Արխիվ

Հինգշաբթի, Սեպտեմբեր 2 2010

Սոված մարդն ամեն ինչի ընդունակ է

Երեկ առավոտյան Մարտի 1-ի զոհերի մի խումբ ծնողներ ԵԽԽՎ գրասենյակի ներկայացուցիչ Սիլվիա Դեհեին հանձնեցին իրենց ստորագրություններով բողոք-պահանջ` ուղղված ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մ.Սորինասին եւ ԵԽԽՎ նախագահ Մ.Չավուշօղլուին: Զոհերի ծնողները իրենց որդիների զոհվելու երկուսուկես տարվա կապակցությամբ եվրոպական արժեքներ քարոզող կառույցի ղեկավարներից եւս մեկ անգամ պահանջում են հետեւողական լինել եւ ՀՀ իշխանություններին պարտադրել բացահայտել Մարտի 1-ի սպանությունները: Երեկ, սակայն, նրանք համոզմունք են հայտնել, որ դա հնարավոր է միայն ՀՀ-ում իշխանափոխությունից հետո:

Սերժադաշնակցական սիլլոգիզմ

Սերժ Սարգսյանի շրջապատը որպես հեղափոխական նորույթ էր փորձում ներկայացնել ֆուտբոլային դիվանագիտությունը, որպես նոր մոտեցում եւ ճեղքում հայ դիվանագիտության պատմության մեջ: Մինչդեռ հիմա արդեն ակնհայտ է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը նույնությամբ կրկնել է այն ցիկլը, որ մեր պատմության մեջ գրանցվել է արդեն: Դրա ամենացայտուն օրինակը հայ-թուրքական մերձեցման փորձն էր 20-րդ դարասկզբին, երբ ավանդական կուսակցությունները` դաշնակների գլխավորությամբ, խիստ ոգեւորված երիտթուրքերի իշխանության գալով, ինքնամոռաց աճապարեցին նրանց հետ եղբայրանալ:

Օրակարգ: 

Իսկ ո՞վ է սպանողը

ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում սպանված Վ. Խալաֆյանի գործով ամբաստանյալ, տեղի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը ֆիզիկական անվտանգության խնդիր ունի:

Հարությունյանը Խալաֆյանի գործով դատական վերջին նիստի ժամանակ հայտարարել էր, թե ինքնասպանություն չի եղել եւ չի բացառվում, որ վաղը կայանալիք նիստում բացահայտի մարդասպանին: Հարությունյանի վերջին հայտարարությունից հետո, ըստ Չարենցավանի մեր աղբյուրների, նրա հարազատների վրա լուրջ ճնշումներ են գործադրվել, իսկ կնոջ` Արաքս Մկրտումյանի ազգականներից մեկը տարվել է ոստիկանության բաժին, որտեղ տեղի փոխոստիկանապետ Սամվել Տոնոյանը նրա հասցեին սպառնալիքներ է տեղացել: Մկրտումյանը երեկ մեզ հետ զրույցում ասում էր, թե իր հարազատներին չեն սպառնացել, սակայն ամուսնուն զգուշացրել են, որ եթե շարունակի դատարանում հայտարարություններ անել, նրան կտանեն ԱԱԾ մեկուսարան: Հարությունյանի հարազատները, որ պնդում են, թե գիտեն` ով է Խալաֆյանին խոշտանգողը, լուրջ մտավախություններ ունեն, որ Հարությունյանին կարող են ֆիզիկապես ոչնչացնել:

Գրոհ Գերասի վրա

Մեր տեղեկություններով` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը («6-րդ վարչություն») ինչ-որ քրեական գործով ստուգումներ է իրականացնում ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում:

Երեկ մեր թղթակցին չի հաջողվել ՀՀ ոստիկանությանից եւ գյուղնախից այս լուրի հետ կապված պաշտոնական պատասխան ստանալ: Փոխարենը գյուղնախից հաստատել են մեկ այլ կառույցի` ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրենց նախարարությունում ստուգումներ անցկացնելու փաստը: Այս ստուգումները սկսվել են գյուղնախի ենթակայության քոլեջներից չորսի աշխատանքից ազատված տնօրենների բողոքի հիման վրա: Իսկ «6-րդ վարչությունը», ըստ լուրերի, գյուղնախում ստուգումներ է սկսել գնումների գործակալության` նշված նախարարության կողմից ապօրինի ինչ-որ ծառայություններ ձեռքբերելու մասին բողոքի հիման վրա:

Ամսի 7-ին

Ադրբեջանի կողմից ներկայացված «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկման է դրվելու սեպտեմբերի 7-ին, այլ ոչ թե 9-ին, ինչպես ավելի վաղ էր նախատեսվում:

Այս մասին երեկ տեղեկացրել է ՄԱԿ-ի կայքէջը: Նույն օրը քննարկվելու է ԼՂ վերաբերյալ եւս մի նախագիծ` վերնագրված «Տեւական հակամարտությունները ՎՈՒԱՄ տարածարջանում եւ դրանց ազդեցությունը միջազգային անվտանգության վրա»:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29