Հերքում

Մեր թերթի 2009 թվականի փետրվարի 6-ի համարում տպագրվել էր հետեւյալ հրապարակումը «Ռոբերտիչի արկածները Դուբայում» վերնագրով. «Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լեւոն Քոչարյանը: Ըստ հավաստի աղբյուրների, կրտսեր Քոչարյանի հետ ձերբակալվել են նաեւ Մոսկվայում հայտնի դատախազ Գենայի որդին եւ եւս երկու հոգի: Կրտսեր Քոչարյանի համար եղել են բազմաթիվ միջնորդություններ, սակայն տեղի իրավապահները նրան բաց են թողել չորս օր պահելուց հետո միայն, այն էլ` զանազան փաստաթղթեր պահանջելով: Ըստ մեր աղբյուրների, Լեւոն Ռոբերտի Քոչարյանը ձերբակալվել է հասարակական վայրում անկարգություններ անելու համար»: Այս լուրի տպագրումից հետո Քոչարյանների ընտանիքը դատի տվեց մեր թերթին, եւ Հայաստանի դատարանը, որի անկախությունը,օրինականությունն ու մաքրությունը բոլորիդ է հայտնի, վճռեց որ մենք պետք է հերքենք այդ տեղեկատվությունը: Այսպիսով, հերքում ենք` ի կատարումն դատավճռի:

Comments

#1

by Jirayr, 1 year 48 weeks ago

esel ipr herqumer:))
apush dataxazy gorcy chugharker dataran, levon robertichinel xorhurd tar dati chtal, hzh-n shutvanic moracac kliner ays nyuti masin, baic iranq stipecin evs 10 angam grel nuin bany, u naev teghekacnel bolor nranc ovqer teghyak chein robertichi arkacneric dubaium:)))

vortev ays axmaxnery heruen jurnalisti het harabervelu kulturayic, amerikyan mi tert grec vor obamai axpery afrikayum narkotiki biznesov brnvela heto andzy hastateluc heto bacen toghel, voch mek dzen chhanec, u bolory moracan et masin, ete nuinisk egheler ytenc ban:)))

#2

by Երևանցի, 1 year 48 weeks ago

Բոլորն ել դա են.....պապաներն ինչ են որ իրենց բալեքը ինչ լինեն.....................

#3

by Levon, 1 year 48 weeks ago

Ed anmexsunakner@ vor imanain te qani-qani angam noric piti grvi ed masin, dati taluc heto, yerevi ed qaylin chgnayin el.... APREQ!!!

#4

by Karen, 1 year 48 weeks ago

Vay... isk yes bnav chgitei es incidenti masin. Lava hima imatsa!

(Lselei vor Kocharyan@ HZhin dati-er tvel, bayc chgitei manramasn inchi hamar)

#5

by Ռուդիկ, 1 year 48 weeks ago

Կարծում եմ որ նրանք այդքան միամիտ չեն և գիտեին որ դատի տալով ՀԺ-ին ավելի նպաստելու են տեղեկատվության տարածմանը. Նաև գիտակցում են որ նույնիսկ եթե ՀԺ-ն հերքի միևնույն է դրանով հասարակության կարծիքը չի փոխվի «ԲԱԼԱՄ»-ի մասին. Նրանք ուղակի մեկ անգամ ևս դատարաններին (և ոչ միայն դատարաններին) ստորացնելու առիթը բաց չթողեցին. Հաճույք են ստանում այն թյուր մտքից որ իրենց դեմ խաղ չկա կամ «տղամարդ» չկա:
Երազախաբությունը երկար չի տևելու...

Post new comment

The content of this field is kept private and will not be shown publicly.