Արխիվ

Ուրբաթ, Սեպտեմբեր 3 2010

Հանրահավաքը պետք է կայանա Ազատության հրապարակում

Վերջին երկու օրերին քննարկվող թիվ մեկ թեման է` ի՞նչ է որոշելու Հայ ազգային կոնգրեսը. սեպտեմբերի 17-ին հրավիրված հանրահավաքն անցկացնելու է Ազատության հրապարակո՞ւմ, թե Մատենադարանին հարող հրապարակում: Ըստ որոշ գնահատականների, սա այն բացառիկ դեպքերից է, երբ հանրահավաքի անցկացման վայրն ավելի կարեւոր է, քան նույնիսկ ասելիքը: Ավելի ճիշտ` ինչ-որ առումով հանրահավաքի վայրի ընտրությունից է կախված ասելիքը: Դեռեւս հուլիսի 28-ին սեպտեմբերի 17-ի հանրահավաքի անցկացման վայր էր հայտարարվել Ազատության հրապարակը: Համենայնդեպս քաղաքացիների, ակտիվիստների մեջ կասկած չկար, որ 2008-ի Մարտի 1-ից հետո առաջին անգամ այդ օրը հանրահավաք է անցկացվելու Ազատության հրապարակում:

10 զոհ եւ 0 բացահայտում

Ինչպե՞ս կարող էր պատահել, որ 2008 թվականի Մարտի 1-ի 10 զոհերից ոչ մեկի մահվան հանգամանքները 2.5 տարվա ընթացքում չբացահայտվեին: Նման բան կարող էր տեղի ունենալ միայն մեկ դեպքում, եթե ճշմարտությունը չբացահայտելու քաղաքական որոշում կայացված լիներ իշխանության ամենավերին օղակներում: Այլապես մենք կունենայինք որոշ թվով բացահայտումներ, մի քանի մարդասպաններ կհայտնվեին ամբաստանյալի կարգավիճակում, ինչը մեզ կհամոզեր, որ ՀՀ իրավապահ մարմինները ջանք ու եռանդ չեն խնայում, իրենցից կախված ամեն ինչ անում են, որ բացահայտեն ճշմարտությունը եւ պատժեն մեղավորներին:

Օրակարգ: 

Գալիս են նորից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Իգոր Պոպովը եւ Բեռնար Ֆասիեն սեպտեմբերի 7-9-ին ժամանելու են տարածաշրջան: Այցը սկսվելու է Բաքվից, սեպտեմբերի 8-ին նրանք կլինեն Ստեփանակերտում, մեկ օր անց` Երեւանում:

Այս մասին ադրբեջանական «Trend» գործակալությանը երեկ հեռախոսով տեղեկացրել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Նույն աղբյուրի փոխանցմամբ, «այցի հիմնական նպատակն է մանրամասնորեն քննարկել դեպի օկուպացված տարածքներ ուղարկվելիք հետազոտական առաքելության ձեւավորման հետ կապված հարցեր»: Հետազոտական առաքելությունը ստեղծվելու է ադրբեջանական կողմի խնդրանքով եւ պետք է պարզի` որքանով են հիմնավոր Լեռնային Ղարաբաղի ու դրան հարակից շրջանների` հայերով վերաբնակեցման շուրջ Ադրբեջանի բողոքները: Ստեղծվելիք առաքելությունը, որի մեջ ընդգրկվելու են նաեւ համանախագահները, տարածաշրջան պետք է ժամանի այս ամսվա ընթացքում: Թե ինչ կապ ունի համանախագահների այցը ՄԱԿ-ի ԳԱ-ում սպասվող քննարկումների հետ, առայժմ հստակ չէ:

Զարգանաս դու

Արմեն Ռուստամյան
«Մեր թիվ մեկ խնդիրն է հասնել իշխանափոխության»,- «Դինամո» մարզադահլիճում երեկ ՀՅԴ-ի կազմակերպած հանրահավաք-տոնախբությունում հայտարարել է այդ կուսակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

ԼՂՀ անկախության օրվան նվիրված հանրահավաք-տոնախմբության մոտ 1500 մասնակիցներին Ռուստամյանը պարզաբանել է, որ իրենց անհրաժեշտ է իշխանափոխությունը հասունացնել, «որպեսզի իշխանության գա այնպիսի ուժ, որը կկառավարի «Զարգանալ չզիջելով» կարգախոսով»: Ըստ ԳՄ ներկայացուցչի, Հայաստանում մինչեւ օրս չի եղել որեւէ իշխանություն, որը կառաջնորդվի իրենց` «Զարգանանք չզիջելով» կարգախոսով: Ռուստամյանը հայտարարել է, թե իբր ընդդիմության շարքերում կան ուժեր, որոնք ասում են, որ զարգանալու համար անհրաժեշտ է ԼՂՀ-ն զիջել: ԳՄ ներկայացուցիչը, սակայն, անուններ չի տվել եւ չի հստակեցրել, թե կոնկրետ ում նկատի ունի:

Շատ քիչ ենք

2010-2011 ուսումնական տարում Ադրբեջանում առաջին դասարան է գնացել 123 հազար 844 երեխա: Սա 5 հազարով ավելի է, քան նախորդ ուս.տարում: Իսկ ընդհանուր առմամբ Ադրբեջանի դպրոցներում սովորում է 1 միլիոն 342 հազար 500 աշակերտ:

Համեմատության համար նշենք, որ այս տարի Հայաստանում, ԿԳՆ նախնական տվյալներով, առաջին դասարան է գնացել մոտ 37 հազար երեխա` նախորդ տարվա 36 հազարի համեմատ: Հայաստանյան դպրոցներում, ընդհանուր առնանբ, սովորում է 392 հազար 946 երեխա:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29