Արխիվ

Չորեքշաբթի, Փետրվար 22 2012

Դիմակավորվել են ու լիցքաթափվել

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորած ութ հոգանոց պատվիրակությունը արդեն 6-րդ օրն է Բրազիլիայում է եւ, Գյումրիում պտտվող լուրերի համաձայն, ներկա է գտնվել Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ կառնավալին: Կան խոսակցություններ, որ քաղաքապետն ու իր պատվիրակության անդամները դիմակահանդեսին պատրաստվել են ու ներկայանալու են հավուր պատշաճի, գնել են հատուկ, թանկարժեք, գունավոր դիմակներ: Ըստ մեզ հասած տեղեկությունների, քաղաքապետի ղեկավարած պատվիրակության կազմում են փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, Գյումրու քաղաքաշինության տեսչության պետ, Հանրապետական կուսակցության Շիրակի մարզի կառույցի ղեկավարի տեղակալ Ժորա Միքայելյանը, Գյումրի-1 սոցիալական ծառայության պետ Ներսիկ Ղարաքեշիշյանը, Գյումրու ավագանու անդամներ: «Քաղաքապետի ղեկավարած պատվիրակության կազմում բացառապես քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցների ղեկավարներ են եւ քաղաքապետարանի աշխատակիցներ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի մամլո պատասխանատու Լիլիթ Աղեկյանը:

Առանց մտածելու ժամանակի

Մեր թերթի թղթակից Հայկ Գեւորգյանը, որը «վրաերթի» հետ կապված հայտնի պատմությունից 20 օր հետո` այս տարվա փետրվարի 3-ին կալանավորվեց, երեկ վերջապես ստացավ իր կալանքի վերաբերյալ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի որոշումը: Ինչպեսեւ սպասվում էր, որոշման մեջ սենսացիոն մանրամասներ կան: Դատավոր Արշակ Վարդանյանի` հունվարի 23-ին կայացրած որոշումից տեղեկանում ենք, որ Հայկ Գեւորգյանի նկատմամբ քրգործը հարուցվել է դեռ 2011 թվականի մարտի 15-ին: Պարզ է, չէ՞, «վրաերթը» տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 13-ին, իսկ դրան վերաբերող քրեական գործը հարուցված է եղել դրանից 10 ամիս առաջ: Դատական նիստը, որում քննարկվել է Հայկ Գեւորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը, տեղի է ունեցել դռնփակ, տեւել է 18 րոպե, որի ընթացքում դատավոր Արշակ Վարդանյանը հասցրել է մանրամասն ուսումնասիրել 23 էջ փաստաթուղթ, այդ թվում նաեւ «տուժողի» ձեռագիր ու դժվարընթեռնելի ցուցմունքը, դատաբժշկական եզրակացության անընթեռնելի տեքստը: Թե քանի րոպե է մտածել դատավորը ՀՀ քաղաքացուն կալանքի ենթարկելու մասին որոշումը կայացնելուց առաջ` կռահեք ինքներդ: Նշենք, որ Արշակ Վարդանյանը ԽՍՀՄ ԿԳԲ-ի հայտնի քննիչ, ապա նաեւ դատավոր Ժորա Վարդանյանի որդին է: Մինչ դատավոր դառնալը նա ընդգրկված էր «Մարտի 1-ի» գործը քննող քննչական խմբում` որպես քննիչ:

Մի քիչ փող աած-ին

ՀՀ կառավարության առաջիկա նիստում նախատեսվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը 36 մլն դրամ հատկացնելու որոշում կայացնել: Պարզվում է, որ ԱԱԾ-ի հնարավորությունները չեն բավարարում կայքերին հետեւելու համար: Հետեւելը, բնականաբար, ԱԱԾ-ն ձեւակերպում է «սպասարկում» բառով: «ՀՀ-ում ինտերնետային կապի արագությունների եւ հոսքերի ծավալների կտրուկ աճի հետեւանքով, հանգույցի առկա հզորություններով գործող կայքերի եւ ցանցերի անխափան սպասարկումը շարունակելու նպատակով լրացուցիչ համակարգչային սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտություն է առաջացել»,- այսպես է պատճառաբանել ԱԱԾ-ն իրեն 36 միլիոն դրամ լրացուցիչ գումար հատկացնելու անհրաժեշտությունը: ԱԱԾ-ն ըստ ամենայնի, չի հասցնում «սպասարկել» ընդդիմադիրների էլեկտրոնային նամակագրությունները:

Օրակարգ: 

Ետքայլեր

Ի հեճուկս ընդդիմության ակնկալիքների, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է Հայաստան գործուղել 250 կարճաժամկետ եւ 24 երկարաժամկետ դիտորդ: Ավելի քիչ, քան 2007-ին եւ 2008-ին:

2007 թվականի մայիսի 12-ի ՀՀ ԱԺ ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ունեցել է 411 կարճաժամկետ դիտորդ, որոնք մասնակցել են միայն քվեարկության օրվա դիտարկմանը: Բացի այդ, եղել է նաեւ 29 երկարաժամկետ դիտորդից եւ 15 փորձագետից բաղկացած խումբ: 2008-ի նախագահական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ուղարկել է 28 երկարաժամկետ եւ 333 կարճաժամկետ դիտորդ ու 16 հոգանոց փորձագիտական խումբ: Թվում էր, թե 2008 թվականի նախագահական ընտրությունների եւ դրան հաջորդած իրադարձությունների ֆոնին ԵԱՀԿ-ն պետք է ավելացնի իր դիտորդների թիվը առաջիկա ընտրություններում: Սակայն, զարմանալիորեն, հակառակ պատկերին ենք ականատես լինում: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը մի քանի անգամ հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ակնկալում է ԵԱՀԿ մինչեւ երկու հազար դիտորդի մասնակցություն:

տես էջ 3

Առանց բյուջեի

Վարդան Ղալումյան
Իջեւանի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանը պաշտոնավարման առաջին իսկ ամիսներին լուրջ խոչընդոտի է հանդիպել: Արդեն որերորդ անգամ հնարավոր չի լինում ավագանու նիստ անցկացնել քաղաքի 2012թ. բյուջեն հաստատելու համար:

Նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանի կողմնակից ավագանու անդամները բոյկոտում են ավագանու նիստերը, ինչի հետեւանքով քվորում չի հավաքվում: Նույնը տեղի է ունեցել նաեւ երեկ: Այսպիսով, քաղաքապետարանն աշխատում է առանց հաստատված բյուջեի: Նշենք նաեւ, որ Տավուշի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում տարօրինակ մի փաստով. հունվարի 26-ի գիշերը քաղաքապետարանի մի աշխատակից մուտք է գործել քաղաքապետարանի շենք եւ այնտեղ գույքահարկի հետ կապված ինչ-որ տվյալներ փոխել: Վարկած կա, որ դա արել է նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի դրդմամբ: Մեկ այլ վարկածով գիշերը հենց Ներսիսյանն է նրան բերել քաղաքապետարան` սպիտակ ջիփով:

Հաստատում է (2012-2-22)

 Նիկոլայ Բորդյուժա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեկ տեղի ունեցած հեռուստակամրջի ժամանակ հաստատել է տեղեկությունները, թե ՀԱՊԿ արագ արձագանքման զորքերը կարող են օգտագործվել անդամ ուժերի ներքին բախումների ժամանակ:

Որ ՀԱՊԿ ղեկավարները նման պայմանավորվածություններ են ձեռք բերել, «ՀԺ»-ն տեղեկացրել էր դեռ 2011թ. դեկտեմբերի 21-ի համարում: Մինչ օրս այդ լուրը պաշտոնական հաստատում չէր ստացել:

տես էջ 7

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31