Արխիվ

Չորեքշաբթի, Փետրվար 1 2012

Քաղաքական դատավարության կանոններով

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Պողոսյանը երեկ շարունակվող դատավարության ժամանակ դատական սանկցիա է կիրառել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ եւ նրան հեռացրել դատական նիստերի դահլիճից: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, թե իբր Առաքելյանը խախտել է կարգը դատական նիստերի դահլիճում: Նման բան, իհարկե, չի եղել: Եւ տարօրինակն այն է, սակայն, որ դատավորը ոչ թե «կարգը խախտելուց» անմիջապես հետո է Առաքելյանին հեռացրել դահլիճից, այլ կես ժամ ընդմիջում անելուց հետո: Երեւի ճշտվել է վերեւների հետ: Իսկ հարցը իսկապես լուրջ է, որովհետեւ օգոստոսի 9-ի տխրահռչակ միջադեպի պաշտոնական վարկածը ըստ էության չի դիմանում դատական քննությանը: Տուժող կարմիր բերետավորները Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ «ամբաստանյալների» եւ նրանց պաշտպանների հարցերի ճնշման տակ սկսում են հիմարություններ դուրս տալ, մոռանալ, թե ինչ են գրել նախաքննական ցուցմունքներում, խճճվել եւ այլն, եւ այսպես շարունակ:

Մարդկային կամքին երկրպագելիս

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության Նովակ Ջոկովիչ-Ռաֆայել Նադալ եզրափակիչը գերազանցեց բոլոր սպասելիքները եւ դուրս եկավ զուտ մարզական իրադարձության շրջանակներից: Դա ոչ թե թենիսի հանդիպում էր, այլ մի յուրօրինակ պատում` մարդկային կամքի մասին: Ջոկովիչն ու Նադալը կորտում անցկացրին շուրջ վեց ժամ, եւ այդ վեց ժամվա ընթացքում, մինչեւ վերջին րոպեները, չկար հստակություն, թե ում է բաժին հասնելու հաղթանակը: Շուրջ վեց ժամ տեւած հանդիպումն էլ անկայուն էր` մարտ ամսվա նման. երրորդ սեթից հետո թվում էր, թե ահա Ջոկովիչը ջարդել է հակառակորդին եւ հաջորդ պահին կհաղթի առանց դժվարության: Բայց տպավորությունը սխալ էր, Նադալը չհանձնվեց, վերականգնեց դիրքերը եւ ստացավ հոգեբանական առավելություն: Սրանից հետո թվում էր արդեն, թե Ջոկովիչը չի կարողանա հաղթահարել հաղթանակը բաց թողածի հոգեբանական ճնշվածությունը: Դեմքից, կեցվածքից, շարժուձեւից, խաղից երեւում էր, թե հուսահատված է եւ հանձնված, բայց այս տպավորությունն էլ սխալ դուրս եկավ: Հետո հաղթանակի վստահելի շանսը ձեռքից բաց թողեց Նադալը, ու թվում էր` կկոտրվի վերջնականորեն: Բայց այսպես չստացվեց, ու մինչեւ խաղի վերջին վայրկյանը ոչ ոք չէր կարող ասել, թե ինչով է ավարտվելու այդ եզրափակիչը: Ի վերջո, հաղթեց Ջոկովիչը, բայց Նադալը չպարտվեց: Նադալը պարտվեց սպորտային իմաստով, բայց պարտվեց որովհետեւ թենիսի կանոններն են այդպիսին. ոչ ոքի չկա, մեկնումեկը պետք է հաղթեր, եւ հաղթեց Ջոկովիչը: Բայց հաղթողը, մեծ հաշվով, մարդկային կամքն էր:

Օրակարգ: 
Օրակարգ

Տուգանեց

Վարդան Ղուկասյան
Երեկ պարզվեց, որ Հովհ. Թումանյանի թբիլիսյան բնակարանը գնելու է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, մինչդեռ հայտնի էր, որ բնակարանը գնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Ըստ լավատեղյակ աղբյուրների, Սերժ Սարգսյանն է ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանից պահանջել` հրաժարվել Թումանյանի թբիլիսյան տունը գնելու ծրագրից: Սարգսյանն իր այս դիրքորոշումը բացատրել է նրանով, որ չի կարելի Թումանյանի անունը դարձնել նախընտրական քարոզչության առարկա, իր հերթին խոստանալով գնումն այնպես կազմակերպել, որ դա չդիտվի որպես PR` ՀՀԿ-ի օգտին: Իշխանական մեր աղբյուրները պարզաբանում են նաեւ, թե ինչու է տվյալ հարցի լուծումը դրվել հենց Վարդան Ղուկասյանի վրա: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը այսպիսով պատժում է Գյումրիի քաղաքապետին` «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի հետ կապված անիմաստ սկանդալից խուսափել չկարողանալու համար: Հիշեցնենք, որ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի տարելիցի օրերին Ղուկասյանը իր  հյուրանոցի բացումն արեց, ինչը վատ արձագանք գտավ գյումրեցիների եւ ընդհանրապես հայաստանցիների շրջանում:

տես էջ 6

Ավելի ծանր

Բանգլադեշցի Համո
Հունվարի 19-ին կալանավորված Աշոտ Ավետիսյանի` «Բանգլադեշցի Համոյի» մեղադրանքը երեկ ծանրացվել է: Եթե մինչ այժմ նրան սպառնում էր մինչեւ 5 տարվա ազատազրկում, ապա հիմա` մինչեւ 3-7 տարվա ազատազրկում:

Այս մասին երեկ մեզ հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Ի սկզբանե Ավետիսյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է միջին ծանրության վնասվածքներ հասցնելով), այժմ մեղադրվում է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով), նաեւ` ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Հենց այս հոդվածն է նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում:

Օրակարգ

Մինուս 106 հազար

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2010 եւ 2011 թվականների ընթացքում ՀՀ-ից մեկնել եւ այլեւս չի վերադարձել ավելի քան 106 հազար քաղաքացի:

2010-ին, ըստ ԱՎԾ-ի, ՀՀ է ժամանել 1 մլն 38 հազար 404, մեկնել է` 1 մլն 87 հազար 530 ՀՀ քաղաքացի: Տարբերությունը` 49 հազար 126: 2010-ին այդ տարբերությունը կազմել է 57 հազար 240 քաղաքացի: 57240+49126=106366:

տես էջ 2

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31