Վովա ԳասպարյանSyndicate content

Կխնդրի՞, թե` ոչ

Սերժ Սարգսյան
Դեռեւս ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատը ներկայացնող անձանցից մեկը նախօրեին մեր թղթակցին է ներկայացրել իշխանության ներսում ստեղծված իրավիճակի իր գնահատականը եւ կանխատեսումները:

«Կադրային վերջին փոփոխությունները Սերժ Սարգսյանի կողմից իրականացված ցայտնոտային քայլեր են` սեփական դիրքերն ամրացնելու համար, բայց ոչինչ չի ստացվելու: Սարգսյանն այլեւս չի վստահում նույնիսկ իր շրջապատի մարդկանց, նաեւ սա է պատճառը, որ ոստիկանապետի պաշտոնում նշանակել է Վովա Գասպարյանին, ով հայտնի է իր էքսցենտրիկ բնավորությամբ: Սարգսյանը հույս ունի, որ նոր ոստիկանապետը իրեն մշտապես կմատակարարի դավաճանությունների ու դավադրությունների մասին տեղեկություններ, ինչը Գասպարյանը կանի մեծագույն հաճույքով»,- ասել է մեր թղթակցի զրուցակիցը եւ կանխատեսել, թե ի վերջո ինչի է հանգեցնելու սկսված պրոցեսը. «Շատ շուտով Սերժ Սարգսյանը հասկանալու է, որ կորցնում է ամեն ինչ եւ ուղղակի խնդրելու է Ռոբերտ Քոչարյանին` վերադառնալ եւ պրոցեսներն առնել սեփական վերահսկողության ներքո»:

Վովայի օրոք

Դեռ չեն դիմել

ՀՀ ոստիկանության նոր պետի նշանակումով կփոխվի՞ արդյոք ոստիկանություն - հեռուստատեսություն համագործակցությունը: Այս մասին երեկ զրուցեցինք ոստիկանության շտաբի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Շիրմազանյանի հետ, որը Հայաստանում նկարահանվող ֆիլմերին մասնագիտական օգնություն ցույց տալու նպատակով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի համակարգողն է:

Խիստ է զբաղված

Վովա Գասպարյան
ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ չի մասնակցել ՀՀ կառավարության իր անդրանիկ նիստին: Ոստիկանապետի բացակայությունը պայմանավորված է եղել նրա «երեկվա աշխատանքային գրաֆիկի առանձնահատկությամբ»:

Այս մասին մեր թղթակցին ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Իսկ թե որն է եղել աշխատանքային գրաֆիկի առանձնահատկությունը, Ահարոնյանը չի պարզաբանել: Համակարգում հնարավոր կադրային փոփոխությունների առնչությամբ Ահարոնյանն ասել է. «Ոստիկանության պետը նշանակման օրվանից հանդիպում է ոստիկանության տարբեր ծառայությունների, նաեւ ղեկավար կազմի հետ, եւ այդ ընթացքում կադրային փոփոխությունների մասին խոսք չի եղել»: Վ. Գասպարյանը, ըստ այդմ, որեւէ ազատում-նշանակում չի արել:
տես էջ 2

Վովա via Սաշիկ

Մեր թղթակիցը երեկ երեկոյան ժամը 10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության նորանշանակ պետ Վովա Գասպարյանին եւ ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանին տեսել է Մաշտոցի պողոտայում, «Պեպինո» պիցերիայի մոտ ինչ-որ հարց քննարկելիս: Վ. Գասպարյանը ամենալավը գիտի, որ անսպասելի տեղում ոտքի վրա խոսելը ամենաանվտանգն է. եթե ինքը չգաղտնալսի, ուրիշը դժվար թե հասցնի:
տես նաեւ էջ 4

Աշխատել են հաճույքով

Տիգրանիկս չուխա չունի

Վլադիմիր Գասպարյան
ՀՀ նոր ոստիկանապետի նշանակումից հետո համակարգը կանգնել է լրջագույն խնդրի առաջ: Ի՞նչ անել: Ոստիկանության պաշտոնական կայքէջից արդեն հանվել են Ալիկ Սարգսյանի լուսանկարն ու կայքի ընթերցողներին ուղղված ողջույնի խոսքը: Նոր ոստիկանապետի լուսանկարն ու ուղերձը, սակայն, դեռեւս չի տեղադրվել, քանի որ, մեր ունեցած տեղեկություններով, նորանշանակ պետը չունի ոստիկանական համազգեստ:

Եւ ահա ՀՀ ոստիկանության նորանշանակ պետ Վլադիմիր Գասպարյանի երեկվա գլխավոր մտահոգությունն այն էր, թե ինչպես հայթայթի ոստիկանական, գեներալ-լեյտենանտական պատշաճ համազգեստ: Մինչ երեկո  նրան այդպես էլ չէր հաջողվել համազգեստ «ճարել», եւ հանդիպմանը մասնակցել է քաղաքացիական հագուստով: Պարզելու համար, թե երբ պատրաստ կլինի նոր ոստիկանապետի համազգեստը` երեկ զրուցեցինք Քանաքեռի կարի ֆաբրիկայի տնօրեն Ազատ Ազատյանի հետ:

- Պարոն Ազատյան, ոստիկանության համազգեստները ձեր ֆաբրիկայում են կարվում, այդպես չէ՞:
- Այո, այդպես է:

Գեներալը եւ յուր կամուֆլյաժը…

Երեկ, ինչպես եւ սպասվում էր, Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալիկ Սարգսյանին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատելու եւ նրա փոխարեն Վովա Գասպարյանին նշանակելու մասին: Սերժ Սարգսյանն անձամբ է նոր ոստիկանապետին ներկայացրել էմվեդեի աշխատավորական կոլեկտիվին: Բայց խոսքը տվյալ դեպքում ոչ թե նոր ոստիկանապետի, այլ հնի մասին է: Ալիկ Սարգսյանը երկար տարիներ ծառայել է սերժանտական վարչախմբին: Իրականացրել է բոլոր հնարավոր ապօրինությունները` Սերժի քաղաքական հակառակորդներին հետապնդելու, ահաբեկելու  համար: Փակել է տվել ճանապարհները, տակից-գլխից խոսել է, սպառնացել է շեֆի պաշտոնավարությանը սպառնացողներին: Եւ չնայած այս ամենին` Ալիկ Սարգսյանը չի արժանացել սեփական պաշտոնանկության լուրը եթե ոչ առաջինը, գոնե առաջիններից մեկը իմանալու պատվին: Նա` սերժանտական իշխանության այդ երկարամյա սպասարկուն, լրագրողներից է իմացել, կամ գուցե` իր մորքուրի տղայի ընկերոջ հարեւանի բաջանաղի ախպոր տղուց, որ իրեն պաշտոնանկ են անում:

Ցեխից` ցեխաջուրը

Մարտահրավեր հասարակությանը

Երեկ, երբ պաշտոնապես հաստատվեց, որ ՀՀ նոր ոստիկանապետ է նշանակվել ՀՀ ՊՆ արդեն նախկին փոխնախարար Վովա Գասպարյանը, այդ կապակցությամբ որոշ հարցեր ուղղեցինք իրավապաշտպան Արթուր Սաքունցին:

- Պարոն Սաքունց, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ոստիկանապետ է նշանակվել Վովա Գասպարյանը: Երբ ՊՆ փոխնախարար էր, նա բավական կոպիտ արտահայտվեց բանակին առնչվող ակցիաների մասնակիցների հասցեին, եւ դուք նրա հրաժարականն էիք պահանջում:
- Կարող եմ ասել, որ նա (Վովա Գասպարյանը- հեղ.) իր երազանքին հասավ: Դա միանշանակ է: Մարդը երկար տարիներ երազում էր դառնալ ոստիկանապետ ու դարձավ: Բայց այստեղ ինձ իշխանության վարքագիծն է անհասկանալի: Իշխանությունը, ըստ էության, թքած ունի հասարակական կարծիքի վրա: Պաշտոնատար այն անձը, ով հրապարակային արհամարհական եւ վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս քաղաքացիների նկատմամբ... նման մարդուն վստահել իրավապահ մարմնի` ոստիկանության ղեկավարությունը, նշանակում է մարտահրավեր հենց նույն հասարակությանը: Դա նաեւ բնորոշում է իշխանության բնույթը: Ես սա միանշանակ դիտարկում եմ որպես նախընտրական գործընթացների տրամաբանության շրջանակներում արված քայլ:

Ս կիռկոյ, դա լապատոյ

Վոտ կակայա դոլյա վարավսկայա

ոստիկանապետ Ալիկ Սարգսյան
Ալիկ Սարգսյանը երեկվանից այլեւս ՀՀ նախկին ոստիկանապետ է: Նրա պաշտոնանկության եւ Սերժ Սարգսյանի խորհրդական նշանակվելու մասին հրամանագրերը հրապարակվեցին երեկ կեսօրին:

Միաժամանակ հրապարակվեցին նաեւ Վլադիմիր Գասպարյանին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու եւ ՀՀ ոստիկանապետ նշանակելու մասին հրամանագրերը: Իսկ ժամը 14.00-ին Սերժ Սարգսյանը ժամանել էր ոստիկանություն` նախկին ոստիկանապետին հրաժեշտ տալու եւ նորին ոստիկանության ղեկավար կազմին ներկայացնելու նպատակով: Այն, որ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունը ոստիկանության համակարգի եւ, որ կարեւոր է, ղեկավար կազմի համար լրիվ անակնկալ է եղել, ոստիկանությունում պնդում են բոլորը: Ավելին, շեֆի կամ ինչպես ոստիկանությունում ընդունված է ասել` նախարար Ալիկ Սերգեյիչի պաշտոնանկության մասին լուրերը ոստիկանությունում դրսից են ստացել` հոկտեմբերի 31-ի երեկոյան, երբ այդ մասին արդեն խոսում էր ողջ Երեւանը: Ավելին, սկզբնական շրջանում ոստիկանության ղեկավար կազմը չի կողմնորոշվել` հավատա՞ լուրերին, թե` ոչ: Իրավիճակն ավելի է բարդացրել այն փաստը, որ ինքը` Ալիկ Սարգսյանը, եւս իր պաշտոնանկության մասին հստակ տեղեկություն չի ունեցել: Այսինքն, հետաքրքրվողներին նա կոնկրետ ոչինչ չի կարողացել պատասխանել:

Դե եթեր տվեք

Հոկտեմբերի սկզբին հայկական բանակում միանգամից զինվորների մահացության երեք դեպք տեղի ունեցավ` պաշտոնական տարբեր վարկածներով: Իրավապաշտպանները համախմբվեցին եւ որոշեցին պահանջել պատասխանատուների հրաժարականը` իրենց պահանջը արտահայտելով բողոքի ակցիաների ձեւով: Միանգամից որոշվեց արգելել նրանց այդ քայլերը` Կառավարության մոտ ընթացող ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառելով, ապա նաեւ Հանրային հեռուստաընկերության եթերից նրանց ուղղված վարկաբեկող խոսքերով եւ սպառնալիքներով: Այդ գործում հատկապես աչքի ընկավ ՊՆ փոխնախարար Վովա Գասպարյանը, որը բանակի մասին խոսող եւ սպանությունների դեմն առնել պահանջողներին «Հ1»-ի եթերից անվանեց դրսից ֆինանսավորվողներ եւ գրանտակերներ:

Ընտանիքին հեշտ է մեղադրել

Ծուռ ակոսը մեծ եզից է

Հեղինակը՝ Արզօ
Վերջին շրջանում բանակում արձանագրվող սահմռկեցուցիչ երեւույթները, երբ հայ զինվորը սպանվում է ծառայակիցների կողմից կամ երբ նա այն աստիճան խոշտանգումների է ենթարկվում, որ մահը գերադասում է այդպիսի կյանքից ու նախընտրում ինքնասպան լինել, զանազան մեկնաբանությունների են արժանանում:

Զինվորական տարբեր կոչումներ ունեցողների կարծիքներում, ահա, գերիշխում է հետեւյալ մոտեցումը` հայոց բանակում տեղի ունեցողի հարցում մեղավոր են ընտանիքն ու հասարակությունը: Այդպիսի տեսակետ մեր թղթակցի հետ զրույցում օրերս հայտնել էր գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

«Գիտե՞ք ինչ, այնտեղ կա մարդկային գործոնը, հասարակության մեջ եղած հարաբերություները տանում ենք բանակ, երեխեքը ինչ որ սովորում են դպրոցում, ինչ հակասություններ որ կան, բանակում դրանք ավելանում են: Քանի որ այնտեղ փակ տարածք է, ազատությունը մի քիչ քիչ է, հարաբերությունները սրվում են»,- ասել էր նա: ՊՆ փոխնախարար Վովա Գասպարյանի աշխատակազմի սպա Վարդան Ղուկասյանն ավելի հեռուն էր գնացել ու դիմելով բանակում զոհված զինծառայողների ծնողներին, հայտարարել. «Լավ երեխաներ դաստիարակեիք, մեզ տայիք, որ հետո ինքնասպան չլինեին... Գնացեք ապրեք Ադրբեջանում: Դուք մեր բանակը վարկաբեկում եք»: Իսկ ահա Երեւանի թիվ 24 հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստվածության ուսուցիչ, մայոր Ստյոպա Արզումանյանն էլ, խոսելով բանակում տիրող իրավիճակի մասին, կարծիք էր հայտնել, որ «այսօր ամբողջ հասարակության մեջ ռազմահայրենասիրական դաստիարակության առումով ոչ մի աշխատանք չի կատարվում: Այսօր միայն մի դաստիարակություն է շատ լավ տարվում` տնտեսաֆինանսական ապահովման դաստիարակությունը: ...Դաստիարակությունն սկսվում է առաջին հերթին ընտանիքից, եւ ես հիմնական մեղավորությունը գտնում եմ ընտանիքի մեջ»,- ասել էր դպրոցի զինղեկը:

Կոնկրետ քայլե՞ր են անում

Կանխել են զինծառայողի հաշվեհարդարը

Շաբաթ ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողների միջեւ ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում հերթական միջադեպն է արձանագրվել: Յոթ սերժանտներ դաժան ծեծի են ենթարկել իրենց ծառայակից ընկերոջը, կոտրել քիթը, սեռական բնույթի հայհոյանքներ տվել:

Այս դեպքի առնչությամբ արդեն երկու օր է «Հայլուրով»-բանով Պաշտպանության նախարարությունը շոու է պտտեցնում: Դեպքի օրը ՊՆախարարի տեղակալ Վովա Գասպարյանը Ռազմական ոստիկանության շենքում լրագրողների ներկայությամբ հանդիպել է դեպքին մասնակից զինվորների ու նրանց ծնողների հետ, սաստել զինվորներին: Գասպարյանը լրագրողներին ասել է, որ Պաշտպանության նախարարությունը ձեռք բերված տեսանյութով է տեղեկացել կատարվածի մասին, եւ ավելացրել է, որ եթե նախարարությունը օպերատիվ չարձագանքեր, միջադեպը կարող էր վերաճել արագ զարգացող սիտուացիոն հանցագործության: «Եթե նախարարությունը շուտ չտիրապետեր իրավիճակին, չէր կարողանա կանխել հերթական դժբախտությունը. միջադեպի հաջորդ օրը զինծառայողը, որին ծեծել էին ընկերները, ծառայողական զենքով պետք է հերթապահության կանգներ, եւ մտավախություն կար, որ տուժողը կարող էր հաշվեհարդար տեսնել»,- պատմել է Գասպարյանը:

Գրանտս ուտես

Պահանջում եմ, որ գործդ լավ անես

Հեղինակը՝ Արզօ
Պաշտպանության փոխնախարար Վովա Գասպարյանը վերջերս չափազանց հետաքրքրաշարժ մտքեր է ճառատել, որոնք լսելով` Ստալին փաշան, անշուշտ, գերեզմանից կելներ ու ուրախությունից մի հատ լեզգինկա կպարեր՝ յանի չեմ մեռել, ձեզ հետ եմ դեռ հոգով-սրտով, ջիգյարով, քյաբաբ-խորովածով, խառը կանաչիով ու իրա ամեն ինչով:

Ստալինիստական պարանոյիկ մտածելակերպը՝ բոլոր խնդիրների թիկունքում ոչ թե սեփական պատասխանատվությունը, այլ մութ ուժեր, թշնամիներ, օտար շահեր փնտրելն արդեն մի գյոզալ երկիր՝ սովետը քանդեց, ու, մեր մեջ ասած, հեչ պարտադիր չէ, որ անկախ Հայաստանն էլ վարի գնա, մատաղ լինի էդ անհամարժեք մտածողությանը: Ահավասիկ, պարոն փոխնախարարի խոսքերից մի ծաղկեփունջ մեջբերեմ, ուր նա «մերկացնում է» դրամանշնորհ ստացողներին. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, անշնորհք, սեփական արժանապատվությունը չունեցող երեւույթներ են: ..... Քավ լիցի, մենք մեր արածի համար թողեք պատասխան տանք, ձեր չարածները, ձեր քաղաքական երազանքները բանակի հետ մի կապեք, բանակը երբեք չի եղել քաղաքականության մեջ, բանակը քաղաքականությունից դուրս է եւ թույլ չի տա, որ նման չարախոսություններով իրեն ներքաշեն քաղաքականության մեջ»:

«Բողոքի գիրք»

Ցանկանում եմ ինքս համոզվել

2010թ. հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտունու պաշտպանական դիրքերում սպանված զինծառայող Անդրանիկ Սարգսյանի հայրը` Սարգիս Սարգսյանը մեր թերթին հասցեագրած նամակով ցանկանում է պարզել, թե երբ է իրականում տեղի ունեցել իր որդու սպանության պատճառ դարձած ոճրագործությունը: Նամակը, որը ստորեւ հրապարակում ենք, հասցեագրված է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վովա Գասպարյանին, ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանին, «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին.

«2010թ. հուլիսի 28-ին առավոտյան ինձ եւ երկու եղբայրներիս «հրավիրել» էին Մաշտոցի շրջանային զինկոմիսարիատ, որ հայտնեին մեզ այդ լուրը: Ինձ Գեղամ Հարությունյանը ասաց, որ նախորդ օրը տեղի է ունեցել միջադեպ. ժամը 17.30-ի սահմաններում զոհվել են 6 զինծառայողներ, որոնց մեջ եւ` իմ որդին: Ես նրան ասացի, որ ժամը 18.20-ից սկսած իմ որդին խոսել է մոր հետ, եւ այդ փաստը ֆիքսված է կնոջս հեռախոսում: Այդ մասին արդեն բազմիցս ասվել է, նաեւ` գրվել է «Հայկական ժամանակ» թերթի հուլիսի 30-ի համարում: Հեռախոսում ֆիքսված ժամանակը տեսել է նաեւ որդուս դին ուղեկցող սպան, որը հետո ասում էր, որ միջադեպը կարող էր տեղի ունեցած լինել 18.50-19.00-ը, որին կինս պատասխանեց. «Սպասում էին, որ խոսի վերջացնի` նոր սպանեն»:

Զինվորի թաղումը` այսօր

«Սեւազգեստ բանակը»

ԼՂՀ ՊԲ Ասկերանի զորամասի ժամկետային զինծառայող, նախօրեին սպանված շարքային Հայկ Մկրտչյանի դին երեկ առավոտյան տեղափոխվել է Երեւան` դիահերձարան, ապա հայրենի Ամբերդ գյուղ: Մկրտչյանի դիակի վրա երկու հրազենային վնասվածք է հայտնաբերվել, ըստ նախնական տեղեկությունների, բռնության հետքեր չկան:

Հայկ Մկրտչյանը սպանվել էր սեպտեմբերի 7-ին, ժամը 6.00-ի սահմաններում, մարտական հենակետում: Ըստ պաշտոնական վարկածի, մահը վրա է հասել նրա ծառայակցի` շարքային Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից անզգույշ կրակ արձակելու հետեւանքով: Երեկ ՊՆ Քննչական ծառայությունից հայտնեցին, որ Լենդրուշ Նազլուխանյանը ձերբակալվել է, նա կասկածվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով (Զենքի հետ վարվելու կանոնների խախտումը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) նախատեսված հանցագործության կատարելու մեջ:

Հայկ Մկրտչյանի հարազատները երեկ մեզ հայտնեցին, որ հրազենային վնասվածքներից մեկը եղել է Հայկի ոտքին, մյուսը` սրտից մի քիչ ներքեւ` որովայնի հատվածում: Իսկ Ասկերանի զինծառայողները Մկրտչյաններին պատմել են, թե տեղի ունեցածը թյուրիմացություն էր, որ  Հայկը  Լենդրուշ Նազլուխանյանի հետ մարտական հերթապահություն իրականացնելիս է եղել: Մի պահ հեռացել է, իսկ երբ վերադառնալիս է եղել, Լենդրուշը նրան չի ճանաչել, կարծել է, թե նա հակառակորդի բանակի զինծառայող է եւ կրակ է բացել: Հայկի հարազատները, սակայն, չեն հավատում, որ դեպքը տեղի է ունեցել հենց այդպես: Սպանված զինծառայողի թաղման արարողությունը տեղի կունենա այսօր:

Հայկական բանակում

Պայքարում են կյանքի հետ

Այս տարվա ընթացքում հայկական բանակում բազմաթիվ միջադեպեր գրանցվեցին, որոնց մեծ մասը` զոհերով: Անդրադառնանք երկու միջադեպերի. դրանցից մեկի հետեւանքով մահացել էր 20-ամյա ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանը, մեկ այլ միջադեպի հետեւանքով էլ կոմայի մեջ էր ընկել 19-ամյա ժամկետային զինծառայող Անդրանիկ Արզումանյանը:

Ժամանակ է խնդրել

Փետրվարի 1-ին Կուբաթլուում գտնվող ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացել էր ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանը: Նրա հայրը` Սարգիս Սարգսյանը օրերս հանդիպել է ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Վովա Գասպարյանի հետ, նրան խնդրել վերանայել իր որդու գործը եւ միջնորդել, որպեսզի Անդրանիկի մահվան փաստի առիթով վերջապես քրեական գործ հարուցվի: «Եթե որդիս դիմել էր բժիշկի, բայց նրան չէին օգնել, ու նա մահացել է, ո՞նց կարող է գործը փակվել, ո՞նց կարող են մեղավորներ չլինել»,- Սարգսյանը երեկ մեզ պատմեց, որ հենց այս հարցերով է դիմել Գասպարյանին: Վերջինս էլ ժամանակ է խնդրել, ասել է, որ դեպքի մանրամասներին ծանոթանալուց հետո իր դիրքորոշումը կհայտնի:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter