաստը, որ Սուրենն ունի երաժշտական կրթություն: Ժյուրին բացահայտ կողմնապահություն էր դրսևորում այս երկու մասնակիցների նկատմամբ: Ինչ խոսք, նրանք մեղավոր չեն, մեղավոր են նրանք, ովքեր այդպես էլ չկարողացան արժանանալ անկրկնելի ժյուրիի բարեհաճ վերաբերմունքին: Խոսքս, մասնավորապես, Րաֆֆի Օհանյանի մասին է, ով իր ակնակիտ, քաղցրահնչյուն ձայնով, մաքրափայլ աչքերով, իր շիտակությամբ գրավել է շատերիս ուշադրությունը; Երբ առաջին անգամ լսեցի նրա ձայնը, այդքան մաքրություն, այդքան անկեղծություն, հիացմունքս չէի կարողանում թաքցնել: Որքան էլ որ ժյուրին փորձում է իր գռեհիկ վարմունքով ճնշել այդ շնորհալի երիտասարդին, այնքան ավելի ենք սիրում նրան, ավելի ակտիվ քվեարկում նրա օգտին:
Այս նախագիծը մյուսներից առանձնանում էր նաև նրանով, որ այստեղ շնորհաշատ տղաները գերակշռում էին: Ռաիսան շատ լավ է երգում, նա մեղավոր չէ, որ այսօր նմանօրիկան խոսակցություններ են ծավալվում, բայց նա մի քիչ շատ է գոռում, հատկապես վերջին համերգի ժամանակ: Բայց դրանում էլ Ռաիսան մեղավոր չէ: Ժյուրիին դա է դուր գալիս, նա էլ կատարում է: Զարմանալի է, բայց փաստ` ժյուրիի անդամները քարոզում են ռոք, որպես արդի բարձրաճաշակ երաժշտություն: Ռոք երաժշտություն, որը շատ հաճախ գովերգում է համասեռամոլությունը, սեռական բռնությունները, սադոմազոխիզմը, սատանիզմը, թմրամոլությունը, հակասում համամարդկային բարոյական, հումանիստական , ինչպես նաև քրիստոնեական արժեքներին: Ինչ արած, մեր ժյուրիի անդամները կարող են վայրենի գոռգոռոցներից օրգազմ ստանալ, փշաքաղվել,իսկ խաղաղ, քաղցրահնչյուն ձայնը համեմատել սևի հետ, ձկնատեսակների հետ: Ինչպես կարելի է սփյուռքահայ տաղանդավոր երիտասարդին հնարավորինս նսեմացնել, խեղճացնել, որպեսզի նրա օգտին քվեարկողների թիվը նվազի,և դա էլ բավական չէ, համեմատել ինչ-որ անառակ որդու հետ: Վերջին համերգին ակնհայտ էր նրա տխրությունը, լարվածությունը, երևի կանխազգում էր, թե ինչ համեմատություններ է Գլումովը իր համար պատրաստել: Գլումովը չի կարողանում ներել սիրիահայ մասնակցին, որը մի օր փորձեց չհամաձայնել նրա հետ: Դե իհարկե, , երբ մարդը փորձում է ինքն իրեն պաշտպանել, աններելի հանցանք է կատարում: Չէ որ մենք` հայաստանաբնակներս, ձայնազուրկ, իրավազուրկ ենք ապրում : Եթե փորձենք որևէ անարդարության դեմ բարձրաձայնել, լավ ավարտ չի ունենա: Ժյուրին չի կարողանում ներել իրենց համար արդեն չարացած Րաֆիին: Սրանով ևս մեկ անգամ փորձում ենք օտար ափերում ապրող մեր հայրենակիցներին ցույց տալ մեր անտաշությունը, բռիությունը, մեր երկրում օրեցօր ավելի խորացող անարդարությունը և, խրախուսելու փոխարեն նրանց վերադարձը հայրենիք, հնարավորինս խոչընդոտում ենք: Էլ չեմ խոսում հանձնարարականները տեղը-տեղին կատարող Ավետի մասին, շինծու, ցինիկ անձնավորություն, ժյուրիի կամակատար:
Շանթ հեռուստաընկերությունը հեղինակություն վայելող հեռուստալիք է, սակայն նմանօրինակները հեղինակազրկում են այն: Անընդունելի է շարունակ գովերգել Ռաիսա, իսկ Րաֆֆի չտեսնել: Իսկ այն վարկածը, որ Րաֆֆիի օգտին քվեարկում են երիտասարդ աղջիկները, դա իրողություն չէ, քանզի ես ունեմ Րաֆֆիին հասակակից որդի, որը նույնպես հիանում է նրա կատարումներով: Նա հրաշալի է երգում, նրան կարելի է ժամերով լսել, հանգստանալ, և ես ցանկանում եմ, որ հաղթի նա: Իսկ Գոռին, Հայկին և մյուս մասնակիցներին հորդորում եմ լինել իրենց ընկերոջ կողքին: Նրանք շնորհալի, համարձակ երիտասարդներ են և չեն վախենում իրենց կարծիքը հայտնելուց:
Քվեարկենք բոլորս` հօգուտ Բարի Րաֆիի:

#14

by Լուսինե, 3 years 11 weeks ago

Shat lav hodvac er

#15

by Լիլիթ, 3 years 10 weeks ago

Միայն մի բան կարող եմ ասել. այս անգամ ժյուրիի անդամները շատ կողմնակալ են, առաջնորդվում են ոչ թե կատարողականությամբ, տաղանդով, այլ իրենց անձնական նախասիրություններով ու ճաշակով։ Րաֆֆիին նսեմացնում ու հեգնանքով են խոսում նրա մասին միայն այն պատճառով, որ նրա ընտրած ոճը չեն հավանում. չէ՞ որ իրենք «բարձրաճաշակ» երաժշտություն՝ ռոք են լսում, իսկ Ռաիսան ցանկացած երգ վերածում է ռոքի։
Իսկ ինչ վերաբերում է Գոռին, կարծում եմ՝ պետք չէր նման հայտարարություն անել՝ հասկանալով, որ դա Րաֆֆիին միայն կվնասի, թեկուզ այն բանով, որ շատ հեռուստադիտողների մեջ հակակրանք կառաջացնի։

#16

by JAKO, 3 years 10 weeks ago

ES CHEM ZARMANA VOR ZER TOSAKARU KIN@ MER BARE DIMAKOV RAFFEYE ANKERUHIN@. ETE UZUM EK HAMOZVEQ, XNDRUM EM ZEZ VOR AYCHELEK RAFFI FACEBOOK@. NRANK ERKUSN EL JOGHOVURDIN HRAHRUM EN OR ZANGEN EV BOGHOKI NAMAK GREN SHANTTV.
ISK INCH MNUM E JURINERIN, NRANK IRAVUNK UNEN ERENCH KARCHIKE HAYTNEL, EV DA ARDAR ER.

#17

by tikin pajqar, 3 years 10 weeks ago

im hamar mec imastov mijevnujnn e te ov khaxti Raisan te Raphin 2-el taghandavor eritasardner en bajc an@nduneli e ajn aknhajt bacasakan berabermunq@ vor drsevorum e ghurin Raphii handep petq che kotrel eritasardin xraxuseq 2-el isk ardar @ntrutjun@ togheq ghoghovrdin

#18

by Karine, 3 years 10 weeks ago

Es anchap urax em, vor chnayac ain arshavin, vor dzernarkel er jurin ev naxagci haxordavarnern ynddem Raffi Ohanyanin, mardik el aveli mec sirov ev hamakranqov en lcvum depi taxandashat, hamest, xelaci ais eritasardy, ov ir gexecik daainov, hrashali katarumnerov amisner sharunak boloris uraxacnum e. Ynd vorum, shorhiv verjin hamergnerin tirox antaneli baroyahogebanakan mtnolorti, menq hnaravorutyun unecanq chanachelu voch miain Raffiin ev Raisain, ailev jurii andamnerin ev haxordavarnerin. Aisttex shat texin e: "Isk datavornern ovqer en" artahaitutyuny. Naira Gyurjinyanin havanabar tvum e, te erkir molorakum irenic zat voch voq erajshtutyunic vochinch chi haskanum, shat hetaqrqir iravichak e, erb mard yndameny erajshtakan dproc avarteluc heto i vichaki e falsh, ynd vorum akanj cakox fals notanery zgal, isk mer musi-pusineri mec masnagety, ir hiacmunq e artahaitum, erevi handisatesin el pordzum hamozel vor ain inch duq lsel eq, parzapes annaxadep e. Iskapes annaxadep e, erb tesnum es te inch anardar, anazniv metodner en kirarvum, voronq hexinakazrkum en te naxagicy, te herustaynkerutyuny, ev arhasarak ain ameny, inch kochvum e Hay Superstar 4. Baic che vor amen inch shat gexecik er sksvel, ev uner hetaqrqir yntacq, ev inchi er petq amen inch aispes HAYAVARI PXCEL? Baci aid, karcum em mer erkrum qich chen iskakan arhestavarj masnagetnery, ovqer voch miain erajshtutyunic en ban haskanum, ailev tirapetum en mayreni lezvin ev voch te qaxqeniakan uraxutyamb hrchvum, vor chgitem parzunak bareri targmanutuny. Hatuk Naira Gyurjinyani ev Egor Glumovi hamar "Sudyu na mylo", hajoxacreciq arjananal angam sran. Baic ais ameny der vochinch, parzapes zarmanum em te inchpeq eq hangist aprum, erb eritasard taxandashat masnakcin, um i dep, duq el henc yntrel eq, pordzum eq hogebanakan chnshman entarkel ev moranalov sepakan tariqy, payqari mej mtnum dzer karciqov anognakan mi patanu het. Teev nshem, vor Raffin aid payqarum mianshanak HAXTUM E, qani vor ir hamest kecvacqov boloris apacucum e vor iskapes arjani e MARD kochvelun. Baci aid, spyurqi naxarari mot handipmany, erkusn el apacucecin, te ov inchi e yndunak ev Raffin hertakan angam ir anzugakan dzainov ev hianali katarmamb, hastatec ir arjani texy ev hamajovrdakan sirelii ir bardzr kochumy.
P.S. Masnagitakan xorhurd bjshkic “jamanakn e stugel lsoxutyuny” hakarak paragaum menq azgovi petq e da anenq

#19

by Mariana Ekmekchyan, 3 years 10 weeks ago

Hamematutyunnery uxxaki absurdayin en! Inchpes kareli e mec arvestagetneri anunner talov zazraxosutyamb zbaxvel?!!Gorin hamematel Komitasi het!!!
Azgayin xndir e, ayd patcharov el lavaguyn erajishtnery paxnum en Haystanic, vorovhetev cheq gnahatum ayn inch uneq! Chnayac, erb ayd nuyn erajishtnery hajoxutyan en hasnum arterkrum, amen tex hpartutyamb bxavum eq, vor na HAY e!!! U hima chem haskanum, te inchu eq aydqan tunov lcvel? Inch e patahel? !!! Mi qani eritasard porcum en irenc uxin hartel ergi asparezum. Inchu eq aydqan bardacrel? Inchu cheq toxnum vayelen irenc hajoxutyunnery? Che vor sa nranc kyanqi amenaqaxcr hatvacneric mekn e! inchu eq "HARAM ANUM"? Aranc ayd el arden shurj 6 amis e xexch erexanery stressneri mej en, toxeq gone hima hangstanan. Mite cheq haskanum, vor dzer yuraqanchyur hajordagrutyuny nrancic mekin cav e patcharum? Isk inchov en nranq dran arjanacel?
Inchu erb ayd nuyn Naira Gyurjinyany dzer sireli Raffiin govabanelov er zbaxvac, cheiq qarkocum nran? Ev inch zarmanali kam anbnakan ban ka nranum, vor Rusastanum mecacac ev krtutyun stacac mardy djvaranum e artahaytvel hayerenov? Inchu eq aydqan manracel ev cayrahexutyunneri mej ynkel? Che vor kareli e parzapes vayelel nranc katarumnery ev uraxanal nranov, vor nranq MER ERKRUM ev MEZ HAMAR en ergum!
Es inqs Raisayin ev Surenin em erkrpagum, bayc da inc chi xangarum Raffii lav katarumneric hachuyq stanal ev hetagayum yuraqanchyuri hajoxutyamb kuraxanam. Inch tarberutyun, te ovkhaxti? Inch e poxum ayd "Superstar" kochumy? Che vor da che karevory!
Mi moraceq, vor sa yndameny mrcuyt e ev voch te naxagahakan yntrutyunner, ev mer apagan ays erexaneric chen kaxvac! U mi viravoreq mardkanc, voronc shat shatery hargum ev sirum en, da parzapes poqrogutyun e!!!

#20

by OVSAN, 3 years 10 weeks ago

Verjapes mi lav hodvac menq bolors RAFFII koxqin enq ev husov em khaxti mardkain@

#21

by MARIETA, 3 years 7 weeks ago

shat shnorhakalutyun hodvatsi hamar....liovin hamadzayn em.............GOR jan du shat goveli ararq es katarel .....isk jyurii andamener@ uzum ein vor raysan haxti ev aknhayt da cuyc ein talis.........orinak konekret chem hishum vor hamaergn er kartsem der GOR@ naxagtsum er...bolor masnakicneri hamar grvats er hatuk text vor@ avet@ petq e kardar,,,,menak RAFFII hamar cher grvats ayd text@ hndzins naira gyurjinyani.......ev eli shaaaaaaaaaaat vat u grehik artahaytuytyuner jyurii koxmic....inch vor e...........karevor RAFFIn haxtec ev apacucec vor ardarutyun ka

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ