ԽմբագրականSyndicate content

Մարդկային կամքին երկրպագելիս

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության Նովակ Ջոկովիչ-Ռաֆայել Նադալ եզրափակիչը գերազանցեց բոլոր սպասելիքները եւ դուրս եկավ զուտ մարզական իրադարձության շրջանակներից: Դա ոչ թե թենիսի հանդիպում էր, այլ մի յուրօրինակ պատում` մարդկային կամքի մասին: Ջոկովիչն ու Նադալը կորտում անցկացրին շուրջ վեց ժամ, եւ այդ վեց ժամվա ընթացքում, մինչեւ վերջին րոպեները, չկար հստակություն, թե ում է բաժին հասնելու հաղթանակը: Շուրջ վեց ժամ տեւած հանդիպումն էլ անկայուն էր` մարտ ամսվա նման. երրորդ սեթից հետո թվում էր, թե ահա Ջոկովիչը ջարդել է հակառակորդին եւ հաջորդ պահին կհաղթի առանց դժվարության: Բայց տպավորությունը սխալ էր, Նադալը չհանձնվեց, վերականգնեց դիրքերը եւ ստացավ հոգեբանական առավելություն: Սրանից հետո թվում էր արդեն, թե Ջոկովիչը չի կարողանա հաղթահարել հաղթանակը բաց թողածի հոգեբանական ճնշվածությունը: Դեմքից, կեցվածքից, շարժուձեւից, խաղից երեւում էր, թե հուսահատված է եւ հանձնված, բայց այս տպավորությունն էլ սխալ դուրս եկավ: Հետո հաղթանակի վստահելի շանսը ձեռքից բաց թողեց Նադալը, ու թվում էր` կկոտրվի վերջնականորեն: Բայց այսպես չստացվեց, ու մինչեւ խաղի վերջին վայրկյանը ոչ ոք չէր կարող ասել, թե ինչով է ավարտվելու այդ եզրափակիչը: Ի վերջո, հաղթեց Ջոկովիչը, բայց Նադալը չպարտվեց: Նադալը պարտվեց սպորտային իմաստով, բայց պարտվեց որովհետեւ թենիսի կանոններն են այդպիսին. ոչ ոքի չկա, մեկնումեկը պետք է հաղթեր, եւ հաղթեց Ջոկովիչը: Բայց հաղթողը, մեծ հաշվով, մարդկային կամքն էր:

ԵԹԵ ԱՊՊԱ, ԱՊԱ ՊԱՊԱ

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը երեկ կանգնեցրել է մեր թղթակցի ավտոմեքենան եւ նրանից հարցրել, թե ինչու ԱՊՊԱ չունի: Թղթակիցը ասել է, որ ունի, պարզապես պահում է մեքենայի դարակում: «Բա ինչու՞ չես կպցնում»,- հարցրել է ոստիկանը: «Լավ եմ անում»,- պատասխանել է թղթակիցը: «Ոնց թե` լավ ես անում»,- զարմացել է ոստիկանը: «Բա ՀՀ ոստիկանապետն ինչու՞ չի կպցնում»,- հակադարձել է թղթակիցը: «Անպայման կպցրու»,- հորդորել է ոստիկանը: «Չեմ կպցնելու` մինչեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանը չկպցնի»,- պատասխանել է թղթակիցը: Այս պատմությունից հետո եկել էր խմբագրություն` սիրտը կախ: Կասկածում էր` ճի՞շտ է արել, թե ոչ: «Եթե օրինապահ քաղաքացի ենք, առաջինը մենք, չէ՞, օրենքը պիտի պահենք»,- հարցնում էր նա:

Այո, իհարկե, եթե օրինապահ քաղաքացի ենք, եթե օրենք ենք քարոզում, առաջինը մենք պետք է օրենքը պահենք: Ու մեր թղթակցին ասացի, որ իր արարքով ու պահվածքով նա պահպանել է օրենքը, պաշտպանել է օրինականությունը: Սա, ի դեպ, ենթագիտակցորեն հասկացել է նաեւ Ճանապարհային ոստիկանը եւ չի տուգանել մեր թղթակցին:

Մոսկովյան աշնան դասերից

ՌԴ ԿԸՀ նախագահ Չուրկինը զանգում է Պուտինին: «Վլադիմիր Վլադիմիրովիչ, երկու լուր ունեմ. մեկը` լավ, մյուսը` վատ»,- ասում է նա: «Սկսիր լավից»,- հրահանգում է Պուտինը: «Ձեզ ընտրել են»,- զեկուցում է Չուրկինը: «Իսկ ո՞րն է վատը»,- հետաքրքրվում է Պուտինը: «Ձեր օգտին ոչ ոք չի քվեարկել»,- ասում է Չուրկինը: Այս անեկդոտը երեկ եմ լսել` ինտերնետում, հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովի կատարմամբ:

Դեկտեմբերի 4-ի ընտրություններից հետո Ռուսաստանում ստեղծված վիճակը Հայաստանում շատերի համար էր անակնկալ: Դա նրանից է, որ շատերս էինք դադարել հետեւել Ռուսաստանում տեղի ունեցող պրոցեսներին` առաջնորդվելով այն կանխավարկածով, որ միեւնույն է` կընտրեն Պուտինին, միեւնույն է` կընտրեն Մեդվեդեւին, միեւնույն է` Ռուսաստանը կլինի այնպիսին, ինչպիսին սովոր ենք տեսնել վերջին տասը տարիներին:

Ապրել առանց Կիմ Չեն Իրի

Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Իրը եւ Չեխիայի դիսիդենտ-նախագահ Վացլավ Հավելը գրեթե միաժամանակ մահացան: Երեկ ինտերնետում կարելի էր տեսնել կադրեր երկու մահերին մարդկանց առաջին արձագանքի մասին: Չեխիայում մարդիկ լուռ մոտենում եւ ծաղկեփնջեր էին դնում, մոմեր վառում Վացլավ Հավելի տան մերձակայքում կամ նրա հետ կապված որեւէ այլ վայրում, իսկ  Հյուսիսային Կորեայում դպրոցականներ, բանվորներ, ուսանողներ` զինվորական շարքով կանգնած լացում-ողբում-հեկեկում էին առաջնորդի կորստյան կապակցությամբ: Կարելի է ասել, որ Չեխիայում մարդկանց ռեակցիան անկեղծ է, Հյուսիսային Կորեայում` շինծու. բայց սա պարզունակ մոտեցում կլինի:

Բացահայտման մեխանիկա

Մարտի 1-ի գործով տխրահռչակ դատախազ Կորյուն Փիլոյանը` 2011թ. դեկտեմբերի 12-ի ոչ պակաս տխրահռչակ ասուլիսում հիմնավորել էր «Չերյոմուխա-7» զինատեսակով 2008 թվականի Մարտի 1-ին Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին սպանած ոստիկաններին բացահայտելու «անհնարինությունը»: Հիշեցնենք, որ ստույգ հայտնի է, որ այդ 2008թ. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7» կիրառել են չորս ոստիկաններ, ու հիմա, փաստորեն, Հատուկ քննչական ծառայությունը չի կարողանում բացահայտել, թե այդ չորսից ով կամ ովքեր են դարձել երեք անձանց սպանության հեղինակ. ամենակարեւոր հիմնավորումն այն է, որ «Չերյոմուխա-7»-ի փամփուշտը նույնականացման չի տրվում, եւ հնարավոր չէ պարզել, թե զոհերից յուրաքանչյուրին խոցած գնդակը ո՞ր հրացանից է արձակվել. «Ի՞նչ անեն, հո չորսին էլ չե՞ն դատելու: Երեք զոհերին, որոնք «Չերյոմուխաների» արդյունքում են զոհվել, չորս ոստիկաններ են կրակել, այսինքն` եթե ամեն մեկը մեկին է սպանել, գոնե մեկն անմեղ է, ավելին` կարող էր մեկը, չէ՞, երեքին կրակել, ի՞նչ անենք, դնենք` չորսը մարդու դատենք, ասենք` ոնց էլ լինի, մեղավորը դրանց մեջ կլինի՞»,- գործը բացահայտելու անհնարինությունը հիմնավորել էր Փիլոյանը:

Հանուն ճշմարտության

2008 թվականի իրադարձություններից հետո, որպես Շառլ Ազնավուրի երկրպագու, կարելի է ասել, մահամերձ էի: Ինձ համար անհասկանալի էր, խորապես անհասկանալի, թե ինչպես կարող է Շառլը անարձագանք թողնել Երեւանի կենտրոնում տասը քաղաքացիների սպանությունը: Չէ՞ որ նա, այնուամենայնիվ, Շառլ Ազնավուրն է եւ ոչ թե Մարտին Վարդազարյանը: Ինձ համար առավել անհասկանալի էր, թե ինչպես կարող է Շառլը այդպես անթաքույց լոբբինգ անել մարդասպան ու կոռումպացված իշխանություններին: Չէ՞ որ նա Շառլ Ազնավուրն է եւ ոչ թե Արմեն Սարգսյանը:

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել-2

2008թ. Մարտի 1-ի գործի քննչական-դատախազական ներկայացուցիչները նախորդ օրը ասուլիս արեցին ու կրկին ոչինչ չասացին այս գործի ամենակարեւոր դրվագներից մեկի մասին: Մոռացան, մոռացել են արդեն երկուսուկես, երեք տարի, մոռացել են բոլորը, ոչ ոք չի հիշում, ոչ ոք չի հիշեցնում, մինչդեռ ամեն ինչ հենց այդտեղից է սկսվել կամ գուցե թե այդտեղից պետք է սկսել գործի բացահայտումը:

2007-08 թվականների իշխանական քարոզչության առանցքային թեզերից մեկն այն էր, որ Համաժողովրդական շարժումը օտար ծագում ունի: Գունավոր հեղափոխություն, Արեւմուտքի գործակալներ, մասոններ, զրթեր, զիբիլներ. ինչ ասես չէին ասում քաղաքացիական զարթոնքի կապակցությամբ: Կոնկրետ «փաստեր» էին բերում, որ Համաժողովրդական շարժումը արտերկրից ֆինանսավորում է ստանում մեր երկրում ապակայունություն հրահրելու համար: Այս քարոզչությունը էական նշանակություն ունեցավ իրադարձությունների հետագա զարգացման համար, եւ արվում էր հենց այդ հաշվարկով, որ երբ ավազակախմբի ներկայացուցիչները 2008թ. նախագահական ընտրություններում ընտրակեղծիքներ անեն, ապօրինություններ, ծեծ-ջարդ, նույնիսկ մարդկանց սպանեն, հայ հանրության ենթագիտակցության մեջ արդարացման մի որոշակի շերտ արդեն նստած լինի, թե այդ ամենը հայրենիքի փրկության համար են անում Ռոբիկն ու Սերժիկը, հայրենիքը փրկում են արտերկրից ֆինանսավորվող եւ ուղղորդվող քաղաքական հոսանքից:

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել

Սամվել Նիկոյանի ԱԺ նախագահի պաշտոնում հայտնվելու թեման, անկեղծ ասած, սպառված էի համարում` մինչեւ երեկ կեսօր: Կեսօրին, սակայն, աչքովս ընկավ Նիկոյանի կենսագրությունը, որ նրա ԱԺ նախագահ դառնալու օրը պաշտոնապես լրատվամիջոցներին է ուղարկել Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը:

Առաջին հայացքից սովորական կենսագրություն է` ծնվել է այսինչ թվականին, այսինչ տեղը, սովորել է այնինչ տեղը եւ այլն, եւ այսպես շարունակ: Աշխատել է այսինչ վայրերում` որպես եսիմինչ, եսիմինչ, եսիմինչ, ընտրվել է ԱԺ պատգամավոր, հետո` փոխնախագահ, հետո` նախագահ: Ծնված օրից մինչեւ օրս, կարճ ասած: Բայց որքան էլ զավեշտական թվա, Նիկոյանի կենսագրության մեջ որեւէ բան ասված չէ այն մասին, որ նա 2008 թվականին ղեկավարել է Մարտի 1-ի տխրահռչակ հանձնաժողովը: Այս փաստը ավելի քան ուշագրավ է: Ախր եթե Նիկոյանի կենսագրության այդ էջը չլիներ, նա երբեք ԱԺ նախագահ, նույնիսկ փոխնախագահ չէր դառնա: Դա երեւում է հենց պաշտոնապես հրապարակված կենսագրությունից. մինչեւ 2008 թվականը Նիկոյանը մշտապես եղել է երկրորդական դեմքի կարգավիճակում` արտադրամասի պետ, գլխավոր ինժեների տեղակալ, փոխտնօրեն: Մարդ, որ միշտ շվաքում է եղել, միշտ ստվերում: 1998-2001 թվականներին, ըստ պաշտոնական կենսագրության, եղել է «Հայմամուլ» ՊՓԲԸ փոխտնօրեն: Այդ տարիներին «Հայմամուլը» թերթերի հիմնական իրացնող կազմակերպությունն էր, գրեթե մոնոպոլիստ, ու ես ինքս` թերթի գլխավոր խմբագիր լինելով, պատկերացրեք, գաղափար անգամ չեմ ունեցել, որ «Հայմամուլը» մի այսպիսի փոխտնօրեն ունի, երբեք ոչ տեսել եմ նրան, ոչ լսել նրա մասին, չնայած` եթե ոչ ամեն օր, շաբաթը երեք-չորս անգամ առնչություն եմ ունեցել «Հայմամուլի» հետ:

Հնարավորի եւ անհնարի արանքում

Եթե մտածենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չի հասկանում, թե ինչ է ասում եւ ինչ է անում` ակամա վիրավորած կլինենք, չէ՞, ե՛ւ նրան, ե՛ւ նրան նշանակողներին: Ուրեմն, պետք է ելնենք այն իրողությունից, որ լավ էլ հասկանում է, թե ինչ է ասում եւ ինչ է անում: Առաջնորդվենք ըստ այդմ, ուրեմն, եւ տեսնենք` ինչ կստացվի: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ահա, օրերս «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում առաջիկա ընտրությունները պետք է լինեն հնարավորինս արդար ու հնարավորինս թափանցիկ: 

Եթե պնդեմ, որ ԱՄՆ-ն այսպիսով կեղծիքների քարտ-բլանշ է տալիս իշխանություններին, կզարմանա՞ք: Մի զարմացեք, որովհետեւ վերոհիշյալ միտքը  հնարավոր է արտահայտել հայ ժողովրդի մենթալիտետի մասին սերժանտական փիլիսոփայության կրողը լինելու պայմաններում միայն: Սերժ Սարգսյանը դեռ 2003  թվականից թելում է այն թելը, որ իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում օրինական ընտրություններ անցկացնելու համար, բայց դե՛ մեր ժողովրդի մենթալիտետն այն չէ, մեր ժողովրդի մենթալիտետը վատն է, մեր ժողովուրդը չի սիրում օրինականություն եւ ամեն անգամ ընտրությունների ժամանակ ինքնաբուխ կեղծիքների եւ ապօրինության է դիմում: Եւ ուրեմն, ըստ սերժանտական փիլիսոփայության, ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը Հայաստանում ի սկզբանե բացառված է: Հայաստանում ընտրությունները կարող են ազատ եւ թափանցիկ լինել այնքանով, որքանով հնարավոր է մեր «ազգային մենթալիտետի» պայմաններում:

Մարզական լուր

5 միլիոն դոլար

Լոնդոնում տեղի է ունեցել թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարի (ATP World Tour Finals) վիճակահանությունը, որի արդյունքում աշխարհահռչակ թենիսիստներ, վարկանիշային աղյուսակում ներկա պահին 2-րդ եւ 4-րդ տեղերում ընթացող Ռաֆայել Նադալն (Իսպանիա) ու Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) հայտնվել են B խմբում: Նրանց հետ նույն խմբում են ընդգրկվել նաեւ 6-րդ ռակետ Ժո Ֆիլֆրիդ Ցոնգան (Ֆրանսիա) եւ 8-րդ ռակետ Մարդի Ֆիշը (ԱՄՆ): Աշխարհի ուժեղագույն թենիսիստ սերբ Նովակ Ջոկովիչը, բրիտանացի Էնդի Մարեյը (3-րդ ռակետ), չեխ Տոմաշ Բերդիխն (5-րդ ռակետ) ու իսպանացի Դավիդ Ֆերերը (7-րդ ռակետ) կխաղան A խմբում: ATP World Tour Finals-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին` Լոնդոնում: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 5 միլիոն դոլար է: Ավելացնենք, որ անցյալ տարվա ամփոփիչ մրցաշարում հաղթող էր դարձել Ռոջեր ֆեդերերը:

«Իմ հրաժարականը այլ օպերա է»

Հովիկ Աբրահամյան
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո լուրեր տարածվեցին, թե Սերժ Սարգսյանին հայտնի է դարձել Քոչարյանի գլխավորությամբ իր դեմ կազմակերպված դաշինքի մասին: Դավադրությանը, ըստ այդ տեղեկությունների, ներգրավված են եղել իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Անսպասելի պաշտոնանկությունների շարքը, ըստ այդմ, կապված է ինչ-որ ծրագրի բացահայտման հետ: Իշխանական աղբյուրները պնդում են, որ ամենեւին էլ պատահական չէին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի, պետեկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանի, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ այլ անձանց սպասվող պաշտոնանկությունների մասին հանրությանը հրամցված լուրերը:

Հակասերժական ծրագիրը, ըստ պտտվող լուրերի, բացահայտել է ՊՆ այլեւս նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը, որն արդյունքում ստացել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը: Ավելին, երեկ երեկոյան տեղեկություններ հասան, թե հանդիպումները կազմակերպվել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տանը: Տեղեկություններ կան, թե Սերժ Սարգսյանը կոնկրետ ապացույցներ է դրել Հովիկ Աբրահամյանի առջեւ, եւ վերջինիս այլ ելք չի մնացել` հրաժարականից բացի: Այն, որ Քոչարյանը իշխանության վերադառնալու մի քանի սցենարներ ուներ, մենք արդեն տեղեկացրել ենք: Ավելին, դրանցից մեկը մանրակրկիտ ներկայացրել ենք դեռ մեկ տարի առաջ: Քոչարյանը, ըստ իշխանական կուլիսներում շրջող խոսակցությունների, ծրագրել էր խորհրդարանում փոխել ուժերի հարաբերակցությունը. պրոքոչարյանական ուժերը պետք է միավորվեին մի բլոկի մեջ, մեծամասնություն դառնային եւ անվստահություն հայտնեին գործող վարչապետին եւ Սերժ Սարգսյանին: Արդյո՞ք այս անգամ այդ նույն պլանն է քննարկվելիս եղել, հայտնի չէ, բայց որ իշխանական խոհանոցում լրջագույն խմորումներ են տեղի ունենում, արդեն անզեն աչքով էլ է երեւում: Սերժ Սարգսյանի դեմ ուղղված ծրագրի վերաբերյալ մեր հարցերին երեկ պատասխանել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Մի անգամ Պանթեոնում

Մեղքս ինչ թաքցնեմ, ազատության մեջ հայտնվելուց հետո չէի եղել Կոմիտասի անվան Պանթեոնում, ու երեկ, երբ Օհան Դուրյանի ծննդյան օրվա առիթով այցելեցի, շոկը ինձ պատեց: Ես գիտեի` Պանթեոնը Հայոց մեծերի աճյուններն ամփոփող սրբատեղի է, երեկ, սակայն, ինձ համար ակնհայտ դարձավ, որ այն վեր է ածվել Անդրանիկ Մարգարյանի անձնական դամբարանի: Խնդիրն այն չէ, որ նախկին վարչապետի գերեզմանատեղը գտնվում է Պանթեոնում: Խնդիրն այն չէ, որ նախկին վարչապետի գերեզմանատեղը գտնվում է Պանթեոնի ամենակենտրոնում: Խնդիրն այն է, որ այդ գերեզմանին տրամադրված է այնպիսի տարածք, այն կառուցապատված է այնպիսի ճոխությամբ եւ մտահղացմամբ, որ դարձել է Պանթեոնի առանցքը, կենտրոնը, կորիզը: Եգիպտական դամբարան լինի ասես. կենտրոնում փարավոնն է, իսկ նրան շրջապատում են «ոչ այնքան կարեւոր անձանց» շիրիմներ, որոնք ֆոն են ծառայում հիմնական, առանցքային, ամենակարեւոր գերեզմանի համար: Նման բան, իհարկե, չկա գրված, նման բան չի ասվում ոչ մի տեղ, բայց այդպես գրված է ճարտարապետության լեզվով, շինարարության լեզվով, զգացողության եւ ռելիեֆի լեզվով:

Մտածենք միասին

«Քաղաքական շախմատը», որ մեր ընթերցողներին ներկայացնում ենք արդեն բավական երկար ժամանակ, հասել է մեր օրերին: Շախմատային պարտիայի միջոցով փորձեցինք մոդելավորել վերջին մեկուկես տարիների քաղաքական իրադարձությունները, եւ դա, կարծում ենք` ստացվեց, ընդդիմություն-իշխանություն պարտիան շախմատային խաղատախտակի վրա արտացոլվեց բավական ճշգրիտ:

Բացառապես Ազատության հրապարակում

Հիմա սկսել են ակտիվորեն խոսել` կշարունակվի՞ Հայ ազգային կոնգրես-Կոալիցիա երկխոսությունը, թե՞ կլինի ջրբաժան: Ոմանք երկխոսության կողմնակից են, ոմանք` ջրբաժանի, եւ նույնիսկ այս թեմայով բանավեճեր են ընթանում: Իմ մտածածը ուրիշ բան է. ես մտածում եմ Ազատության հրապարակի մասին, որովհետեւ ներկա քաղաքական շրջափուլի առանցքային հարցը ոչ երկխոսությունն է, ոչ ջրբաժանը. ներկա քաղաքական շրջափուլի առանցքային հարցը Ազատության հրապարակն է: Ներքաղաքական զարգացումների տասնյակ սցենարներ կարելի է քննարկել եւ մշակել: Դրանք իրարից կարող են տարբերվել արմատապես: Բայց նույնիսկ այդ իրարամերժ սցենարները չեն կարողանա խուսափել մի շատ կարեւոր ընդհանրությունից. այդ սցենարներն անցնում են Ազատության հրապարակով:

Իմպրովիզացիա հեղափոխության թեմայով

Ստորեւ բերվող տեքստը գրել եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Հետո, չգիտեմ ինչու, դրա տպագրությունը աննպատակահարմար համարեցի: Երեկ, սակայն, լսեցի մի իմպրովիզացիա` հեղափոխական մի հայտնի երգի մոտիվներով, որն, ըստ ամենայնի, պատրաստել են Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները` տարիքով երիտասարդ: Հայտնի այդ երաժշտության համար նոր հայերեն տեքստ էր գրված, եւ երգում էին ակնհայտորեն ոչ պրոֆեսիոնալներ. հեղափոխական շատ լավ կատարում էր ստացվել: Այդ երգն ունկնդրելիս հիշեցի բանտում գրած այս տեքստը եւ որոշեցի տպագրել: Հանձնում եմ ընթերցողի դատին:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter