Համաձայն ՀՀ կրթության
եւ գիտության
նախարարության որոշման,
դպրոցի տնօրենը
նախ պետք
է ունենա
համապատասխան հավաստագիր,
ապա, ըստ
գործող մրցութային
կարգի, ընտրվի
դպրոցի կառավարման
խորհրդի կողմից`
ունենալով առնվազն
5 կողմ ձայն:
Սակայն ՀՀ
Կոտայքի մարզի
Թեղենիքի միջնակարգ
դպրոցում այս
գործընթացները, անհասկանալի
պատճառներով, ստացան
այլ բնույթ,
որի մանրամասները
կցանկանայի ներկայացնել
ընթերցողի ուշադրությանը:
Մեր խորին համոզմամբ,
այս բոլոր
բացթողումները սկիզբ
են առել
դպրոցի կառավարման
խորհրդի կազմի
ոչ օբյեկտիվ
ընտրությամբ: Յուրաքանչյուր դպրոց,
ըստ օրենքի,
պետք է
ունենա 8 անդամներից
կազմված կառավարման
խորհուրդ: Խորհրդի 2 անդամ
առաջադրվել է
մարզպետարանի կողմից,
2 անդամ` համայնքի
ղեկավարի, 2 անդամ`
դպրոցի կողմից
եւ 2 անդամ`
ծնողկոմիտեի կողմից:
Սակայն, դպրոցի
տնօրեն Լաուրա
Գրիգորյանը, որին
դպրոցում կոչում
են Սարոյան
ազգանունով, օգտագործելով
իր պաշտոնական
դիրքը, խորհրդի
կազմում ընդգրկել
է իր
ամուսնուն` Գեւորգ
Գրիգորյանին, եղբորը`
Վահան Սարոյանին,
եղբոր կնոջը`
Սուսաննա Մխիթարյանին
եւ խնամուն`
Անուշ Շախկյանին:
Հարկ եմ
համարում նշել,
որ Վահան
Սարոյանն ու
Սուսաննա Մխիթարյանը
ամուսիններ են,
իսկ վերջինս
ոչ թե
ընտրվել, այլ
նշանակվել է
խորհրդի նախագահ
եւ հանդիսանում
է դպրոցի
ուսմասվարը: