Ռոբերտ ՔոչարյանSyndicate content

Ի հեճուկս ԲՀԿ-ի՞

Քոչարյանը ՀՀԿ ցուցակո՞ւմ

Ռոբերտ Քոչարյան
Հանրապետական կուսակցության թեւերի միջեւ գզվռտոցներն ու ինտրիգները չեն դադարում: Բանը հասել է այնտեղ, որ արդեն ամենակարկառուն հանրապետականները չեն թաքցնում, որ ՀՀԿ-ն հազար թեւ ու թեւի թեւ ունի:

Եթե նախկինում իշխող կուսակցությունում կար միայն երկու թեւ` հին ու նոր հանրապետականներ, ապա հիմա ՀՀԿ-ն ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի թեւ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի թեւ, հին հանրապետականների թեւ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի թեւ, Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի թեւ եւ այսպես շարունակ: Ու հիմա, ինչպես պնդում են ՀՀԿ մեր աղբյուրները, այս թեւերը, որ ներքին կատաղի պայքար են մղում իրար դեմ, փորձում են հնարավորինս շատ քվոտա ստանալ ՀՀԿ համամասնական ցուցակում: Թեւերի առաջնորդները փորձում են առավելագույն տեղեր ապահովել ՀՀԿ համամասնական ցուցակում` իրենց մարդկանց համար: Այս փուլում, ըստ ՀՀԿ աղբյուրների, որոշվում է, թե Տիգրան Սարգսյանը քանի տեղ է ունենալու, Հովիկ Աբրահամյանը` քանի, Միքայել Մինասյանը` քանի: ՀՀԿ-ում վերջնականապես չի որոշվել անգամ, թե ովքեր են գլխավորելու իրենց համամասնական ցուցակի հնգյակը: Մինչ այժմ խոսվել է Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Տարոն Մարգարյան տարբերակի մասին: ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, սակայն, դեռ անցյալ շաբաթ մեզ հետ զրույցում ասել էր, թե հույս ունի, որ այդպես չի լինի: ՀՀԿ մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակի մասին պաշտոնապես որեւէ բան չի ասի մինչեւ համագումարը, որը տեղի է ունենալու մարտի 17-ին: Բանն այն է, որ ՀՀԿ-ն, ըստ նույն աղբյուրների, անհամբեր սպասում է Ռուսաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին, եւ հենց այդ պատճառով էլ համագումարը նշանակվել է ՌԴ ընտրություններից հետո: Հենց դրանից հետո էլ կհստակեցվի, թե ով է լինելու ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը: Հասկանալի է, որ նա էլ լինելու է պոտենցիալ վարչապետացուն: Իսկ Ռուսաստանը, ըստ ՀՀԿ աղբյուրների, Սերժ Սարգսյանին կարող է պարտադրել վարչապետ նշանակել ոչ թե Տիգրան Սարգսյանին, այլ բոլորովին այլ մարդու:

Օրվա լրահոսից

Ռոբերտ Քոչարյանը կխոսի՞

Ըստ «Առաջին լրատվականի» աղբյուրների, օրերս հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները եւ Ռոբերտ Քոչարյանը: Դեսպանատան ներկայացուցիչների հանդիպման նպատակը Քոչարյանի քաղաքական հավակնությունների մասին պատկերացում կազմելն է եղել: Մասնավորապես, նրանց հետաքրքրել է, թե որքանով է լուրջ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու մասին տեղեկությունը: Քոչարյանը, ըստ նույն աղբյուրի, տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթներին հանդես կգա հրապարակային ելույթով, որտեղ կներկայացնի իր ծրագրերը, առաջիկա ընտրությունների վերաբերյալ իր մոտեցումները, նաեւ կհայտարարի իր նախընտրելի քաղաքական ուժին: Քոչարյանը ՌԴ դեսպանատան աշխատակիցներին հավաստիացրել է, որ մի բան ակնհայտ է` այդ քաղաքական ուժը ՀՀԿ-ն չէ: Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն, ի դեպ, երեկ հերքել է այս տեղեկությունը: Ըստ նրա` Քոչարյանը ՌԴ դեսպանատան ներկայացուցիչների հետ չի հանդիպել եւ առաջիկայում չի պատրաստվում ելույթ ունենալ:

Ազատ ամբիոն

Ես հրաժարվում եմ հավատալ

Նարինե Մկրտչյան

Ներհայաստանյան անհեռանկար քաղաքական իրարանցման, արտագաղթի ծավալների ահագնացող աճի, ինքնասպանությունների պարբերականության,  ցածրարժեք բնազդների եւ բարքերի հրավառության մեջ Հայաստանին բաժին ընկած երկնակտորում թանձրանում է անհուսության եւ անզորության հեղձուկը, որը, աստիճանաբար դուրս մղելով մթնոլորտի թթվածինը, խորանում է` անհատներից անցնելով զանգվածներին` նրանց դատապարտելով շնչահեղձության: Տարիներ շարունակ կուտակված հասարակական բողոքը, անհամաձայնությունն իշխանության եւ ընդդիմության հետ, ելք են որոնում եւ չգտնելով այն` խեղդամահ են լինում:

Ես նայում եմ ինքնակեղեքվող այս հանրությանը եւ հրաժարվում եմ հավատալ, որ նա անհուսությունից համակերպվել է սեփական երկրում զանգվածային այս ինքնասպանության հետ: Ես խոսում եմ փոփոխություններից հույսը կտրած այս հանրության հետ եւ հրաժարվում եմ հավատալ, որ փոփոխությունների դարպասներն այլեւս կողպված են: Ես գոռում եմ փոփոխությունների հանդեպ վեհերոտ այս հասարակության ականջին, բայց նա հրաժարվում է լսել ու հավատալ, որ այդ փականների բանալիներն իր գրպանում են:

Ես հրաժարվում եմ հավատալ, որ այս անհուսության եւ անզորության հեղձուկն, ի վերջո, ինձ էլ կհասնի: 

ԲՀԿ-ի հրաժեշտը Քոչարյանին

Մինչեւ նախորդ տարեվերջ շատ սուր քննարկումներ էին տեղի ունենում առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի մասնակցության շուրջ: Ասվում էր նույնիսկ, որ նա շատ հաստատ որոշել է մասնակցել ընտրություններին, հարցը միայն մասնակցության ձեւին է վերաբերում: Իրադարձությունները, սակայն, ընթանում են մի ուղիով, երբ զարգացման ամենահավանական տարբերակը դառնում է այն, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրա մասնակցության որեւէ ձեւ չգտնվի:

Միակ հնարավորությունն այն է, եւ դա տեսական հնարավորություն է, նույնիսկ` մշուշոտ, որ Քոչարյանն ընտրություններին մասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելով: Հիմա, սակայն, սրա մասին խոսելը նույնիսկ կարող է լուրջ չդիտվել, որովհետեւ չկա ոչ մի նշան, որ կվկայեր դրա օգտին: Քաղաքական պրոցեսի տրամաբանությունից էլ չի բխում դա, որովհետեւ ԲՀԿ-ում գրեթե բոլորն են համոզված, որ Քոչարյանի հայտնվելն իրենց համամասնական ցուցակում` կհարվածի կուսակցության վարկանիշին:

Այսպիսի «հեքիաթ»

«Էլիտար» անապատացում

Հայաստանի անշարժ գույքի, շինարարության, կառուցապատման մասին զրույցները ներկայումս տխրության շղարշով են պատված: Էն 2004-2005 թվականների էնտուզիազմից նշույլ անգամ չի մնացել:

Հիշո՞ւմ եք, Ռոբերտ Քոչարյանը վերնաշապիկի թեւքերը քշտած կանգնում էր Երեւանի կենտրոնի մակետի առաջ, իսկ նրա կողքին, դեմքերի համապատասխան արտահայտությամբ, տարատեսակ պաշտոնյաներ ձեռքերի շարժումներով ցույց էին տալիս, թե ինչը որտեղ է կառուցվելու: Արդյունքում Երեւանի կենտրոնը դարձավ նույն այդ Ռոբերտ Քոչարյանի ասած` «բոնբոներկա» շենքերի կուտակատեղի, իսկ կենտրոնի նախկին շենքերի կտուրները պատվեցին, Քոչարյանի ասած, «մասանդրաներով»: Հիմա Երեւանի կենտրոնի բնորոշ պատկերը դատարկ ու անկենդան «էլիտարներն են»:

Մարտի 1` տասնամյակի սկանդալ

«Forbes» ամսագրի վերջին` դեկտեմբերյան համարում հրապարակվել է անցած 10 տարիների ամենաաղմկոտ 15 ընտրական սկանդալների ցանկը: 15 ընտրություն եւ դրան հետեւած իրադարձությունը ներկայացնող ցանկի 7-րդ հորիզոնականում 2008-ի փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրություններն ու հաջորդած արյունալի իրադարձություններն են: ՀՀ-ին վերաբերող հատվածում նշվում է. «Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` փետրվարի 20-ին, պարտված թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 21.50 տոկոս կողմնակիցները Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպել են բողոքի շուրջօրյա ցույց: Մասնակիցների կարծիքով, ընտրություններն ուղեկցվել են զանգվածային խախտումներով եւ այդ պատճառով չեն կարող ճանաչվել օրինական:

Խոստովանություն

Արմեն Հարությունյան
Վիկիլիքսյան փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը 2008-ի հոկտեմբերին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ ուշագրավ խոստովանություն է արել:

Նա ասել է, որ եթե նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանը լիներ, ինքն այդ ժամանակ հայտնված կլիներ բանտում: Քոչարյանը, հիշեցնենք, պաշտոնավարման վերջին օրերին Հարությունյանին անվանեց «իմ ամենաանհաջող կադր»:
տես էջ 5

Վիկիլիքսյան «ոտնահետքերով»

Լենին+Ստալին=Քոչարյան

Հեղինակ՝ Արզօ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ստորեւ բերվող գաղտնի զեկուցագիրը Վաշինգտոն է ուղարկել 2008 թվականի հոկտեմբերի վերջին:

 

Սեղմագիր
1.
Հոկտեմբերի 24-ի ճանաչողական ճաշի ժամանակ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը զգուշավոր լավատեսություն հայտնեց մարտի 1-ի քաղաքական կալանավորների ճակատագրի հետ կապված հարցի լուծման առնչությամբ, սակայն հակառակ մտահոգություն հայտնեց մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Հարությունյանն ինքն իրեն ներկայացրեց որպես ոչ մի կողմից՝ ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից սիրված մարդ, որը, սակայն, «ճիշտ պայքար է տանում»՝ շեշտը դնելով երիտասարդ սերնդի մտածելակերպի փոփոխության վրա: Ընդհանուր առմամբ, դիվանագիտական հասարակության տեսակետն այն է, որ Հարությունյանը լավ աշխատանք է կատարում դժվարին հանգամանքներում:

«Բողոքի գիրք»

Ցմահների նամակը Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ. դիմում ենք Ձեզ մի խնդրի կապակցությամբ, որը սկիզբ առավ դեռեւս 2003 թվականից: Այն ժամանակ Դուք ղեկավարում էիք ԱԱԾ-ն:

Կարծում ենք` այն ժամանակ կարող էիք չիմանալ, չլսել այս խնդրի մասին: Սակայն, քանի որ այժմ ՀՀ նախագահ եք, արդեն իսկ պարտավոր եք տեղեկանալ երկրում տիրող իրավիճակի մասին: Կամա-ակամա պարտավոր եք նախկին նախագահ Ռ. Քոչարյանի թույլ տված սխալը ուղղել օրենքի տրամաբանությամբ:

2003 թ. օգոստոսի 1-ին նախկին նախագահ Ռ Քոչարյանը ՀՀ-ում գտնվող 42 մահապատժի դատապարտված դատապարտյալներին ներում շնորհեց` Սահմանադրության 55-րդ կետի հատկանիշներով: Այն ժամանակ գործող, 1961 թ. օրենսգրքով նախատեսված էր, որ ներումով մահապատիժը փոխարինվում էր 15 կամ 20 տարվա ազատազրկմամբ, սակայն, մեզ ներում շնորհելով, մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:

Վիկիլիքսյան «ոտնահետքերով»

Քրամեր պռոծիվ Քրամերա

Հեղինակ՝ Արզօ

սկիզբը` նախորդ համարում 

Արդարադատության պաշտոնյաները հավատարիմ են իրենց զենքերին
12. Գլխավոր դատախազ Հովսեփյանը եւ նրանից կախյալ վիճակում գտնվող արդարադատության նախարար Դանիելյանը վիճարկեցին Քրամերի գնահատականը՝ մարտի 1-2-ի դեպքերի եւ դրան հաջորդած ժամանակահատվածի վերաբերյալ նրանց իրականացրած միակողմանի արձագանքի շուրջ: Հովսեփյանը տեսանելիորեն նյարդայնացավ, երբ Քրամերը բարձրացրեց տասը զոհերի մահվան պատճառների հարցը, որոնց մեծ մասը մահացել է գանգային հատվածում հրազենային վնասվածքներից, եւ նաեւ այն փաստը, որ իշխանությունները քրեական գործեր չեն հարուցել այս սպանությունների հետ կապված: Տարօրինակ կերպով պնդելով, որ «այդ գիշերը մութ եւ քաոսային վիճակ էր»՝ Հովսեփյանն ասաց, որ դատախազները խնդիրներ են ունենում մահերի հետ կապված հատվածներն ու մանրամասները համադրելու գործում, հատկապես բալիստիկ փորձաքննության հետ կապված հարցերում, որտեղ նա նշեց, որ կողջուներ ԱՄՆ աջակցությունը՝ «օգնելու մեզ բացահայտել կրակողներին եւ գործեր հարուցել նրանց դեմ»:

Այսպիսի բաներ

Վտանգված հարաբերություննե՞ր

Էլիտար հարաբերությունների նրբություններին ծանոթ մի փորձագետ մեր թղթակցի ուշադրությունը հրավիրել է մի հետաքրքիր փաստի վրա. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ակտիվ համակիրներից մեկը դեկտեմբերի 5-ին մամուլից պեղել էր դեռեւս տարեսկզբին երգչուհի եւ Ռոբերտ Քոչարյանի հարս Սիրուշոյին վերաբերող մի բացասական հրապարակում, տեղադրել ֆեյսբուքի իր էջում եւ դրա տակ Սիրուշոյի մասին տհաճ մեկնաբանություններ գրել: Որ այդ էջի օգտատերը ԲՀԿ-ական է եւ Գագիկ Ծառուկյանի ակտիվ համակիր, երեւում է օգտատիրոջ լուսանկարներից: Իսկ երեկ քոչարյանական բլոգոսֆերայում հայտնվել է մի հրապարակում, որի իմաստն այն է, որ ԲՀԿ-ի միակ փրկությունը Ռոբերտ Քոչարյանն է. «ԲՀԿ-ն այս իրավիճակից կարող է դուրս գալ միայն այն դեպքում, երբ կարողանա քաղաքական կամք դրսեւորել ու խոստովանել, որ իր կայացումը տեղի է ունեցել շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի»: Նյութը, ի դեպ, վերնագրված է. «ԲՀԿ-ն վտանգի մեջ է»: Էլիտար հարաբերությունների նրբություններին ծանոթ փորձագետի կարծիքով` այս ամենը կարող է նշանակել, որ Քոչարյանի եւ Ծառուկյանի հարաբերությունները սրվում են:

Դեռ լռում են

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ չեկավ խորհրդարան: Իսկ նրա կուսակիցներն ԱԺ-ում երեկ առավել պասիվ էին: Անցյալ շաբաթ տեղեկություններ կային, որ ԲՀԿ-ն առաջիկա օրերին քննարկելու է նոյեմբերի 25-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունը: «Ճիշտն ասած, ես այդ առումով ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ իսկապես դեռեւս չի ստացվել այնպես, որ մենք հավաքվենք քաղխորհրդով կամ ավելի մեծ շրջանակով, որպեսզի իմանանք` այդպիսի բան լինելու է, թե ոչ»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Գա-գիկ, դիմացի՛ր

Դիմանալ եւս երկու ամիս

Գագիկ Ծառուկյան
Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի` որպես քաղաքական գործիչների հարաբերությունները հեռու են վստահելի գործընկերային լինելուց: Սարգսյանը մշտապես դոմինանտ դերակատարում է ունեցել, ինչը նրան թույլ է տվել Գ. Ծառուկյանի մասին արհամարհական եւ անհարգալից խոսել այլ անձանց մոտ: Գործընկերները այդպես չեն վարվում:

Անվստահության արմատները ձգվում են 2007 թվականի մայիսից, երբ տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները: Օգտագործելով հսկայական ռեսուրսներ  եւ հիմնվելով վարչական հզոր լծակների վրա, ԲՀԿ-ն անցկացրեց բավական վարժ ու ակտիվ նախընտրական արշավ` ձեռք բերելով շոշափելի առավելություն եւ  ընտրություններում Հանրապետականի հետ գրեթե հավասար ցուցանիշ ստանալու հնարավորություն: Հաշվի առնելով այն ժամանակ անցկացվող հարցումների արդյունքները, ժողովրդի կողմից ակնհայտ հոգնածությունը ութ տարի իշխանություն հանդիսացող Հանրապետականից, նախագահական նստավայրից եկող նշանակալի աջակցությունը, շատերը հավատում էին, որ ԲՀԿ-ն, եթե անգամ զիջի ՀՀԿ-ին, ապա` մի քանի տոկոսից ոչ ավելի: Դա նաեւ համապատասխանում էր Ռ. Քոչարյանի ծրագրին. նման արդյունքի դեպքում նա ստանում էր խաղի հնարավորություն եւ կարողանում առաջ քաշել այլընտրանքային նախագահի թեկնածու` որպես մրցակից Ս. Սարգսյանին:

Եւս մեկ նախագահացու

Հոդված Յիրիկյանի մասին

Ռուսական cnews.ru կայքը «MTC-ը վարկավորել է Հայաստանի պոտենցիալ նախագահին» վերնագրով հոդվածում ուշագրավ տվյալներ է հրապարակել «Vivacell» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասին: Հոդվածում մասնավորապես նշվում է, որ ռուսական MTC-ը 90 միլիոն դոլարի վարկ է տրամադրել իր հայաստանյան դուստր ընկերության` «Ղ-Տելեկոմ»-ի համասեփականատիրոջը` լիբանանյան Պիեռ եւ Մուսա Ֆատուշ ընտանիքին: Ըստ կայքի, շուկայի մասնակիցները չեն բացառում, որ վարկը կարող է պետք գալ Ֆատուշների ընտանիքի բարեկամ, «Ղ-Տելեկոմի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի քաղաքական հավակնությունների իրականացման համար, որին դիտարկում են որպես Հայաստանի Հանրապետության նախագահի հնարավոր թեկնածու:

Խմորումներ

«Հուղարկավորություն» երկու «դիակով»

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան
Ռոբերտ Քոչարյանի շրջապատի հետ կապեր ունեցող մարդիկ պնդում են, թե Քոչարյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերջնական որոշում է կայացրել: Քննարկումներն, ըստ այդմ, վերաբերում են այդ մասնակցության ձեւերին:

Բնական է, Քոչարյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու չի առաջադրվի: Եւ ուրեմն, ինչպե՞ս է պատրաստվում մասնակցել ընտրություններին: Քոչարյանականների ցանկությունը նրա անվամբ` կուսակցությունների դաշինքի ստեղծումն է, որի կազմում կընդգրկվեն «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀՅ դաշնակցությունը, մի քանի այլ կուսակցություններ եւ անհատներ: Այս գաղափարը, սակայն, խանդավառություն չի առաջացնում ոչ ԲՀԿ-ում, ոչ ՀՅԴ-ում:

Վերջինս, սփյուռքյան գործունեության համատեքստում, կարեւորում է իր դերի բացառիկությունը եւ եթե նույնիսկ պատրաստ է աջակցել Քոչարյանին, չի կարող համակերպվել իր եւ իր անվան տարրալուծմանը որեւէ դաշինքի մեջ:  Այդօրինակ տարրալուծումը Դաշնակցության համար ներկայանալիության եւ ինքնության լուրջ խնդիրներ կհարուցի սփյուռքում: ՀՅԴ-ն կհամաձայնի դաշինքի, թերեւս, միայն այն պարագայում, եթե այդ դաշինքը կոչվի իր եւ ոչ թե որեւէ այլ անունով:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter