ԻրավականSyndicate content

Ընդդեմ խոսքի ազատության

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմի հայտարարությունը

2012թ. փետրվարի 3-ին, ժամը 11-ի մերձակայքում, ոստիկանական «հատուկ ուժային» գործողությամբ ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանը եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս ընթացքում Հայկ Գեւորգյանին զանգ կատարելու հնարավորություն չի տրվել, որեւէ պաշտոնական մարմին հարազատներին տեղյակ չի պահել նրա գտնվելու վայրի մասին:

ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները լրագրողին կալանավայր տեղափոխելու որոշումը բացատրել են նրանով, որ դեռեւս հունվարի 23-ից Հայկ Գեւորգյանը գտնվում է հետախուզման մեջ` իր կողմից վարվող մեքենայի հետ կապված ճանապարհատրանսպորտային ինչ-որ պատահարի առնչությամբ: 

Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով` մարդու նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել, եթե նրա գտնվելու վայրը հայտնի չէ, եւ նա թաքնվում է քննությունից:

Գտել են

Երեկ տեղեկացանք, որ հունվարի 21-ին Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից փախուստի դիմած կասկածյալ Էդմոնդ Ծատուրյանը հունվարի 30-ին կալանավորվել է: Այդ դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրգործ է հարուցվել ՀՀ քրօրի 315-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական անփութություն): Գործով որպես կասկածյալ անցնում են փախուստի դիմած ձերբակալվածին ուղեկցած 2 ոստիկան` Շենգավիթի բաժնի աշխատակիցներ Գարիկ Գահմանյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Փեթակ» մեծածախ առեւտրի կենտրոնում 1 արկղ սառեցված հավ գողանալու փորձի համար ձերբակալված Էդմոն Ծատուրյանն ու նրա ընկեր Կարեն Թագվորյանը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել էին Շենգավիթի դատարան, որտեղ Ծատուրյանը խնդրել էր իրեն զուգարան ուղեկցել եւ պատուհանից դիմել էր փախուստի: Իսկ Կարեն Թագվորյանը նույն օրը կալանավորվել էր:

Հիշում է Պեպոյին

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, երեկ զանգահարել էր «ՀԺ» խմբագրություն. նա սրտնեղել էր մեր թերթի երեկվա համարում տպագրված այն լուրի առիթով, որտեղ նշել էինք, որ Մարգար Օհանյանի դատավարությանը մասնակցող ոչ մի հայտնի մարդ չի ընդունում, որ դատավարությանը մասնակցում է Օհանյանին աջակցելու համար: Ստորեւ ներկայացնում ենք Հակոբ Հակոբյանի հետ մեր հարցուպատասխանը.

- Նախօրեին դուք Օհանյանին աջակցելու համա՞ր էիք գնացել դատի:
- Այո: Սովի տարիներին ինքը Վրաստանի սահմանից ապրանքը բերում հասցնում էր Հայաստան: Ես այդ ժամանակ աշխատում էի պետական համակարգում, եւ բոլոր բեռները, որոնք մենք բերում էինք, Մարգար Օհանյանն էր, որը պետության կողմից նշանակված էր որպես ոստիկան, որը այդ ամենը ուղեկցում էր Վրաստանի սահմանից դեպի Հայաստան: Այդ ամեն ինչը ես տեսել եմ: Ու հիշում ենք իրա արածները: Այն ժամանակ Օհանյանը շարքային էր: Թող ժողովուրդը չմոռանա, որ էդ սովի տարիներին էդքան բան է արել: Հիմա թող դատարանը որոշի նրա մեղքի բաժինը: Ես կարծում եմ, որ գումարները վերականգնելուց հետո էս շոուն պետք է վերջացնել, հերիք է այդ շոուն անեն:

Հայկը հանրությանը կտեղեկացնի

Ոստիկանության խայտառակությունը

Արսեն Այվազյա
ՀՀ ոստիկանության քննչական վարչության պետ Արսեն Այվազյանը երեկ ՀՀ ոստիկանության շենքում բրիֆինգ հրավիրեց եւ «ՀԺ»-ի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի կալանավորման վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ:

Նաեւ հայտնեց, որ Գեւորգյանի հետագա խափանման միջոցը կորոշվի եռօրյա ժամկետում` դատարանի որոշմամբ: Ստորեւ ներկայացնում ենք Այվազյանի հայտարարությունն ամբողջությամբ:

«Հունվարի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երեւանի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց ՎԱԶ-21214 մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստվել են նյութեր: Ֆրանգուլյանը բացատրություն է տվել, որ հիշյալ ավտոմեքենան հիշյալ վայրում հետընթաց ընթանալով` վրաերթի է ենթարկել իրեն, վարորդը կանգնեցրել է մեքենան, իջել, սպառնացել է ոստիկանություն կանչել, հետո անպատվել է իրեն, ապա նստել մեքենան եւ իրեն անօգնական վիճակում թողնելով` դիմել է փախուստի:

Վովկա դուռակ

Նյութեր, որոնց պատճառով ձերբակալվել է Հայկ Գեւորգյանը

Էջի ձեւավորումը չխախտելու համար այն դրվում է pdf տարբերակով: 5 էջ

Օրվա լրահոսից

Սերոբը կգա՞ դատարան

Այսօր առավոտյան ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատավարությունը: Նա բողոքարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Տեր-Պողոսյանը ներկայումս «Միքայելյան» վիրաբուժական կենտրոնում է` բուժվում է աղիքային անանցանելիության դեմ: Ինչպես մեզ ավելի վաղ հայտնել էր վիրաբուժական կենտրոնի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը, Տեր-Պողոսյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատին:

Լուր

Հետաձգվել է

Երեկ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում պետք է տեղի ունենար անցած տարվա սեպտեմբերի 6-ին իր երկու փոքրիկ երեխաներին` վեցամյա Վարդանին եւ չորսամյա Հայկին խեղդամահ արած Ռոզա Ալոյանի գործով դատավարությունը, որը, սակայն հետաձգվել է: Պատճառն այն է, որ տուժող կողմի իրավահաջորդը չէր ներկայացել նիստին: Այս մասին երեկ մեզ հայտնեց Ռոզա Ալոյանի պաշտպան Լուիզա Հարությունյանը: Ի՞նչ հիմնավորմամբ է անմեղսունակ ճանաչված կնոջ վերաբերյալ գործը ուղարկվել է դատարան: Այս հարցը երեկ ուղղեցինք ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանին:

Վկաների նկատմամբ ճնշու՞մ է գործադրվել

Ցուցմունք Մարգարի դեմ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործով, որը վերաբերում է ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին, երեկ «երկար սպասված» ցուցմունքը հնչեց: Դատարանում խոսեց Երեւանի ՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանը: Եվ խոսեց Մարգար Օհանյանի դեմ:
Երեկվա դատական նիստի ժամանակ Արսեն Արշակյանը հարցաքննված միակ վկան էր: Դատարանին նա հայտնեց հետեւյալը. «2009 թվականին Սամվել Մախմուրյանը (ՃՈ տնտեսական բաժնի տեխնիկ- հեղ.) եկավ ու ինձ տեղեկացրեց, որ բենզինը մարտ ամսվա համար ստացվել է պակաս, այսինքն` 32 հազար լիտրի փոխարեն ստացվել է 27 հազար 5 հարյուր լիտր: Հարցրեցի, թե ինչն է պատճառը բենզինի պակասի, ասաց, որ Արա Լեւոնյանն է (ՃՈ տնտեսական բաժնի ղեկավար-հեղ.) պակաս տվել:

Խախտվել է դատարանի անաչառությունը

Դատավորը կողմնակալ է

Վահե Գրիգորյան
Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Տիգրան Առաքելյանի գործով երեկ տեղի ունեցավ հերթական նիստը:

Թեեւ ուղեկցող համապատասխան ծառայությունը Տիգրան Առաքելյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել էր դատարան, սակայն դատավոր Գ.Պողոսյանը Տիգրանին թույլ չտվեց ներկա լինել իր իսկ դատավարությանը:

Դա բացատրեց նրանով, որ նախորդ նիստի ժամանակ Տիգրան Առաքելյանի նկատմամբ սանկցիա էր կիրառել, նրան հեռացրել էր նիստերի դահլիճից մինչ այդ նիստի ավարտը, սակայն երբ Վահե Գրիգորյանը լքել էր նիստերի դահլիճը, նիստը հետաձգվել էր, այդ պատճառով էլ երեկվա նիստին եւս Տիգրանի նկատմամբ կիրառված սանկցիան ուժի մեջ է: Ըստ Պողոսյանի, նախորդ նիստին մինչ աշխատանքային օրվա ավարտը դեռեւս երեքուկես ժամ կար, հետեւապես երեկվա նիստի երեքուկես ժամերին Տիգրանը չպետք է մասնակցի: Ահա սա էր բացատրությունը:

Ներկա է լինելու

Ռոզա Ալոյան
Այսօր Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի դատարանի Վեդիի նստավայրում մեկնարկելու է անցած տարվա սեպտեմբերի 6-ին իր փոքրիկ երեխաներին խեղդամահ արած Ռոզա Ալոյանի գործով դատավարությունը: Ալոյանը ներկա է լինելու դատավարությանը:

Այս մասին մեզ հայտնեց 2 երեխայի սպանության համար մեղադրյալի փաստաբան Լուիզա Հարությունյանը: Ավելի վաղ դատարանը Ալոյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել հարկադիր բուժումը «Նուբարաշեն» ՊՓԲԸ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում, քանի որ, ըստ բժշկական տեղեկանքի, նա անմեղսունակ է: Հարցին, թե ինչպես է անմեղսունակի վերաբերյալ գործը հասել դատարան, փաստաբանը ասաց` պատճառը դատախազության կողմից մեղադրանքի հաստատումն էր. «Նման դեպքերում մեղադրանքը չի հաստատվում, բայց, չգիտես ինչու, դատախազությունը Ալոյանի մեղադրական եզրակացությունն է կազմել եւ ուղարկել դատարան»: Ըստ նրա` դատախազությունը, սակայն, չի վիճարկել անմեղսունակության փաստը: Թե ինչ տեղի կունենա դատարանում, դժվար է ասել: Առաջադրված մեղադրանքով` Ալոյանին սպառնում է ցմահ ազատազրկում:

Լավ լուր, վատ լուր

Գյումրիի մանկավարժական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դեկան Արտաշես Մկոյանը, որ օրերս ձերբակալվել էր կաշառք ստանալու պահին, նախօրեին ազատ է արձակվել քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Փոխարենը` ոստիկանությունը կնքել է նույն բուհի պատմագիտության ֆակուլտետի դեկան Սերգեյ Հայրապետյանի աշխատասենյակի դուռը:

տես նաեւ էջ 6

Այսպիսի բաներ

Որոշվեց վտարել

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի երեկ կայացրած վճռով` Պետրոս Մակեյանի գլխավորած «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում ազատել Վաղարշյան 12 հասցեում գտնվող 45 քմ տարածքը: Պետական գույքի կառավարման վարչությունը, որը տարածքը կուսակցությունից խլելու հայց էր ներկայացրել դատարան, պաշտոնապես բացատրում է, որ կուսակցության հետ կնքված պայմանագրի ժամկետը չերկարաձգելը պայմանավորված է պետական կառավարչական հիմնարկներին տարածքով ապահովելու խնդրի լուծման անհրաժեշտությամբ: Իսկ Մակեյանը համոզված է, որ սա կուսակցության դեմ իրականացվող հերթական վենդետան է: Նկատենք, որ «Ժողովրդավարական Հայրենիքը» նշված տարածքը զբաղեցնում է 1996 թվականից: Ի սկզբանե կուսակցությունը զբաղեցրել է 300 քմ տարածք, ապա աստիճանաբար տարածքը նվազեցվել է` սկզբում դառնալով 239, ապա, Մակեյանի բանտում գտնվելու ժամանակահատվածում, դատարանի վճռով կուսակցությունից խլել են 164 քմ տարածք` թողնելով 75-ը: 75-ի 30-ն այդպես էլ չի տրամադրվել կուսակցությանը, եւ նրան մնացել է ընդամենը 45 քմ տարածք: Հիմա սա էլ են խլում: Երեկ, երբ մեր թղթակիցը Պետրոս Մակեյանին հարցրել է` ի՞նչ են անելու, նա այսպես է պատասխանել. «Հեղափոխություն»:

Կներկայանա

Երեւանի ՃՈ նախկին պետ, այժմ ՃՈ երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը այսօր կներկայանա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի վերաբերյալ քննվող գործով ցուցմունք կտա: Այս մասին երեկ մեր թղթակցին ասաց ինքը` Արշակյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Օհանյանի գործով նախորդ դատական նիստում դատավոր Մ. Պապոյանի հարցին ի պատասխան` նիստի քարտուղարն ասել էր, որ դեռեւս չհարցաքննված վկաներից միայն Արսեն Արշակյանն է, որ թեեւ պատշաճ ծանուցվել է դատական նիստի մասին, սակայն չի ներկայացել: Դատավորն էլ ասել էր, որ Արշակյանին բերման ենթարկելու որոշում դեռ չի կայացնի եւ հույս էր հայտնել, որ հաջորդ նիստին կներկայանա: Մեր թղթակիցը երեկ Արշակյանին հարցրեց, թե ինչու նախորդ նիստերին չէր ներկայացել դատարան: «Ես արձակուրդի մեջ եմ եղել, հանրապետությունում չեմ եղել»,- ասաց: Ի դեպ, ըստ գործի նյութերի, Օհանյանի կալանքի հիմքը 4 հոգու ցուցմունքներն են, որոնցից մեկը Արսեն Արշակյանն է:

«Ով ակտիվացավ` գլխին կուդան»

6-րդ վարչությունը Գյումրիում

Երկու օր է Գյումրիում խոսակցություններ են շրջում, թե Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի եւս երկու դասախոս է ձերբակալվել, դարձյալ կաշառակերության մեղադրանքով:

Հունվարի 31-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները նորից այցելել են Գյումրի ու հերթով ոստիկանության բաժին հարցաքննության հրավիրել ինստիտուտի դասախոսներին՝ հիմնականում պատմաբանասիրական ֆակուլտետից: Որոշ ցուցմունքներ կորզելուց հետո, ոստիկաններն այցելել են ինստիտուտ ու կապարակնքել պատմաբանասիրական ֆակուլտետի դռները՝ այդպիսով ժամանակավորապես դադարեցնելով ֆակուլտետի աշխատանքը: Ուսումնական կառույցում ուսանող, դասախոս, հավաքարար ու պահակ խոսում են այն մասին, որ իրավիճակն ինստիտուտում լուրջ է: «Աղջիկ ջան, չգիտենք` ինչ կկատարվի, հըմի էլ կըսեն` պատմականի դեկան Սերգեյ Հայրապետյանին են տարել ու քարտուղարուհուն, ֆիզկուլտի ամբիոնից են կանչել մարդկանց հարցաքննության. կըսեմ` ըսպես օր էրթա, կարող է գործերներս կորցնենք»,- մեզ հետ զրույցում ասաց ինստիտուտի հավաքարարներից մեկը: Նա չցանկացավ ներկայանալ` հասկանալի պատճառով:

Ավելի ծանր

Բանգլադեշցի Համո
Հունվարի 19-ին կալանավորված Աշոտ Ավետիսյանի` «Բանգլադեշցի Համոյի» մեղադրանքը երեկ ծանրացվել է: Եթե մինչ այժմ նրան սպառնում էր մինչեւ 5 տարվա ազատազրկում, ապա հիմա` մինչեւ 3-7 տարվա ազատազրկում:

Այս մասին երեկ մեզ հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Ի սկզբանե Ավետիսյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է միջին ծանրության վնասվածքներ հասցնելով), այժմ մեղադրվում է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով), նաեւ` ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Հենց այս հոդվածն է նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter