Արխիվ

Հինգշաբթի, Սեպտեմբեր 30 2010

Օմբուդսմենը կեղծ է ու նեղացկոտ

Երեկ մամուլում լուր էր հրապարակվել, որ անդրադառնալով ՄԻՊ արագ արձագանքման խմբի աշխատակիցների կողմից սեպտեմբերի լույս 28-ի գիշերը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին այցելելու հանգամանքին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ասել են, որ ահազանգը կեղծ է եղել եւ որ մինչեւ այս էլ իրենք երկու համանման կեղծ ահազանգեր են ստացած եղել: Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները «Կոշ» ՔԿՀ էին այցելել ահազանգով, որ այդ գիշեր Նիկոլ Փաշինյանի վրա հարձակում է նախապատրաստվում: Երեկ մեր թղթակիցը օմբուդսմենից փորձել է պարզել, թե որոնք են նախկին երկու «կեղծ ահազանգերը» եւ ինչ պետք է լինի, որ ահազանգն իրենք կեղծ չհամարեն, արդյոք դրա համար հարկավոր է, որ մարդու հետ հաշվեհարդար տեսած-վերջացրա՞ծ լինեն:

Ասա` կլինի, մի ասա` չի լինի. եւ հակառակը

Դերենիկ Դեմիրճյանի եւ Ավետիք Իսահակյանի մասին մի հայտնի զրույց կա: 80-ին մոտ Դեմիրճյանը իր հասակակից ընկերոջ հետ զրույցներից մեկի ժամանակ հետաքրքրվում է, թե արդյոք նա սեռական կյանքի ընդունակություն դեռեւս ունի՞: Իսահակյանը ափսոսանքով բացասական է պատասխանում: Եւ Դեմիրճյանը խոստովանում է, որ ինքն էլ նույն վիճակում է ու այս կապակցությամբ հոգոց է հանում. «Հարեւանս մեր տարիքին է, բայց իր մոտ բոլոր ֆունկցիաները գործում են»: «Ի՞նչ գիտես»,- հետաքրքրվում է Իսահակյանը: «Ինքն է ասում»,-հետեւում է Դեմիրճյանի պատասխանը: «Դու էլ ասա»,-խիստ գործնական առաջարկում է Իսահակյանը: Ինտելեկտուալ-էլիտար խնջույքների պարտադիր մաս կազմող այս պատմությունը Հայաստանում, կարծես, պետական քաղաքական ուղենիշ է դարձել:

Օրակարգ: 

Փախել է ԱՄՆ

Ըստ իրազեկ աղբյուրների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կադրերի բաժնի նախկին պետը` Վարդան Եղիազարյանն այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Մեր տեղեկություններով նա ԱՄՆ է մեկնել «Գրին քարտով», որը շահել է խաղարկությամբ:

ԱԱԾ-ի կադրերի բաժնի պետը այդ գերատեսչության այն եզակի պաշտոնյաներից է, ով տիրապետում է կամ, առնվազն, իրավունք ունի ծանոթանալ այդ կառույցի կադրերի ողջ բազային` գործակալներից սկսած` վերջացրած արտերկրում եղած լրտեսներով: Այսօրվա տեխնիկական պայմաններում այդ ինֆորմացիան կարող է ամփոփվել փոքրիկ մի չիպում: ԱՄՆ-ում ռուսական գործակալների բացահայտման վերջին սկանդալային պատմությունից հետո լուրեր տարածվեցին, որ սկզբնական ինֆորմացիայի արտահոսքը եղել է ՀՀ ԱԱԾ-ից: Դրա հիման վրա էլ բացահայտվել էր ողջ ցանցը: Արդյոք այդ արտահոսքը հենց ԱԱԾ կադրերի բաժնի պետի ԱՄՆ մեկնելու արդյունքում չի եղել` ոչ ոք չի կարող ասել: Իսկ այն, որ ԱԱԾ-ում նման պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձը պատրաստ է «Գրին քարտով» Հայաստանից հեռանալ եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում, այլ կերպ, քան խայտառակություն` հնարավոր չէ որակել:

Օրակարգ

Անգամ Աբովյանում

Գագիկ Ծառուկյան
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Աբովյանի տարածքային հարկային տեսչությունը մոտ երկու ամիս է ղեկավար չունի, քանի որ այդ կառույցի նախկին ղեկավարի` Աշոտ Բաղդասարյանի հրաժարականից հետո նոր պետ դեռեւս չի նշանակվել:

Ըստ իրազեկ աղբյուրների, Աշոտ Բաղդասարյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մարդկանցից է: Երկու ամիս առաջ հայտնի է դարձել, որ Աբովյանի հարկայինի պետը պետք է փոխվի: Ծառուկյանը փորձել է այդ պաշտոնում կրկին իր մարդկանցից մեկի թեկնածությունն առաջադրել, սակայն, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նրան տեղեկացրել է, որ ինքն ի վիճակի չէ այդ խնդիրը լուծել եւ որ փոխարինողին ինքը չի որոշելու: Արդյունքում Աշոտ Բաղդասարյանը ազատման դիմում է ներկայացրել եւ ընդհանրապես հարկայինից դուրս է եկել, իսկ նրա պաշտոնը երկու ամիս արդեն թափուր է:

Ուղերձ է գրել

Լեւոն Տեր-Պետրոսյան
Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը ուղերձ է պատրաստել` ուղղված ԵԽ գլխավոր քարտուղար Տյուրնբորն Յագլանդին: Ուղերձը ԵԽ հայաստանյան գրասենյակին կհանձնվի հոկտեմբերի 1-ին կայանալիք երթի մասնակիցների կողմից:

Ուղերձի տեքստը երեկ քննարկվել եւ հաստատվել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում կայացած քաղխորհրդի նիստի ընթացքում, որը վարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31